Մեկնաբանություն- «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության ռազմական և հետախուզական ասպեկտները
Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան դիմադրության խմբերը՝ ՀԱՄԱՍ-ը ,Պաղեստինյան Իսլամական Ջիհադ շարժման և պաղեստինյան այլ շարժումների հետ միասին, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը Սիոնիստական ռեժիմի դեմ, որը մեծապես ցնցեց սիոնիստներին:
Պաղեստինյան խմբավորումների աննախադեպ գործողության ընթացքում կիրառվել են հետախուզական, ռազմական և մարտավարական մեթոդները, ինչպես նաև որոշ ռազմական տեխնիկա և զինատեսակներ, որոնք չեն կիրառվել այս խմբավորումների նախորդ մարտերում:
Պաղեստինյան խմբավորումների դրսևորած խիզախությունը բացահայտեց նրանց կարողությունների նոր կողմերը և թշնամի կողմի թուլությունները:
Պաղեստինյան դիմադրության խմբերի հարձակումներն իրականացվել են ցամաքային, օդային և ծովային ուղղություններից և ընդգրկել են Գազայի հատվածի բոլոր տարածքները՝ հարձակվելով Սիոնիստական ռեժիմի 50 ռազմակայանների և Գազայի շրջակայքում գտնվող սիոնիստական ավանների վրա։ Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ 350 սիոնիստ է սպանվել, 1864-ը՝ վիրավորվել, 750-ը՝ անհետ կորած են:
Այս գործողության կարևոր առանձնահատկություններից էր հանկարծակի լինելը, որը խորհրդանշում էր սիոնիստ զինվորականների անպատրաստությունը պաղեստինցի մարտիկներին դիմակայելու համար, սակայն իսրայելական որոշ անցակետերից և հենակետերից հրապարակված տեսանյութերում պարզվում է, որ Սիոնիստական ռեժիմի զինվորներն անակնկալի են եկել և սպանվել:
Ամերիկյան «Բրուքինգս» վերլուծական կենտրոնի Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Նաթան Սաքսը խոստովանել է, որ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղի՝ Քաթայիբ ալ-Ղեսամի պատրաստվածությունն ապշեցուցիչ է։ Սաքսը գրել է.«Շաբաթ առավոտյան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի լայնածավալ անսպասելի հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի տասնյակ ուժեր Գազայից արձակված հազարավոր հրթիռներով ներթափանցեցին Իսրայելի քաղաքներ ու գյուղեր»:
Ամերիկյան Wall Street Journal-ը մի հոդվածում «մեծ անակնկալ» է անվանել ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա և այն որակել որպես Սիոնիստական ռեժիմի բանակի և հետախուզական գործակալությունների պատմական պարտություն:
Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծական կենտրոնի ավագ անդամ Բրայան Քաթոլիսն ասում է.«Անկասկած, սա լավ ծրագրված գործողություն էր, որը տեղի չէր ունենա մեկ գիշերվա որոշման ընթացքում, և զարմանալի է, որ այն չբացահայտվեց Իսրայելի կամ նրա անվտանգության գործընկերներից որևէ մեկի կողմից։ Դժվար է համակերպվել նման մեծ պատմական ձախողման հետ»:
Ռազմական առումով պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից նոր զինատեսակների կիրառումը ցույց է տալիս նրանց ուշադրությունը վերջին պատերազմների ձեռքբերումներին և դասերին, հատկապես 2020 թվականի ղարաբաղյան պատերազմին և Ուկրաինայի պատերազմին։
Այս ոլորտում կարևոր դեպքերից են ականանետներով և այլ պայթուցիկ սարքավորումներով հագեցած կվադկոպտերների օգտագործումը տանկերի, զենքերի և հակառակորդի անձնակազմի ոչնչացման համար, որոնք արդյունավետ են օգտագործվել: Այդ մարտավարությունը պատճառ է դարձել, որ իսրայելական Մերկավա տանկերը հեշտությամբ ոչնչացվեն վերևից հարձակման պատճառով՝ չնայած հակատանկային հրթիռներին դիմակայելու ակտիվ պաշտպանության համակարգով օժտված լինելուն: Մյուս նոր դեպքը՝ պաղեստինյան դիմադրության մարտիկների կողմից ուղղաթիռների օգտագործումն է Գազայի հատվածի շրջակա տարածքներ թռչելու և ներթափանցելու համար, ինչը աննախադեպ է եղել պաղեստինցիների և սիոնիստների միջև հակամարտությունների ժամանակ: Պաղեստինյան դիմադրության շարժումները նաև մահապարտ անօդաչու թռչող սարքեր են կիրառել Սիոնիստական ռեժիմի ռազմական տեխնիկայի և ուժերի վրա հարձակվելու համար: Միաժամանակ, մարտական ուժերը տեղաշարժելու համար պաղեստինյան շարժումները բազմաթիվ տեսակի պիկապ մեքենաներ ու մոտոցիկլետներ են կիրառել, ինչն արդյունավետ է եղել սիոնիստական ուժերին հանկարծակիի բերելու հարցում։
Պաղեստինյան դիմադրության շարժման կողմից արձակված հազարավոր տարբեր տեսակի ականների և տարբեր հեռահարության հրթիռների օգտագործումը շփոթություն է առաջացրել Սիոնիստական ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգում, և այդ պատճառով դրանց մեծ մասը հարվածել է օկուպացված Պաղեստինի տարբեր շրջանները, այդ թվում՝ Թել Ավիվը:
Անցած չորեքշաբթի օրը, «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության մեկնարկից մի քանի օր առաջ «Իսլամական ջիհադ» շարժումն այդ շարժման հիմնադրման 36-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ իր զորքերի շքերթում ցուցադրեց նոր հեռահար բալիստիկ հրթիռ, որի անվանումը դեռևս չի պարզվել։ Անկասկած, նման հրթիռների կիրառումը, որոնց ճշգրտությունն ու հեռահարությունն օրեցօր ավելացել է, ռազմական մեծ մարտահրավեր է նետել Սիոնիստական ռեժիմին:
Կարելի է ասել, որ «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը ոչ միայն փոխել է հավասարակշռությունը պաղեստինյան դիմադրության խմբերի և Իսրայելի միջև, այլև պաղեստինցիների և սիոնիստական ռեժիմի հակամարտության մեջ շրջադարձային է եղել ռազմական, հետախուզական և սպառազինության գործընթացներում։