մամուլի տեսություն - 15.05.2023
Ամերիկայի ծովային դիվանագիտության ռազմավարությունը, որի նպատակն է սպառնալ և վախեցնել այլ երկրներին, կորցրել է իր արդյունավետությունն Իրանի համար, այնպես որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 86-րդ նավատորմը շուրջ 7 ամիս է ինչ նավարկում է ավելի քան 70 հազար կիլոմետր անցնելով տարբեր ծովերից ու նեղուցներից Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում բարձր պահելով իր հեղինակությունը:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Ռուս հրեշը Իրանի ծառայության մեջ
Ամերիկյան Forbes ամսագիրը հայտարարել է Իրանին «Սուխոյ 35» կործանիչների մոտալուտ մատակարարման մասին։
Կարծես թե Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև Sukhoi 35-ի մատակարարման պայմանագիրը հասել է իրականացման փուլին և շուտով այդ կործանիչների առաջին խմբաքանակը կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերին։
Այս կապակցությամբ անցած շաբաթ, ուրբաթ օրը IRNA պետական լրատվական գործակալության անգլալեզու կայքը բացառիկ հոդվածով հայտարարեց, որ ռազմաօդային ուժերը առաջիկա շաբաթներին կստանան Sukhoi 35 կործանիչների առաջին խմբաքանակը։
Հայտարարելով այս լուրը, որն առաջացրել է բազմաթիվ օտարալեզու լրատվամիջոցների արձագանքը, ամերիկյան Forbes ամսագիրը մայիսի 12-ին «Իրանը կարող է շուտով ստանալ իր ամենաառաջադեմ կործանիչը վերջին 50 տարվա ընթացքում» վերնագրով զեկույցում գրել է. «Առաջիկա շաբաթների ընթացքում Իսլամական Հանրապետությունը կարող է ձեռք բերել Flanker ինքնաթիռներ: Super Flanker անունով հայտնի ինքնաթիռները ամենաառաջադեմ կործանիչներն են, որոնք ստացել է Իսլամական Հանրապետությունը վերջին 50 տարվա ընթացքում և անկասկած շրջադարձային են Իրանի ռազմաօդային ուժերի համար»:
Քեյհան օրաթերթ
Կամքերի պատերազմը Հորմուզի նեղուցից մինչև Պանամայի ջրանցք
«Ռազմական նավը հարյուր հազար տոննա դիվանագիտություն է»: Սա այն բնութագրումն է, որ առաջ է քաշել փորձառու ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը՝ ռազմական ուժի և դիվանագիտության փոխհարաբերությունների մասին։
Ծովային դիվանագիտությունը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից այլ երկրներին սպառնալու և վախեցնելու ռազմավարություններից մեկն է:
Սակայն ներկայումս այս հարկադրական ու ամբարտավան մոտեցումը կորցրել է իր արդյունավետությունը հզոր երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության առջեւ։ Ներկայումս ԻԻՀ բանակի 86-րդ նավատորմը վերադառնում է Իրան՝ շուրջ 7 ամիս նավարկելով և անցնելով ավելի քան 70000 կիլոմետր, անցնելով տարբեր ծովերով և նեղուցներով, անցնելով Հնդկական օվկիանոսով, Ատլանտյան օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսով:
Էթելաաթ օրաթերթ
Կոնգրեսի 61 անդամներ պահանջել են մտավոր ունակությունների թեստ անցկացնել Բայդենի նկատմամբ
Սպիտակ տանն ուղղված նամակում ավելի քան 60 ամերիկացի օրենսդիրներ Ջո Բայդենին խնդրել են մտավոր և ճանաչողական ունակությունների թեստ հանձնել կամ դուրս գալ 2024 թվականի նախագահական ընտրությունների մրցաշարից: Ըստ Washington Examiner-ի՝ այս նամակը ստորագրել են 61 հանրապետականներ որը ղեկավարել է Կոնգրեսում Տեխասի ներկայացուցիչ Ռոննի Ջեքսոնը: Այս նամակում Ջեքսոնը գրել է, որ հանրապետականներն անհանգստացած են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2024 թվականի ընտրություններից հետո երկիրը ղեկավարելու կարողությամբ և ճանաչողական կարգավիճակով։
Ջավան օրաթերթ
Իրանի հաղորդագրությունների օգտատերերի և հայրենի սոցիալական ցանցի 400-ից 900 տոկոս աճ / 2 արբանյակների հաջող արձակում Զեկույցում
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մի զեկույցում թվարկել է այս նախարարության գործողությունները վերջին 20 ամիսների ընթացքում ձեռք բերված հաջողություննեը որը կարելի է նշել պետական սարքերի 95 տոկոսի միացումը խելացի ծառայությունների ազգային պատուհանին, մեսենջերների և տեղական ցանցերի օգտատերերի 400-ից 900 տոկոս աճը և հաջող գործարկումը, Noor 2 և Khayyam արբանյակների հաջող արձակումը և նրանց գունավոր պատկերներով երկրագնդի դիտարկման հնարավորությունը, որոնք համարվում են ամենակարևորները։
armenpress.am
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել հայկական կողմից կրակ բացելու մասին. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ի ժամը 20:30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
armenpress.am
Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել, որը հետո խմբագրվել է
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը։
Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են իրենց աներկա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը։ Հայտարարության նախնական տարբերակում, որը հրապարակվել էր Եվրոպական խորհրդի կայքում, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ է նշվել 89․600 քառակուսի կիլոմետր, որը հետո խմբագրվել և դարձել է 86․600 քառակուսի կիլոմետր։
«Նախագահ Միշելի՝ մամուլի համար հայտարարությունում սխալ է թույլ տրվել։ Նախագահին ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- գրել է Լեյթսը։
tert.am
Թուրքիայում քվեների 100%-ի հաշվարկից հետո Էրդողանն ստացել է ձայների 49,24%-ը, Քըլըչդարօղլուն՝ 45,06%-ը
Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ինչպես հադորդում է ՌԻԱ նովոստին, ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։
Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։
«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։
Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։
tert.am
ՀՀ սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում․ Անդրանիկ Քոչարյան
Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում:
Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հասկացողները հասկացան՝ ինչ եմ ասում։ Դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրևսորման արդյունքում», - նշեց նա՝ հաջողություն մաղթելով ՀՀ զինված ուժերին։
tert.am
ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման
ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։
Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․
«Խոսքն այն սահմանների մասին է, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։
Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջանական զորքերի դուսբերման գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի կողմից, այլև միջազգային մի շարք գործընկերների կողմից։
news.am
Հայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր
ուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեւան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։
Սեւան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում եւ Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։