Մամուլի տեսություն – 11.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199258-Մամուլի_տեսություն_11.05.2023
Զեկույցները ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հերթական լարվածության մասին՝ չնայած երկու կողմերի խաղաղության բանակցությունների գործնթացին։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 11, 2023 13:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 11.05.2023

Զեկույցները ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հերթական լարվածության մասին՝ չնայած երկու կողմերի խաղաղության բանակցությունների գործնթացին։

Շարղ օրաթերթ

Լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր (հինգշաբթի) առավոտյան հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակել են Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝  Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրետանային հարձակման հետևանքով՝  Հայաստանն 3 վիրավոր  ունի։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ընդգծել  է, որ Ադրբեջանի  իշխանությունները հերթական անգամ կեղծ լուրեր ու տեղեկատվություն են տարածում։ Ադրբեջանի  ՊՆ հրապարակած հայտարարությունը, թե մայիսի 10-ին հայկական բանակը կրակել է այս երկրի դիրքերի ուղղությամբ և վիրավորել ադրբեջանցի զինծառայողի, չի համապատասխանում իրականությանը։

Հաղորդվում է նաեւ, որ Ադրբեջանի  զինված ուժերը կրակել են վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։

Համշահրի օրաթերթ

Իրանի «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատարի սպանության համար ծախսվել է 3 միլիարդ դոլար

 

ԻԻՀ դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալն ասել է, որ նահատակ Սոլեյմանիի սպանության դատական հետաքննության պատգամն այն է՝ որ ԻԻՀ և Իրաքը վճռական են այս գործում բոլոր մեղավորների պատժելիության համար :

Քազեմ Ղարիբաբադին հավելեց. «Մեր հետախուզական և անվտանգության մարմինների կողմից դատական համակարգին տրամադրված հավաստի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը այս ահաբեկչության համար ծախսել է մոտ 3 միլիարդ դոլար։ Հետևաբար, ահաբեկչության ֆինանսավորումը տեղի է ունեցել, և ահաբեկչության ֆինանսավորման մասին օրենքը հաստատվել է Իսլամական խորհրդում և ունենք այն, ուստի սա քրեորեն պատժելի արարք է։  Նաև ակնհայտ է Իրանի ազգային անվտանգության դեմ  կատարված հանցագործությունը:

Ջամե Ջամ օրաթերթ

Ժողովրդական բացումից մինչև Թեհրանի գրքի ցուցահանդեսում տեղի ունեցած 15 հանդիպումներ առաջին օրվա ընթացքում

 

«Ապագան ընթերցանություն է» կարգախոսով Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է երեկ՝ չորեքշաբթի, և գրքասերներին կհյուրընկալի 10 օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, իսկ հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ մինչև 21:00-ն:

Այս տարի ցուցահանդեսի բացման արարողությունը տարբերվում էր նախորդ տարիներից, այնպես որ Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ մարդկանց ներկայությամբ։ Այս տարի երկրորդ անգամ Թեհրանի գրքի վիրտուալ ցուցահանդեսն անցկացվել է ketab.ir համակարգում գրքի ցուցահանդեսի հետ միաժամանակ։

Ջավան օրաթերթ

Բացահայտվել է 20000-ամյա վզնոցից հնագույն մարդու ԴՆԹ

Օգտագործելով ոչ կործանարար մեթոդ՝ գիտնականները կարողացել են կորզել քարե դարի մարդկանց հնագույն ԴՆԹ-ն:

Եղջերու ատամներից պատրաստված վզնոցի կախազարդը, ըստ երևույթին, հանդիսանում է մի կնոջ գենետիկական տեղեկատվության աղբյուրը, ով ապրել է Սիբիրում մոտ 20000 տարի առաջ:

tert.am

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է արցախահայության ցեղասպանության․ ԱՀ ՄԻՊ

 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

tert.am

Բաքվից և Երևանից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի. Կրեմլ

 

Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ներկայում նախատեսված չեն:

«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի, մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ», - ասել է նա։

tert.am

Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը կարող է ապամոնտաժվել, այդպես կարող ենք Ծիծեռնակաբերդին հասնել․ Տիգրան Ավինյան

 

«Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին, Կառավարությունն ու ԱԳ նախարարությունը որոշման հետ որևէ կապ չեն ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով հուշարձանի շուրջ վերջին օրերին ծավալվող բուռն քննարկումները։

Ավինյանի խոսքով՝ այն նվիրված է ազգային արժանապատվությանն ու արժանապատվության ասպետներին և դեմ չէ որևէ մեկին։

«Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ինչ նախապատմություն ունի արձանը և ինչի հետևանքով են տեղի ունեցել բոլոր այն գործողությունները 20-րդ դարի սկզբին։ Կարծում եմ՝ շատ քաղաքականացնել հարցը, ինչն իրականացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե այդպես անընդհատ քննարկենք նույն թեմաները, կարող ենք, օրինակ, Ծիծեռնակաբերդին հասնել, և դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Կարծում եմ՝ սա մեր ներքին հարցն է, մեր ներքին խնդիրն է, որևէ մեկը սրա հետ կապ չի կարող ունենալ»,- ասաց Ավինյանը։

Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք բացառել հուշարձանի ապամոնտաժումը՝ Ավինյանը նշեց․

«Վստահաբա՛ր։ Ես բացառում եմ, որ արձանը կարող է ապամոնտաժվել»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանը այն հայտարարությանը, թե արձանի տեղադրումը սխալ որոշում է եղել, ապա Ավինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել Կառավարության հետ, մինչդեռ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն Կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ։ Այս հարցում, ըստ փոխքաղաքապետի, սխալ եղել է։

Հարցին՝ կային արդյոք մտավախություններ, որ Թուրքիան կարող է նման կերպ արձագանքել, Ավինյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ որևէ մտավախություն ու քննարկում չեն ունեցել։

armenpress.am

ՌԴ նախագահը Բաքվի ագրեսիայի ֆոնին Փաշինյանի և Ալիևի հետ շփումներ դեռևս չի նախատեսում

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներ դեռևս չի նախատեսում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովը հավելել է, որ կողմերի հետ շփումներն ընդհանուր առմամբ շարունակվում են՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Պուտինն առանձին զրույց է ունեցել Փաշինյանի հետ, որն այդ օրը Մոսկվայում էր։ «Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները, որոնք բխում են եռակողմ փաստաթղթերից»,- ասել է նա։

Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կողմերից զսպվածություն է ակնկալում և կոչ է անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել՝ շեշտելով, որ կշարունակեն շփումները Բաքվի և Երևանի հետ։

armenpress.am

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանի 2 քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 9-ին մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։

ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։

Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։

armenpress.am

Փաշինյանը շատ փոքր է համարում մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր է համարում հնարավորությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ֆոնին չի փոխել  մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը։

«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է խոսել այն ստորագրելու մասին։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտարարեց Փաշինյանը։