Մամուլի տեսություն, 10.10.2023
Իրանում ստորագրվել է իրանական առաջին արբանյակային համակարգի կառուցման մասին պայմանագիրը Իսլամական Հանրապետության տիեզերական կազմակերպության և մի տեղական կոնսորցիումի միջև՝ ինտերնետ ծառայություններ մատուցելու նպատակով։
Դոնյայե Էղթեսադ
Հեզբոլլահը պատրաստվու՞մ է Իսրայելի դեմ պատերազմի մեջ մտնել:
Միջազգային հարցերով վերլուծաբան Ռահման Ղահրեմանփուրը թվիթում գրել է. «Ալ-Աղսայի Փոթորիկ» կոչվող գործողությունը, ինչպես ենթադրվում է դրա անունից, արագ և կայծակնային գործողություն է, և թվում է, որ այն նախատեսված չէ երկարաժամկետ հեռանկարի համար: Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա կարելի է եզրակացնել, որ Լիբանանի Հեզբոլլահը պատերազմի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե իրավիճակն ավելի սրվի, քան կանխատեսվում էր»։
Հեզբոլլահը, ինչպես Իսրայելը, այս պահին չի ցանկանում լայնածավալ ռազմական միջամտություն անել։ Հնարավոր է նա հարձակաման իմիտացիա անի սահմանին, բայց պատրաստ չէ Իսրայելի դեմ համակողմանի պատերազմի։ Մյուս կողմից, «Հեզբոլլահի» տիրապետության տակ գտնվող առաջադեմ զինատեսակների շնորհիվ, նրա մուտքը պատերազմ կարող է աննախադեպ կերպով մեծացնել հակամարտության մասշտաբներն ու ինտենսիվությունը։
Այսօրվա Հեզբոլլահը շատ տարբեր և շատ ավելի հզոր է, քան 2006թ.-ի Հեզբոլլահը, բայց միևնույն ժամանակ, Լիբանանի ներքին տնտեսական պայմանները սահմանափակել են նրա գործելու ազատությունը: Հետևաբար, «Հեզբոլլահը» հնարավորինս կփորձի խուսափել լայնամասշտաբ կերպով հակամարտության մեջ մուտք գործելուց, բացառությամբ եթե այլ ելք չունենա:
Ջավան
Իրանի «Շահիդ Սոլեյմանի» անվան արբանյակային համակարգի արձակումը առաջիկա 2 տարիների ընթացքում
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարն ասել է, որ իրանական առաջին արբանյակային համակարգի կառուցման պայմանագիրը ստորագրվել է Տիեզերական կազմակերպության և մի հայրենական կոնսորցիումի միջև՝ ցածր թողունակությամբ ինտերնետ ծառայություններ մատուցելու նպատակով։
Շահիդ Սոլեյմանի արբանյակային համակարգի վերջին կարգավիճակի վերաբերյալ Հասան Սալարիեն ասել է, որ կապի, հատկապես օբյեկտային ինտերնետի ոլորտում տիեզերական հիմքով ծառայություններ մատուցելու նպատակով Իրանի տիեզերական կազմակերպությունը որոշել է նահատակ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անվան ցածր թողունակությամբ առաջին Հեռահաղորդակցության արբանյակային համակարգի տեխնիկական բնութագրերը, այնուհետև, մրցույթ է անցկացրել այս նախագծի հանձնարարականի համար՝ մասնավոր հատվածը ամրապնդելու և տիեզերական ոլորտում գիտելիքահենք ընկերությունների կարողությունները օգտագործելու նպատակով:
Ջամեջամ
Ամերիկա. Մենք ռազմական ուժեր չենք ուղարկի Իսրայել
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ասել է. «Մենք փոխել ենք ամերիկյան ուժերի իրավիճակը Մերձավոր Արևելքում, սակայն ամերիկյան կառավարությունը մտադիր չէ ռազմական ուժեր ուղարկել Իսրայել»։
Նա հավելել է. «Մենք կօգնենք Իսրայելին պաշտպանելու իրեն»։
Իրան
Սեռական ոտնձգությունների համաճարակ Եվրոպայում. Կանանց և աղջիկների նկատմամբ սեռական բռնության ճգնաժամը Անգլիայում
Անգլիայում կանանց և աղջիկների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առկա վիճակագրությունը վկայում է կարևոր փաստի մասին. Անգլիան ձախողել է կանանց անվտանգությունն ապահովելու հարցում, և սեռական բռնությունը տարածվել է ողջ երկրում՝ որպես էնդեմիկ համատարած հիվանդություն:
ՄԱԿ-ի 2021 թվականի հետազոտության համաձայն՝ Անգլիայում 18-24 տարեկան կանանց 97%-ը ենթարկվել է սեռական ոտնձգությունների հասարակական վայրում,իսկ բոլոր տարիքի կանանց 70%-ը հաղորդել են , որ նման փորձ ունեցել են:
Վաթան Էմրուզ
Իսրայելն օգտագործում է Ուկրաինայի համար ուղարկված զենքերը. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ բացահայտել է, որ Սիոնիստական ժամանակավոր ռեժիմը օգտագործում է Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված զենքերը պաղեստինցիների դեմ։
Armenpress.am
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ, նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչելով «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցինք սկսել համագործակցություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասաց Ավինյանը։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը։
News.am
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Այս մասին նա հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում։
Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջապարովի և Փաշինյանի միջև։
«Քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը ցավով հայտարարեց, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել ԱՊՀ Պետդումայի խորհրդի նիստին։
Ղեկավարները պայմանավորվել են պահպանել մշտական կապերը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բարեկամության ոգով` ի շահ երկու երկրների ժողովուրդների»:
Panorama.am
Վարդան Ոսկանյան. Անկախ այս կոնֆլիկտի ելքից՝ Մերձավոր Արևելքում տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալների՝ Գազայի վրա հարձակման հետևանքով Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ ազդեցություն կթողնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության այս թեժ փուլը մեր տարածաշրջանի վրա։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Իրանագետ- Մերձավոր Արևելքը միշտ աչքի է ընկել պարբերական լարվածություններով, հետևաբար եթե խոշոր հաշվով դիտարկում ենք տարածաշրջանը, որևէ նոր բան չկա, հատկապես եթե խոսքը վերաբերում է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին։ Մշտապես եղել են սրացումներ, հիմա մենք ականատեսն ենք դրա աննախադեպ փուլին, քանի որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը կիրառում է նոր մարտավարություն, նոր տեխնոլոգիաներ, և այս համատեքստում Իսրայելի համար ստեղծվել են դժվարություններ։
Իսրայելը՝ որպես Իրանի ախոյան, տարածաշրջանում բախվել է դժվարությունների, և դա, բնականաբար, բխում է Իրանի շահերից։ Իրանական կողմը, անկախ կոնֆլիկիտի հանգուցալուծման արդյունքներից կամ հետևանքներից, այդ պատմությունից դուրս է գալիս շահողի դիրքում, հատկապես, եթե հաշվի առնենք մեկ այլ կարևոր հանգամանք, «ՀԱՄԱՍ»-ի միջոցով արդեն իսկ հաջողվել է խարխլել Իսրայելի՝ անպարտ բանակ ունենալու մասին առասպելը, ինչը բխում է տարածաշրջանում Իսրայելի ախոյան Իրանի շահերից։ Եթե այս ամենին ավելացնենք այն հանգամանքը, որ արաբական մի շարք երկրներ փաստացի կերպով արդեն իսկ սառեցնում են հարաբերությունները կամ հարաբերությունների նորմալացումն Իսրայելի հետ, դրանց շարքում է նաև առաջնահերթ կարևորություն ունեցող այնպիսի երկիր, ինչպիսին Սաուդայան Արաբիան, ապա գործընթացները բխում են Իրանի շահերից։
Սրան զուգահեռ ստեղծվել են նաև մարտահրավերներ Իրանի համար, խոսքը վերաբերում է ԱՄՆ հնարավոր միջամտությանը։ Բայց կարծում եմ, իրանցիներն այս պահի դրությամբ առնվազն կարողանում են կառավարել ռիսկերը, նաև Միացյալ Նահանգների նախագահի այն միտքը, որ Իրանի ուղղակի նեգրավվածության մասին որևէ փաստ ըստ էության չկա, թույլ է տալիս ենթադրելու, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ կոնկրետ որևէ գործողություն առնվազն այս պահին չեն նախատեսում։
News.am
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի երկու ռազմանավ ոչ պաշտոնական բարեկամական այցով ժամանել է Բաքու
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի երկու ռազմանավ ոչ պաշտոնական բարեկամական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նավի անձնակազմի անդամներին դիմավորել են ԱՀ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսվում է նավի անձնակազմի էքսկուրսիա՝ ծանոթանալու Բաքվի մշակութային և պատմական հուշարձաններին, ինչպես նաև հանդիպում մարզական մրցումների շրջանակներում, մեջբերում են լրատվամիջոցները։
Panorama.am
ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը կառաջացնի խորը և լայն քաղաքական ցնցումներ.
Իսրայելի վրա Համասի հանկարծակի հարձակումն ու շարունակվող ռազմական գործողությունները հանգեցնում են կատակլիզմի՝ առաջացնելով խորը քաղաքական ցնցումներ, ռազմավարական վերափոխումներ, որոնք մինչ այդ որևէ մեկը չէր կարող կանխատեսել։ Այս մասին գրում է CNN-ը:
Իսրայելի տարածքում հրթիռակոծությունները, պատանդառությունները, զանգվածային սպանությունները տեղի ունեցան այն պահին, երբ համաշխարհային կարգն արդեն հանգուցային կետում էր, երբ հետսառը պատերազմի ժամանակաշրջանն ավարտվել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և Չինաստան գերտերության վերելքով։
Իսրայելական երաժշտական փառատոնի ժամանակ սպանված խաղաղ բնակիչների տեսարանները, քանդված ընտանիքների դաժան պատմությունները, իսրայելական հաշվեհարդարը՝ Գազայի վրա կատաղի հարձակումները ցնցում են աշխարհը: Տեղի ունեցածն ամբողջովին փոխում է հաշվարկները Իսրայելում, Միացյալ Նահանգներում, արաբական աշխարհում և ամբողջ աշխարհում:
Աղբյուրը գրում է՝ հրեական պետության համար խորթ չեն Գազայի կամ Լիբանան տարածքից հրթիռակոծությունները, ավտոբուսների ու մահապարտների պայթյունները: Սակայն ՀԱՄԱՍ-ի զինյալները պարզապես կոտրեցին իսրայելցիների՝ սեփական անվտանգության պատրանքները, որոնք ավելի խորն էին 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո, երբ եգիպտական և սիրիական ուժերը հարձակվեցին Իսրայելի վրա ու պարտություն տարան։
Սրանով պայմանավորված կլինի Իսրայելի արձագանքբ առաջիկա օրերին և կազդի այն բանի վրա, թե ինչպես է աշխարհն արձագանքում իր հակահարվածին:
Panorama.am
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դրանից է կախված Արցախի ապագան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք՝ որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին։
Ամբողջ աշխարհի հայությունն այսօր պետք է մեկ բռունցք դառնա և պայքարի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյան, Լևոն Մնացականյանին և Դավիթ Բաբայանի շուտափույթ ազատ արձակվելու համար։ Իհարկե, նաև մեր մյուս ռազմագերիների խնդիրները չի կարելի անտեսել, բայց նշվածներն առաջնահերթ են։
Եթե մենք ուզում ենք հետագայում Արցախի համար պայքարելու իրավունք ստանալ, առավել ևս կարգավիճակ պահանջել, ուրեմն այդ պայքարը պետք է ոչ մի վայրկյան չդադարի։
Անկախ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից՝ այդ մարդիկ են մեր ազգային արժանապատվության այսօրվա չափորոշիչը։ Քանի դեռ նրանք բանտարկված են, Հայաստանն ու Արցախը ոչ մի շանս չունեն։ Սրա մասին պետք չէ շատ ու երկար խոսել։ Բայց այս խնդրի լուծման մասին պետք է անընդհատ մտածել ու աշխատել։ Նորից եմ կրկնում՝ դրանից է կախված Արցախի ապագան։ Ես հավատում եմ, որ այն դեռ կարող է լուսավոր լինել»։
News.am
Իսրայելում էսկալացիան Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակն է. Պուտին
Իսրայելում էսկալացիան Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրաքի վարչապետ Մուհամեդ Սուդանիի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի հետ հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային ճգնաժամերի ֆոնին։ «Իսկ ուկրաինական ճգնաժամը շարունակվում է, և, ցավոք, մենք տեսնում ենք իրավիճակի կտրուկ սրացում Մերձավոր Արևելքում։ Կարծում եմ, որ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ սա Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման վառ օրինակն է, որը փորձում էր մենաշնորհել կարգավորումը, բայց, ցավոք, չէր մտահոգվում երկու կողմերի համար ընդունելի փոխզիջումներ գտնելով, այլ ավելի շուտ առաջ է քաշել իր սեփական գաղափարները, և երկու կողմերի վրա ճնշում է եղել, թե ինչպես դա արվի:
Վաշինգտոնի գործողությունները հաշվի չեն առել Պաղեստինի ժողովրդի հիմնարար շահերը։ Ես առաջին հերթին նկատի ունեմ Պաղեստինի անկախ ինքնիշխան պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է Պուտինը։