Մամուլի տեսություն - 20.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199808-Մամուլի_տեսություն_20.05.2023
Արաբական երկրները, որոնք խզել էին իրենց հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ բռնելով Ամերիկայի փտած պարանից, այժմ Դամասկոսում 12 տարվա դիմադրությունից հետո կարմիր գորգ են փռել Բաշար Ասադի համար և ջերմ ընդունելություն են կազմակերպել։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 20, 2023 11:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 20.05.2023

Արաբական երկրները, որոնք խզել էին իրենց հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ բռնելով Ամերիկայի փտած պարանից, այժմ Դամասկոսում 12 տարվա դիմադրությունից հետո կարմիր գորգ են փռել Բաշար Ասադի համար և ջերմ ընդունելություն են կազմակերպել։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Ռադիոակտիվ ամպի տեղաշարժը դեպի արևմտյան Եվրոպա

ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները ուկրաինական պատերազմին իրենց ներգրավվածության արդյունքում ակնկալում են բնապահպանական աղետ, որը նման է Չեռնոբիլի 1986թ.: Ըստ ուկրաինական և ռուսական ռազմական աղբյուրների վերջին հաղորդումների՝ արևմտյան Ուկրաինայում բրիտանացիների կողմից ուղարկված զինամթերքի պահեստի պայթյունից առաջացած ռադիոակտիվ ամպը շարժվում է դեպի Արևմտյան Եվրոպա։ Ուկրաինայի Խելմինցկիի շրջանում բնապահպանական աղետի մասին առաջին հաղորդագրությունները հրապարակվել են անցյալ շաբաթ երկրի բանակի պարեկային ստորաբաժանումների միջոցով։

 

Քեյհան օրաթերթ

Աղջիկները յուրահատուկ դիրք ունեն Իսլամական Հանրապետության համակարգում

Թեհրանի ուրբաթ օրյա աղոթապետը, նշելով, որ Իսլամական Հանրապետության համակարգը շրջադարձային է կանանց և աղջիկների ներուժի ճանաչման համար, ընդգծել է. «Իսլամական հանրապետության համակարգում աղջիկներին տված կարևորությունը եզակի է, և աշխարհում ոչ մի տեղ նման դիրքորոշում չկա»:

 

Էթելաաթ օրաթերթ

Փաշինյան. Ռուսաստանի առաջարկով Մոսկվայում կհանդիպեմ Ալիևի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնվել է Ռուսաստանի առաջարկին՝ Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Հայաստանի վարչապետը Երևանում իր կառավարությանը ասել է. «Մենք Ռուսաստանից առաջարկ ենք ստացել եռակողմ հանդիպում անցկացնել ամենաբարձր մակարդակով ՌԴ նախագահի միջնորդությամբ։ Մենք ընդունեցինք առաջարկը»։

 

Ջավան օրաթերթ

Ամերիկայի դաշնակիցների կարմիր գորգը Ասադի ոտքերի տակ է

Բռնելով Ամերիկայի փտած պարանը՝ արաբական երկրները խզեցին իրենց հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ և դադարեցրին երկրի անդամակցությունը Արաբական լիգային՝ հույս ունենալով, որ ընդդիմությունը շուտով կտիրի իշխանությունը։

Հիմա արաբական առաջնորդները ամաչելով կարմիր գորգեն փռել Ասադի ոտքերի տակ, որպեսզի պատիվ ունենան նրա հետ սեղան նստել։ Ասադի հաստատակամ քայլերը Սաուդյան Արաբիայում և արաբ առաջնորդների մոտ, որոնք հերթ են կանգնում նրա հետ հանդիպման համար, ոչ միայն ավարտն է Սիրիայի տարածաշրջանային մեկուսացմանը, այլև Ամերիկայի «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի ձախողմանը, որը տապալելով Դամասկոսի օրինական կառավարությունը պետք է երաշխավորեր օկուպացված տարածքների անվտանգությունը, սակայն արաբական դաշինքով՝ Իսրայելն ավելի ու ավելի է խրվում իր անվտանգության ցանկապատերի մեջ:

 

tert.am

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան 

Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Փաշինյանի խոսքով՝ պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, իսկ շատ հարցերում անգամ խաչվում են:

«Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ սկզբունքային խնդիրներից առաջինն այն է, որ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի:

«Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել։

 

tert.am

Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ 

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հայկական համայնքի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ  Լևոն Չիդիլյանը,  որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ:

 

news.am

ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները համաձայնեցվում են. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։ Այս մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր` օրվա ընթացքում, ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ՝ եռակողմ աշխատանքային եռակողմ խմբի շրջանակներում՝մեր համատեղ նախագահությամբ»,- ասել է Օվերչուկը. «Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման տեղի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի խորհրդակցություններից հետո»։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

 

news.am

Թուրքիայի իշխանությունները խոստացել են նախագահական ընտրություններից հետո «կոնկրետ» զբաղվել Ստամբուլի քաղաքապետով

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հնարավոր հրաժարականը դատարանի վերջին որոշման հետ կապված կրկին քննարկման առարկա է դարձել մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին, գրում է Bianet-ը:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի քաղաքապետարանի խմբի խոսնակ, իրավաբան Մուրաթ Թյուրքյուլմազը սոցիալական ցանցերում վերջերս արված գրառման մեջ ակնարկել է հետընտրական շրջանի մասին:  

Ներքին գործերի նախարարության կողմից Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու շուրջ բանավեճը ժամանակավորապես հանդարտվել է՝ կապված առաջիկա ընտրությունների հետ: Իմամօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ կզբաղեցնեն փոխնախագահների պաշտոնները, եթե ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Երկու քաղաքապետերն էլ ակտիվորեն ներգրավվել են «Ազգի դաշինքի» նախընտրական քարոզարշավում՝ փորձելով ընտրողների ձայներ ստանալ Թուրքիայի տարբեր հատվածներում հանրահավաքներ անցկացնելու միջոցով:   

Թյուրքյուլմազը Twitter-ում գրել է․ «Ստամբուլի քաղաքապետին եւ նրա վարչակազմին վերաբերող դոսյեն բավականին ընդարձակ է դարձել։  Հենց ընտրություններն ավարտվեն, մենք կոնկրետ կզբաղվենք դրանով։ Խնդրում ենք համբերատար լինել․․․»։

Դեկտեմբերի 14-ին Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամիս ազատազրկման՝ ընտրությունների անցկացման համար պատասխանատու երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորելու համար: Եթե դատավճիռն ուժի մեջ մնա, նա կկորցնի քաղաքապետի իր պաշտոնը։

 

news.am

Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են սարքել 

Խորհրդարանում Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի ելույթի ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Իրավիճակը սրվել է «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի կտրուկ հայտարարություններից հետո՝ ուղղված «Ժողովրդի ուժ» և իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին։

Ընդդիմության և մեծամասնության միջև փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի Վաշաձեի և «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավոր Դաչի Բերայի միջև։ Նրանց բաժանել հնարավոր է եղել միայն գործընկերների ու կարգադրիչների միջամտությունից հետո։

 

news.am

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք եւ երթ Կոռնիձորում

Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամավորական շարժում» ՀԿ հանրահավաքը  մեկնարկում է Կոռնիձորում։

«Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին ոչ ասելու,

Արցախին և Հայաստանին տեր լինելու մեր որոշումը վերահաստատելու,

Ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար՝

Հրավիրում ենք բոլորին մայիսի 20-ին, ժամը 12։00-ին մասնակցելու Կոռնիձորում՝ Հաքարի կամուրջի սկզբնամասում կայանալիք հանրահավաքին»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։