Մեկնաբանություն. Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205990-Մեկնաբանություն._Հայ_ամերիկյան_համատեղ_զորավարժությունների_հետևանքները
Սեպտեմբերի 11-ին Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունները և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների հետևանքները

Սեպտեմբերի 11-ին Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունները և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ  զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում  և իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում:

Թեեւ այս զորավարժությունն անցկացվում է փոքր մասշտաբով, սակայն այն զայրացրել է Ռուսաստանին, որը Հայաստանում ռազմակայան ունի եւ իրեն համարում է տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս լրագրողներին ասել է,-«Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում»:

Նշելով, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և Ռուսաստանի ու Բելառուսի պաշտպանական դաշնակիցը, Լավրովն ասել է.-«Երկու տարի է, ինչ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելուց, և Մոսկվան շատ է ցավում նման պահվածքի համար»։

Սա ԱՄՆ-ի հետ Ռուսաստանից լիովին կախված երկրի առաջին զորավարժությունն է և Մոսկվայի կառավարության դեմ առաջին պաշտոնական քայլը։  Թվում է, թե Ղարաբաղի տասը կետանոց համաձայնագրի ստորագրումից հետո շփման գծում Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերի նկատմամբ Ռուսաստանի ցուցաբերած անտարբերության հետևանքով, Երևանի իշխանությունները  փորձում են հավասարակշռություն ստեղծել Ռուսաստանի և  Արեւմուտքի միջև:  Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որպեսզի կարողանա հատուցել  44-օրյա պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը։

Չնայած դրան, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, բացասական ազդեցության տակ է դրել Երևանի իշխանության հավասարակշռման գործընթացը։ Այս համատեքստում քաղաքագետ Արմեն Պետրոսյանն ասել է,-«Կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կարող են զսպող գործոն դառնալ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիվ գործողությունների համար, սակայն միևնույն ժամանակ դա կարող է մեծացնել լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում»։

Ռուս ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն նույնպես ընդգծել է,- «Հայաստանի վերջին գործողությունը տխուր արդյունքների կբերի Երևանի իշխանության համար»։

Ռուսաստանի ականավոր քաղաքագետ Սերգեյ Մարկովն էլ ասել,- «Ռուսաստանի հետ այս խաղերը թանկ արժեն Հայաստանի համար»։

Թեև վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը անբարյացակամ  վերաբերմունք է ցուցաբերել Հայաստանին, բայց դա չի կարող առիթ հանդիսանալ  երևանի կառավարության համար՝արևմտյան կառավարություններին, հատկապես Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) տխրահռչակ անդամին՝ԱՄՆ-ին  ներքաշել Կովկասյան տարածաշրջան: Վերջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այնպիսի քայլեր է կատարել, որոնք զայրացրել են Մոսկվայի պաշտոնյաներին։

Հաշվի առնելով այս իրադարձությունները, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները բազմաթիվ բացասական հետևանքներ կունենան Երևանի կառավարության համար, ինչը դժվար թե կարճաժամկետ հեռանկարում նվազեցնի Երևանի կառավարության խնդիրները։ Հատկապես, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները  կարող են ենթահող պատրաստել տարածաշրջանում  Մոսկվայի ավանդական թշնամի ՆԱՏՕ-ի  ռազմական ներկայության համար։

Հարկ է նշել,որ եթե Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա և երկու երկրների միջև կնքվել է 55 տարվա պայմանագիր, ապա ԱՄՆ-ի  ներկայությունը Հայաստանում առաջին հերթին կարող է ավելի ծավալուն անկայունություն և անապահովություն առաջացնել երկրի ներսում։ Մինչդեռ Սպիտակ տան ղեկավարները նպատակ չունեն օգնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։ ԱՄՆ-ի պետայրերը  միայն ձգտում են հարվածել տարածաշրջանի անկախ երկրներին, հատկապես Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ստիպված կլինեն ծանր գին վճարել   այդ երկրում և տարածաշրջանում ցանկացած անկայունության հետևանքով: