Մամուլի տեսություն – 13.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199396-Մամուլի_տեսություն_13.05.2023
The Economist-ը իր զեկույցում գնահատել է, որ եվրոպայում՝ 68 հազար մարդ մահացել է ձմռանը, էլեկտրաէներգիայի ռացիոնալացման կամ ջեռուցման համար վճարելու անկարողության պատճառով։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 13, 2023 14:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 13.05.2023

The Economist-ը իր զեկույցում գնահատել է, որ եվրոպայում՝ 68 հազար մարդ մահացել է ձմռանը, էլեկտրաէներգիայի ռացիոնալացման կամ ջեռուցման համար վճարելու անկարողության պատճառով։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Հրթիռակոծում մինչև Թել Ավիվ

Իսլամական ջիհադ դիմադրության շարժման և Սիոնիստական ռեժիմի միջև բախումներում առաջին անգամվա համար, դիմադրության հրթիռները խոցել են Թել Ավիվը և Երուսաղեմ քաղաքի սիոնիստական բնակավայրերը, ինչը վկայում է Գազայի և Թել-ի միջև ընթացիկ պատերազմում ուժերի հարաբերակցության փոփոխության մասին։ Սիոնիստական ռեժիմի ներխուժման հինգերորդ օրում, այս ռեժիմը շարունակում է իր հարձակումները Գազայի հատվածի թիրախների վրա։ Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի՝ Պաղեստինի իսլամական դիմադրությունն իր հրթիռային հարվածներով թիրախ է դարձրել սիոնիստական բնակավայրերը։

 

Քեյհան օրաթերթ

Economist-ի զեկույցը Եվրոպայի դաժան ձմռան մասին

«68 հազար մարդ է մահացել»Բրիտանական Economist շաբաթաթերթը իր զեկույցում հայտարարել է, որ անցյալ ձմռանը Եվրոպայում ցրտի և էներգակիրների գների բարձրացման պատճառով մահացել է 68 հազար մարդ։ The Economist-ը Եվրոպայում մահացության թվի վրա ցրտի և էներգակիրների գների աճի ազդեցության մասին իր վերջին զեկույցում փոքր-ինչ փոխել է իր նախկին գնահատականները և գրել, որ այս խնդրի պատճառով Եվրոպայում ձմռանը առնվազն 68,000 մարդ է կորցրել իր կյանքը։ Անցյալ ձմռանը թանկ էներգիան սպանեց ավելի շատ եվրոպացիների, քան Covid-19-ը»:

 

Էթելաաթ օրաթերթ

Հայաստանի հետ հակամարտության ժամանակ ԱՀ զինծառայող է զոհվել

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի գործողության արդյունքում այս երկրի զինծառայող է զոհվել։ԱՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայկական զինված ուժերի գործողության արդյունքում զոհվել է ԱՀ զինծառայող Օրխան Նորուզալիզադեն։Ըստ այս գերատեսչության՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական հակաքայլեր և վերահսկում են օպերատիվ իրավիճակը։

 

Ջավան օրաթերթ

Դոլարիզացիայի դանակը Սպիտակ տան ձեռքում

Թեև դոլարը դեռևս աշխարհի ամենամեծ պահուստային արժույթն է, ԱՄՆ-ի կողմից դրա օգտագործումը որպես ֆինանսական զենք արագացրել է բազմաթիվ երկրների շարժումը՝ իրենց ներդրումները այլընտրանքային արժույթներով դիվերսիֆիկացնելու համար: Փաստորեն, իմպերյալիստական ֆինանսական և դրամավարկային համակարգից կախվածության նվազեցումը, որն այժմ մեծապես գտնվում է արևմտյան և ամերիկյան ֆինանսական և դրամավարկային ինստիտուտների հսկողության ներքո, հնարավոր կլինի միայն նվազեցնել կախվածությունը դոլարից։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ամերիկայում կանանց նկատմամբ բռնաբարությունը սարսափելի մղձավանջ է դարձել

Ամեն տարի Ամերիկայում մոտ 1,5 միլիոն կին ենթարկվում է բռնության իրենց սեռական զուգընկերների կողմից, և ոստիկանությունը ոչ միայն չի օգնում լուծելու այս իրավիճակը, այլ երբեմն հայտնվում է որպես հանցագործության հանցակից և գործընկեր։Հասարակությունների մեծ մասում բռնաբարության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ վիճակագրությունը երբեք իրական չէ: Բռնաբարված կանայք սովորաբար հրաժարվում են ոստիկանությանը հայտնել՝ ելնելով հասարակության առանձնահատուկ պայմաններից։

 

armenpress.am

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում գրավել է անցակետը։«Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը, նաև ականազերծվել են ավտոմեքենաները և անցակետը։Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

armenpress.am

Բելգիան դեսպանատուն կբացի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լահբիբը հայտարարել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով, մինչդեռ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են իրավիճակի մոնիթորինգ գետնի վրա։«Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով , որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Մեր երկիրը նաև մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Այս տեսլականից է բխում Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում մեր՝ արդեն իսկ գործող դեսպանատան»,-հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։

 

armenpress.am

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ին պարբերաբար խախտել են հրադադարը Սոթքի, Կութի և Վերին Շորժայի հատվածներում՝ կիրառելով տարբեր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մայիսի 12-ին հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել՝ 1-ը։

 

tert.am

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

 նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

 

tert.am

Չավուշօղլուն հորդորել է Քըլըչդարօղլուին ապացուցել ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» մասին պնդումները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին ապացույցներ ներկայացնել Ռուսաստանի կողմից Թուրքիայի ընտրական գործընթացներին ինչ-որ «միջամտության» մասին իր պնդումների վերաբերյալ։ Այս մասին գրել է Anadolu-ն։«Նախքան ինչ-որ «միջամտության» մասին խոսելը, Քըլըչդարօղլուն պետք է հստակ հիմնավորումներ, փաստաթղթեր կամ նյութեր ներկայացնի»,- ասել է ԱԳՆ-ի ղեկավարը։Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուն առաջին հերթին պետք է կոչ անի՝ մերժելու Թուրքիայի ընտրական գործընթացներին ցանկացած տեսակի միջամտությունը։Չավուշօղլուն նշել է, որ գիտակցելով գալիք ընտրություններում պարտությունը՝ Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչը «փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը»։ «Նրանք այսօր արդեն պատրվակներ են պատրաստում իրենց ապագա անհաջողության համար և օգտագործում են մեթոդներ, որոնք հուշում են Արևմուտքում»,- ասել է նա։

 

news.am

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը:Նարեկը տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:Համայնքապետը ասաց, որ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու կապակցությամբ եւ հայտնել, որ նրան ճանաչում էր մանկուց:«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

 

news.am

Նախօրեին վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. մեկը դուրս է գրվել հոսպիտալից

ՊՆՄայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում: