մամուլի տեսություն - 15.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199492-մամուլի_տեսություն_15.05.2023
Ամերիկայի ծովային դիվանագիտության ռազմավարությունը, որի նպատակն է սպառնալ և վախեցնել այլ երկրներին, կորցրել է իր արդյունավետությունն Իրանի համար, այնպես որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 86-րդ նավատորմը շուրջ 7 ամիս է ինչ նավարկում է ավելի քան 70 հազար կիլոմետր անցնելով տարբեր ծովերից ու նեղուցներից Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում բարձր պահելով իր հեղինակությունը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 15, 2023 08:56 Asia/Tehran
  • մամուլի տեսություն - 15.05.2023

Ամերիկայի ծովային դիվանագիտության ռազմավարությունը, որի նպատակն է սպառնալ և վախեցնել այլ երկրներին, կորցրել է իր արդյունավետությունն Իրանի համար, այնպես որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 86-րդ նավատորմը շուրջ 7 ամիս է ինչ նավարկում է ավելի քան 70 հազար կիլոմետր անցնելով տարբեր ծովերից ու նեղուցներից Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում բարձր պահելով իր հեղինակությունը:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Ռուս հրեշը Իրանի ծառայության մեջ

Ամերիկյան Forbes ամսագիրը հայտարարել է Իրանին «Սուխոյ 35» կործանիչների մոտալուտ մատակարարման մասին։

Կարծես թե Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև Sukhoi 35-ի մատակարարման պայմանագիրը հասել է իրականացման փուլին և շուտով այդ կործանիչների առաջին խմբաքանակը կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերին։

Այս կապակցությամբ անցած շաբաթ, ուրբաթ օրը IRNA պետական ​​լրատվական գործակալության անգլալեզու կայքը բացառիկ հոդվածով հայտարարեց, որ ռազմաօդային ուժերը առաջիկա շաբաթներին կստանան Sukhoi 35 կործանիչների առաջին խմբաքանակը։

Հայտարարելով այս լուրը, որն առաջացրել է բազմաթիվ օտարալեզու լրատվամիջոցների արձագանքը, ամերիկյան Forbes ամսագիրը մայիսի 12-ին «Իրանը կարող է շուտով ստանալ իր ամենաառաջադեմ կործանիչը վերջին 50 տարվա ընթացքում» վերնագրով զեկույցում գրել է. «Առաջիկա շաբաթների ընթացքում Իսլամական Հանրապետությունը կարող է ձեռք բերել Flanker ինքնաթիռներ: Super Flanker անունով հայտնի ինքնաթիռները ամենաառաջադեմ կործանիչներն են, որոնք ստացել է Իսլամական Հանրապետությունը վերջին 50 տարվա ընթացքում և անկասկած շրջադարձային են Իրանի ռազմաօդային ուժերի համար»:

 

Քեյհան օրաթերթ

Կամքերի պատերազմը Հորմուզի նեղուցից մինչև Պանամայի ջրանցք

«Ռազմական նավը հարյուր հազար տոննա դիվանագիտություն է»: Սա այն բնութագրումն է, որ առաջ է քաշել փորձառու ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը՝ ռազմական ուժի և դիվանագիտության փոխհարաբերությունների մասին։

Ծովային դիվանագիտությունը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից այլ երկրներին սպառնալու և վախեցնելու ռազմավարություններից մեկն է:

Սակայն ներկայումս այս հարկադրական ու ամբարտավան մոտեցումը կորցրել է իր արդյունավետությունը հզոր երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության առջեւ։ Ներկայումս ԻԻՀ բանակի 86-րդ նավատորմը վերադառնում է Իրան՝ շուրջ 7 ամիս նավարկելով և անցնելով ավելի քան 70000 կիլոմետր, անցնելով տարբեր ծովերով և նեղուցներով, անցնելով Հնդկական օվկիանոսով, Ատլանտյան օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսով:

 

Էթելաաթ օրաթերթ

Կոնգրեսի 61 անդամներ պահանջել են մտավոր ունակությունների թեստ անցկացնել Բայդենի նկատմամբ

Սպիտակ տանն ուղղված նամակում ավելի քան 60 ամերիկացի օրենսդիրներ Ջո Բայդենին խնդրել են մտավոր և ճանաչողական ունակությունների թեստ հանձնել կամ դուրս գալ 2024 թվականի նախագահական ընտրությունների մրցաշարից: Ըստ Washington Examiner-ի՝ այս նամակը ստորագրել են 61 հանրապետականներ որը ղեկավարել է Կոնգրեսում Տեխասի ներկայացուցիչ Ռոննի Ջեքսոնը: Այս նամակում Ջեքսոնը գրել է, որ հանրապետականներն անհանգստացած են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2024 թվականի ընտրություններից հետո երկիրը ղեկավարելու կարողությամբ և ճանաչողական կարգավիճակով։

 

Ջավան օրաթերթ

Իրանի հաղորդագրությունների օգտատերերի և հայրենի սոցիալական ցանցի 400-ից 900 տոկոս աճ / 2 արբանյակների հաջող արձակում Զեկույցում

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մի զեկույցում թվարկել է այս նախարարության գործողությունները վերջին 20 ամիսների ընթացքում ձեռք բերված հաջողություննեը որը կարելի է նշել պետական ​​սարքերի 95 տոկոսի միացումը խելացի ծառայությունների ազգային պատուհանին, մեսենջերների և տեղական ցանցերի օգտատերերի 400-ից 900 տոկոս աճը և հաջող գործարկումը, Noor 2 և Khayyam արբանյակների հաջող արձակումը և նրանց գունավոր պատկերներով երկրագնդի դիտարկման հնարավորությունը, որոնք համարվում են ամենակարևորները։

 

armenpress.am

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել հայկական կողմից կրակ բացելու մասին. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ի ժամը 20:30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

 

armenpress.am

Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել, որը հետո խմբագրվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը։

Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են իրենց աներկա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը։ Հայտարարության նախնական տարբերակում, որը հրապարակվել էր Եվրոպական խորհրդի կայքում, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ է նշվել 89․600 քառակուսի կիլոմետր, որը հետո խմբագրվել և դարձել է 86․600 քառակուսի կիլոմետր։

«Նախագահ Միշելի՝ մամուլի համար հայտարարությունում սխալ է թույլ տրվել։ Նախագահին  ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- գրել է Լեյթսը։

 

tert.am

Թուրքիայում քվեների 100%-ի հաշվարկից հետո Էրդողանն ստացել է ձայների 49,24%-ը, Քըլըչդարօղլուն՝ 45,06%-ը

Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ինչպես հադորդում է ՌԻԱ նովոստին, ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։

Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։

«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։

Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։

 

tert.am

ՀՀ սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում․ Անդրանիկ Քոչարյան

Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում:

Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հասկացողները հասկացան՝ ինչ եմ ասում։ Դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրևսորման արդյունքում», - նշեց նա՝ հաջողություն մաղթելով ՀՀ զինված ուժերին։

 

tert.am

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։

Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․

«Խոսքն այն սահմանների մասին է, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։

Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջանական զորքերի դուսբերման գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի կողմից, այլև միջազգային մի շարք գործընկերների կողմից։

 

news.am

Հայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր 

ուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեւան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության նախընտրական  ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։

Սեւան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում եւ Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է  Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։