Մամուլի տեսություն – 25.05.2023
Իրանի դիվանագիտական համակարգը հաջող է հանդես եկել «Արտաքին քաղաքականության մեջ՝ առաջինը հարեւանները» առաքելության մեջ։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Իրանի 13-րդ կառավարության դիվանագիտության երկրորդ փուլի սկիզբը
Իրանի դիվանագիտական համակարգը հաջողությամբ ավարտեց «Արտաքին քաղաքականության մեջ՝ առաջինը հարեւանները» առաքելությունը և այժմ սկսվել է կառավարության դիվանագիտության երկրորդ փուլը։ Կարծես թե կառավարական դիվանագիտության երկրորդ փուլը, որը հատուկ դեր և գույն է տալու կառավարության դիվանագիտության վերջնական ծրագրին, կենտրոնանում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի արտաքին քաղաքականության կարևոր, բայց անտեսված ոլորտների վրա։ Երեքշաբթի օրը Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Հարավարևելյան Ասիա՝ Ինդոնեզիա: Շատ կարևոր ուղևորություն՝ 13-րդ կառավարությունում դեպ Ասիա հայացք ուղելու քաղաքականությանը համահունչ և խելացի քայլ՝ համահունչ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն հաստատելու ուղությամբ ։
Քեյհան օրաթերթ
Ամերիկայում՝ ընկերությունների աննախադեպ սնանկացում
Ամերիկյան հեղինակավոր հրատարակությունը իր զեկույցում ընդգծել է, որ Ամերիկայում տնտեսական ճգնաժամը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել, և Վաշինգտոնը պաշտոնապես չի մտել տնտեսական ճգնաժամի մեջ, այս տարի սնանկացած ամերիկյան ընկերությունների թիվն, Նախորդ տարիների համեմատ նույն ժամանակահատվածում աննախադեպ աճ է արձանագրել։
Ամերիկան պայքարում է տնտեսական անկման, բանկային համակարգի փլուզման, ինչպես նաև, ըստ երկրի ֆինանսների նախարարի, հաջորդ ամսվա ընթացքում ամբողջական տնտեսական փլուզման վտանգի դեմ:
Էթելաաթ օրաթերթ
The Washington Post. Մերձավոր Արևելքում առանց Ամերիկայի նոր կարգ է ձևավորվում
Ջիդայում կազմակերպված Արաբական գագաթնաժողովում Բաշար Ասադի ներկայության մասին զեկույցում, Washington Post թերթը գրել է, որ Սիրիայի վերադարձը արաբական աշխարհ ցույց է տալիս նոր կարգի հաստատումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հեռու ամերիկյան միջամտություններից:
Washington Post-ը իր վերլուծական գրության մեջ նշելով արաբական առաջնորդների հանդիպմանը սիրիական պատվիրակության ներկայության մասին, գրել է. «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերադարձը Արաբական լիգա, որը կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների կողմից, Մերձավոր Արևելքում հակամարտությունների և հակասությունների նվազեցման ավելի լայն ջանքերի մի մասն է։ Տարածաշրջան, որը երկար տարիներ ներգրավված էր կործանարար պատերազմների և սոցիալական բունտի մեջ՝ որպես աշխարհաքաղաքական բևեռ: Այս թերթն իր զեկույցի շարունակության մեջ հավելել է. «Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը հույս է հայտնել, որ Սիրիայի վերադարձը Արաբական լիգա կավարտի նրա ճգնաժամը հենց Ջիդդայի հանդիպման ժամանակ»։ Ամերիկյան այս թերթը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան փորձում է շտկել իր հարաբերությունները Իրանի հետ և ձգտում է դուրս գալ Եմենի պատերազմից, քանի որ առաջնահերթություն է տալիս իր ներքին զարգացման ծրագրերին:
tert.am
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո սպասվում է 2 փաստաթղթի ընդունում. Коммерсантъ
Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, գրում է kommersant.ru-ն:
Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ըստ պարբերականի՝ մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի։
Այդ փաստաթղթերի համակարգումը, ըստ kommersant.ru-ի, տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։
tert.am
Ու՞մ են գաղտնալսել Հայաստանում Pegasus-ով, 12 հոգու նույնականացրել է Միջազգային հետազոտական խումբը
Թվային իրավունքների պաշտպանության Access Now խումբը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, կանադական Citizen Lab-ը, հայկական թվային պաշտպանության CyberHUB-AM խումբը և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանը համատեղ աշխատանքի արդյունքում հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործվել է հայ պաշտոնյաների, լրագրողների և այլ անձանց դեմ։
Խմբի անդամները չեն պնդում, որ այս անձանց գաջեթները վարակվել են որոշակի պետական մարմնի կողմից. նրանք չեն կարողացել հաստատել, թե որ Pegasus օպերատորն է իրականացրել վերը թվարկված վարակները: Խումբը նույնականացրել է Ադրբեջանում գրանցված երկու օպերատոր, որոնց պայմանական անվանում է BOZBASH և YANAR: Դոմենները, որոնք փոխկապակցված են երկու օպերատորների հետ էլ, գրանցվել են մինչև 2018 թվականի վերջը կամ, հնարավոր է, ավելի վաղ: Խմբին հաջողվել է դիտարկել միայն Ադրբեջանի ներսում YANAR օպերատորի մոնիտորինգի թիրախները, մինչդեռ BOZBASH օպերատորը, ըստ երևույթին, վերահսկում է թիրախներ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրի մի շարք երկրներում, ներառյալ Հայաստանը:
tert.am
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։
Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը։
Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարում արցախյան հակամարտության պատմությանը, Արցախի՝ իբրև տեղաբնիկ հայ ժողովրդի մշակութային, քաղաքական ու կրոնական կյանքի աշխույժ կենտրոններից մեկը լինելու փաստին։ Որոշման նախաբանում նաև խոսվում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման, Արցախի ինքնորոշմանը հակարդված ադրբեջանական բռնության, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև հանուն անկախության պայքարը շարունակելու՝ Արցախի վճռականության մասին։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։
tert.am
Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնյա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում. «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջին օրերին հնչեցրել է հայտարարություններ, որոնք ամբողջությամբ հակասում են Արցախի հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման վերաբերյալ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին:
Փաշինյանը խոսել է նաև ՀՀ տարածքների հարցում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին: Նրա նշած գյուղերը Ադրբեջանին զիջելու դեպքում Հայաստանի կապուղիները Վրաստանի ու Իրանի հետ հայտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:
Նիկոլ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը:
Եթե ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխել հակամարտության էությունը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, ուրեմն դրանով իսկ նա ընդունում է պատերազմի միջոցով խնդիրներ լուծելու գործելաոճը։
news.am
Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։
«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։
Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
news.am
Արեւմուտքը փորձում է միջամտել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, բայց նպատակը խաղաղությունը չէ. Շոյգու
Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն հիմնականում որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովումն իրականացնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Սակայն Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով, Արեւմուտքի համար կարեւորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելը»։
«Դրա օրինակը Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում, որում ներառված են հատուկ ծառայությունների զինծառայողներ եւ աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչով են նրանք իրականում զբաղվում», - ասել է Շոյգուն։