Մեկնաբանություն- Լեռնային Ղարաբաղի հանձնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի իրականացման ուղղությամբ
(last modified 2023-09-26T07:41:21+00:00 )
Սեպտեմբեր 26, 2023 11:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լեռնային Ղարաբաղի հանձնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի իրականացման ուղղությամբ

Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող և միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու դկտ. Ահմեդ Քազեմին իրանական «Ջավան» օրաթերթում լույս տեսած հոդվածում գրել է. «Սեպտեմբերի 19-ին, Բաքվի կանխատեսելի հարձակումը Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության դիրքերի վրա, որը հայտնի է որպես Ղարաբաղյան երրորդ պատերազմ, տեղի ունեցավ այս շրջանի ղեկավարների որոշմամբ՝ Արցախին հանձնվել պարտադրելու նպատակով և մեկ օրից ավել չտևեց»:

Դկտ. Քազեմին գրել է. -Թվում է, թե այս իրադարձությունը ոչ միայն չի նշանակում ճգնաժամի ավարտ, այլեւ Կովկասում նոր ճգնաժամերի սկիզբ է համարվում՝ նախագծված այլ դերակատարների կողմից։ Հասարակական կարծիքի տեսակետից բազմաթիվ հարցեր կան Լեռնային Ղարաբաղի հանձնման պատճառի, դրա հետևանքների, դերակատարների գործելակերպի, ճգնաժամի հեռանկարի և վերջապես Իրանի առջև ծառացած լուծման վերաբերյալ։ Այս առումով կարելի է անդրադառնալ տասնչորս կետերի.

1-Ղարաբաղի հանձնման գործընթացն իրականում մեկնարկել է 2018թ.-ին՝ Հայաստանում ամերիկյան գունավոր հեղափոխությամբ, միևնույն ժամանակ տեղի ունեցավ ղարաբաղցի հայերի դիմադրության ոգին փշրելու նախագիծը՝ քաղաքական և ռազմական ականավոր գործիչների հեռացման միջոցով, այնուհետև իրականացավ 2020 թվականի պատերազմի նախագիծը և վերջապես 2022թ. սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղըպատկանում է Բաքվին:

2-Երկու տեսակետ կա, այն մասին թե ինչու է Փաշինյանը 180 աստիճան  փոխել իր դիրքորոշումը և  ընդգծել Ղարաբաղը պատկանում է Բաքվին. Առաջին տեսակետի համաձայն՝ Փաշինյանը, անտեսելով Ղարաբաղը և պատմական Լաչինի միջանցքը (Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը), փորձում է ընդմիշտ ոչնչացնել Բաքվի և Անկարայի ճնշման գործիքներն ու արդարացումները Զանգեզուրի կեղծ միջանցքի (ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք) կառուցման համար և նրանց պարտադրել խաղաղության պայմանագրում  ճանաչել Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետր տարածքով:

Երկրորդ տեսակետին հետևող խումբը համոզված է, որ Փաշինյանը հետևել է Կովկասից Ռուսաստանի զինուժին վտարելու, Մոսկվայի խաղաղապահ առաքելությանը վերջ դնելու  Լոնդոնի, Թել Ավիվի և Վաշինգտոնի պահանջներին  և այդ գործողությունները շարունակությունն է Երևանի կառավարության հակառուսական գործողությունների: Բացի այդ, Մոսկվայի բազմաթիվ սխալները Կովկասում, որոնք սկսվել են մեկ տասնամյակ առաջ և սրվել վերջին երեք տարիներին, անհրաժեշտ հիմնավորում են տվել Երևանի իշխանության վարքագծին։

3-Ռուսաստանի տեսանկյունից Փաշինյանը Հայաստանում գնում է Ուկրաինայում Զելենսկու ճանապարհով: 2018 թվականից Փաշինյանը հավաքել է հիմնականում սորոսական թիմ, որը հակառուսական մոտեցում ունի, սակայն Մոսկվայի մոտեցումն այս հարցում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո, եղել է «էմոցիոնալ, միակողմանի, հիմնված փոխգործակցության բացակայության և վրեժի վրա, և զուրկ ռազմավարական և հեռատեսական բաղադրիչներից»։ Ռուսաստանի սխալ պահվածքը մի կողմից ուժեղացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը համարվող Բաքու-Անկարա գործակալությունը և նրանց նյութած դավադրությունները՝ Լոնդոնի և Սիոնիստական ​​ռեժիմի առանցքայնությամբ, իսկ մյուս կողմից՝  հայ հասարակական կարծիքի մոտ՝ դաշնակից Ռուսաստանին վերածել է դավաճանի: Այս գործընթացը շարունակվելով ինչպես Բալկաններում, Կովկասում ևս խիստ թուլանալու է Ռուսաստանը կամ վտարվելու է այս տարածաշրջանից:

4-Ղարաբաղի հայերը ոչ միայն Փաշինյանի մոտեցման և Կովկասում Ռուսաստանի սխալների զոհն են, այլև արևմտյան երկրների մեծ մասը, Բաքվից նավթի և գազի հատուկ առավելություններ ստանալու դիմաց, անտեսել են արցախցիների պատմական իրավունքներն ու անվտանգությունը։ Վերջին երեք տասնամյակում Ալիևն Ադրբեջանի ժողովրդի գրպանից ավելի քան 30 միլիարդ դոլար է ծախսել «Հարավային Կովկաս», «Թանաբ» և «Թոփ» երեք խողովակաշարերով Բաքվի նավթը Եվրոպա հասցնելու համար։ Փաստորեն, Արևմուտքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իրենց համար նավթը գերադասում է մարդու իրավունքներին:

5- Բաքվի և Անկարայի ամենագլխավոր մտահոգությունն այս պահին Փաշինյանի կառավարության անկման հավանականությունն է։ Այդ իսկ պատճառով կուլիսների հետևում պայմանավորվածություն կար, որ ղարաբաղյան երրորդ պատերազմը մեկ օրից ավել չշարունակվի։ 9 ամիս առաջ Լաչինի միջանցքի արգելափակմամբ և Ղարաբաղի հանձնմամբ Մոսկվայի 2020թ. պայմանագիրը գործնականում փլուզվեց։ Փաշինյանի իշխանության հնարավոր անկումը կարող է անվավեր ճանաչել կողմերի բոլոր բացահայտ ու քողարկված պայմանավորվածությունները։ Ուստի Բաքուն և Անկարան ինչպես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձգտեցին Փաշինյանի հաղթանակին, այսօր ձգտում են կանխել Փաշինյանի իշխանության անկումը։

6- Բաքվի նպատակը Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումն ու  էթնիկ զտումն է։ Եվ չնայած Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ապահովելու մասին Իլհամի Ալիևի հայտարարություններին, Բաքվի մոնոէթնիկ քաղաքակաությունը և պանթուրքիզմի ուղեծրին հետևելը հանգեցրել են Ադրբեջանում փոքրամասնությունների դեմ ատելության տարածման: Փոքրամասնությունների նկլատմամբ ճնշումները, ներառյալ նրանց առաջնորդների սպանությունը և մշակութային ցեղասպանությունը, հաստատում են դա։ Բաքվի պաշտոնական ապարատը տարիներ շարունակ ատելություն է տարածել հայերի դեմ։ Լուրերի խիստ գրաքննությամբ և Ղարաբաղի տարածաշրջանի կապի ենթակառոցվածքների ոչնչացմամբ ուղեկցված Ղարաբաղյան երրորդ պատերազմը «հակաահաբեկչական գործողություն» անվանելու նպատակը  հայերին՝ որպես Ղարաբաղի բնիկների բռնի տեղահանելն ու էթնիկ զտումն էր։
Այս տեսանկյունից, չի բացառվում, որ Ղարաբաղում Բաքվի և Ադրբեջանի բանակի համազգեստ հագած թաքֆիրականների կողմից կրկնվի Կոսովոյի պատերազմում տեղի ունեցած միջազգային հանցագործությունների սցենարը:    

7. 2020թ. ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Իլհամ Ալիևը խոստովանեց, որ Ղարաբաղի բնակչության 75 տոկոսը հայեր են, սակայն Ղարաբաղի ինքնավարության չեղարկումը, որը պատմական պրակտիկա էր ռուսական ցարերի և ԽՍՀՄ-ի օրոք,  ցույց տվեց, որ Բաքուն հավատարիմ չի մնա Ղարաբաղի հայերի անվտանգության  ու իրավունքների պաշտպանության մասին հայտարարություններին։ Ավելին, Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են բնիկ ժողովուրդներ, և նրանց ինքնավարության տրամադրումը «Բնիկ ժողովուրդների կոնվենցիաների» հիման վրա, նրանց իրավունքներից մեկն է: Սակայն Բաքվի առաջնահերթ նպատակը Ղարաբաղում հայերի թիվը նվազեցնելն է, նրանց բռնի տեղափոխումը Հայաստան, մնացածների տեղափոխումը Ղարաբաղի ինքնավար մարզի հինգ կարևոր քաղաքներից  Ստեփանկերտ և ի վերջո նրանց այնտեղից լրիվ հեռացնելը:    Հետևաբար, ինչպես տեղի ունեցավ 2020թ. ազատագրված տարածքներում, տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների նեոօսմանյան ռազմավարության շրջանակներում, Բաքուն և Անկարան Ղարաբաղում կլտեղակայեն թաքֆիրներին, ոչ շիաներին, Անկարային առնչվող թուրքմեններին և սիոնիստներին: Ծրագիր, որը Անկարան նախկինում իրականացրել է Սիրիայի հյուսիսային հատվածներում և Իրաքի Քիրքուքում:

8. Արդյո՞ք պետք է ուրախանալ, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձվեց Ադրբեջանին: Իրավական տեսակետից և Թեհրանի ու Իրանի մշակույթի մաս կազմող Ադրբեջանի մուսուլման ժողովրդի սկզբունքային դիրքորոշումների տեսանկյունից՝ այո: Սակայն Ալևի իշխանության գործողությունների առումով՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև 2020 թվականի պատերազմի փորձը ցույց տվեց, որ հողի ազատագրման քողի տակ Սիոնիստական ռեժիմի վերահսկողության պլանը մեծ չափերով իրականացվում է: Փաստորեն, Ադրբեջանի  ժողովուրդը հայկական փոսից ընկնում է սիոնիստական ջրհորը։ Ղարաբաղյան երրորդ պատերազմում Ադբեջանին զենքի մեծ մասը տրամադրել է Սիոնիստական ռեժիմը։ Այս անկում ապրող ռեժիմը հետևում է Ադրբեջանը  «սիոնիզմի տարածաշրջանային բազայի» վերածելու ռազմավարությանը և մտահոգված չէ այդ երկրի տարածքային ամբողջականությամբ։

9. Ղարաբաղյան երրորդ պատերազմի և այս տարածաշրջանի հանձնման հետևանքներից մեկը կլինի Բաքվի պետական ապարատում հակաշիականության տարածումը: Այս ծրագիրն իրականացվում է 2003թ սկսած՝ Թուրքիայի, վահաբիզմի և սիոնսիտների կողմից՝ շիականության  դեմ ատելություն տարածելու, «բազմամշակութայնության» տեսքով, շիականությունն «իսլամի ադրբեջանական մոդելի տեսքով» աղավաղելու, խիստ օրենքների ընդունման, շիա ակտիվիստների բանտարկություն և սպանությունների տեսքով: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո (2020թ.) հակաշիաիկանտարամադրությունների սրումը ցույց տվեց, որ Բաքվի կառավարությունը, որպես Սիոնիստական ռեժիմի և ՆԱՏՕ-ի գործակալ, շիաներին համարում է խոչընդոտ ՆԱՏՕ-ի Թորանի միջանցքի համար։ Հետևաբար, ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո հակաշիականության քաղաքականության տարածման միտումը կաճի:

10. American Enterprise վերլուծական կենտրոնի կայքում տպագրված հոդվածում Մայքլ Ռուվբինն Ալիևին անվանել է «տարածաշրջանի նոր Սադամ Հուսեյն»: Լոնդոնի և ՆԱՏՕ-ի տեսանկյունից, նկատի ունենալով Բաքվի կառավարության հակաիրանական քաղաքականության լայն չափերը, որոնք դրսևորվում են «դասագրքերով, պատմության կեղծմամբ և հակաիրանական էթնոկենտրոն կառույցների ստեղծմամբ», Իլհամ Ալիևը, հատկապես հաշվի առնելով նրա անհատականության առանձնահատկությունները, ունի ներուժ՝ դառնալու «նոր Սադամ Հուսեյն»:
Թել Ավիվի ռեժիմին Բաքվի  զիջումների շարունակությունը և Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ իրականացվող ռեժիմի անվտանգության, լրտեսության և դիվերսիոն բազմաթիվ գործողությունները, Բաքվի հակաիրանական համագործակցությունը մոնաֆեղների, Բարզանիների և Փահլավիների հետ, Բաքվի պատերազմի նախարարության կողմից Թեհրանին ահաբեկիչ հռչակելը, չնայած Շահ Չերաղի ահաբեկչությանը Ադրբեջանի որոշ քաղաքացիների կազմակերպված մասնակցությանը, Ալիևի միջամտությունը Իրանի ազերիների գործերին և այլն, բոլորը ցույց են տալիս, որ հակառակ Ադրբեջանի ժողովրդի կարծիքին,  Իլհամ Ալիևը հայտնվել է Իրանի հետ թշնամական ճակատի ուղեծրում։
Ղարաբաղյան երրորդ պատերազմը համընկավ թշնամական խմբերին զինաթափելու Իրանի կողմից Իրաքին տրված վերջնաժամկետի ավարտի հետ, և մշակվեց հակահեղափոխական ծրագիր՝ զանգվածային պայթյունների միջոցով քաոս ստեղծելու համար: Ներկայումս Բաքուն փորձում է իրականաություն դարձել «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» աշխարհաքաղաքական ինտրիգը և ՀՀ Սյունիքի մարզի օկուպացումը և րոպեներն է հաշվում Իրանում   անկարգությունների անցկացման համար, ու չի վարանում Իրանի հակահեղափոխական ճակատին մեդիա, քաղաքական, անվտանգության և ռազմական օգնություն տրամադրել։  

11. Լեռնային Ղարաբաղի հանձնումից հետո «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» մշակողները հույս ունեն, որ Հայաստանին տնետսական խթաններ տրամադրելով և ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքները ռուսականով փոխարինելով, Փաշինյանին կհամոզեն զիջել միջանցքը, կամ գոնե ռուս դիտորդներին փոխարինել եվրոպացի դիտորդներով: Սակայն արդեն երկու տարի Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում միջանցք տրամադրել իր տարածքոբվ: Նա գիտի, որ անգամ եթե միջանցքը գտնվի Հայաստանի վերահսկողության տակ, դրա շարունակությունը լինելու է Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների իրագործումը: Բացի այդ, հաշվի առնելով Ղարաբաղի հանձնումից հետո ստեղծված «իրավիճակները», Փաշինյանի զիջումը հարված կլինի հենց իր իշխանությանը: 

12. Զանգեզորի կեղծ միջանցքի իրագործման նպատակով, հետևելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի տարանցիկ կարողությունների հզորացման վրա հիմնված «Պլան Բ»-ին և  Թեհրանի հետ Իրանի տարածքով Նախիջևանին միանալու մասին 2019 թվականի մարտի փոխըմբռնման հուշագրին,Ադրբեջանը սպասում է «Թեհրանում իր լոբբիստական գործունեության արդյունքներին», ինչպես նաև Լոնդոնի և Թել Ավիվի քայլերին՝ Իրանում անկարգություններ հրահրելու  համար։ 
Ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկից առաջ պատերազմին դեմ լինելու վերաբերյալ ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակի և պաշտպանության նախարարի դիրքորոշումն ամրապնդեց այն կասկածը, որ Իրանի կովկասյան քաղաքականության մեջ շարունակվում է ոչ փորձագետ խորհրդականների բացասական ազդեցության խնդիրը։ Պատմական տեսանկյունից, նկատի ունենալով աշխարհաքաղաքական հիմնարար սպառնալիքները, Իրանը չի կարող պասիվ լինել կովկասյան տարածաշրջանում:

13. Թել Ավիվի և Լոնդոնի վարչակարգերի խորհրդակցությունների համաձայն՝ «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» դավադրությունն իրականացնելու Բաքվի և Անկարայի ռազմական ծրագիրը, ամենայն հավանականությամբ, պետք է իրականացվի ՀՀ Սհունիքի մարզին հյուսիսից սահմանակից Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում  և Նախիջևանի ճակատում, որտեղ Էրդողանն այցելեց 2023թ սեպտեմբերին (դաշնակիցների կողմից Իրանի հյուսիսի և հարավի օկուպացիայի տարեդարձը):
Դա ունի երեք պատճառ
Նախ՝ Ջերմուկն ամենամոտ տարածությունն է ապահովում Ադրբեջանի ու Նախիջևանի միջև՝ մոտ 30 կմ, որից 7 կմ-ն գրավվել է 2022թ Բաքվի հարձակման ժամանակ: Ներկայումս ադրբեջանական ուժերը տեղակայված են Ջերմուկից 4.5 կմ եհռավորության վրա:
Երկրորդ՝ նշված տարածքը կիլոմետրերով հեռու է Իրանի և Հայաստանի սահմանից, և ծրագիրը մշակողների կարծիքով, այդ հանգամանքը նվազեցնում է Թեհրանի զգայունությունն այդ հարցի նկատմամբ:
Երրորդ՝ Ջերմուկից միջանցքի ստեղծումը Հայաստանը կբաժանի հյուսիսային և հարավային մասերի, այդպիսով բաժանելով Սյունիքի մարզը և հնարավորություն կտա իրականացնել Թուրքիայի ծրագիրը՝ «Զանգեզուրի թուրքական հանրապետության» ստեղծումը:  ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտմամբ՝ Թուրքիան Անկարայում հիմնել է  «Զանգեզուրի թուրքական հանրապետության» ներկայացուցչություն և 2019 թվականի հուլիսից նշանակել դրա նախագահին։

14. Զանգեզուրի կեղծ միջանցքի (ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցք) Իրանի դեմ ուղղված գործոնները սկսած աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհամշակութային (հակաշիականության տարածում Կովկասում) գործոններից մինչև անգլիական պանթուրանիզմի խթանում, Բաքվի օկուպացիայի հետևանքով առաջացած փախստականների խնդրի ստեղծում և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զարգացում, ավելի վաղ քննարկվել են տարբեր վերլուծություններում: 
Նման իրավիճակում Թեհրանը կարող է երեք միջոց ձեռնարկել:
Նախ՝ շարունակելով իր վճռական մոտեցումը, որը հաստատվեց կողմերին պաշտոնական նախազգուշացումներով, վարժանքներով և Կապանում հյուպատոսության բացմամբ, Թեհրանը  պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան, եթե կողմերը պնդեն  ծրագիրն առաջ տանելու վրա: 
Երկրորդ. Իրանն ունի պատմական իրավունքներ, ինչպես նաև ուժ՝ հիմնարար փոփոխություններ կատարելու Կովկասում տեղի ունեցող զարգացումներում, ինչը պահանջում է կոնսենսուս. Ուստի անհրաժեշտ է հեռացնել Բաքվի և Անկարայի լոբբիները՝ հիշելով Սադամի ճակատագիրը և սիրիական պատերազմի փորձը և սկսել գերագույն առաջնորդի կողմից հայտարարված կարմիր գիծը պահպանելու ծրագիրի իրականացումը:
Երրորդ. Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հայաստանի հետ խորհրդակցություններին զուգահեռ, պետք է ներկայացվեն Թեհրանի լուծումները՝ Ադրբեջանը Նախիջևանին  միացնելու, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից Իրանի տարածքով Եվրոպա էներգակիրների տեղափոխման համար: 

Դոկտոր Ահմադ Քազեմի` եվրասիական հարցերով ավագ գիտաշխատող և միջազգային իրավունքի դոկտոր

Պիտակ