Փեզեշքիան. Հորմուզի նեղուցի դեմ սպառնալիքը համաշխարհային լայն հետևանքներ կունենա
ParsToday – Իրանի նախագահն ասել է. «Թեհրանը միշտ ձգտել է ապահովել կայուն անվտանգություն նավարկության համար Հորմուզի նեղուցի ռազմավարական անցուղում»։
ParsToday-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Իսլամաբադի բանակցությունների ընթացքը և զինադադարի հարցը։
Փեզեշքիանն այս խոսակցության ընթացքում, անդրադառնալով այն փաստին, որ Իրանը միշտ ձգտել է ապահովել կայուն անվտանգություն նավարկության համար Հորմուզի նեղուցի ռազմավարական անցուղում, ասել է. «Այս տարածաշրջանի անվտանգության դեմ ցանկացած սպառնալիք լայն հետևանքներ կունենա համաշխարհային առևտրի համար»։
Անդրադառնալով Պակիստանի Իսլամաբադում կայացած բանակցությունների ընթացքին, նա ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խմբի լրջությունն ու բարի կամքը՝ հասնելու կայուն համաձայնության, և հայտարարել է. «Ի տարբերություն կողմերի միջև փորձագիտական համաձայնությունների ձեռքբերման, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ընչաքաղցությունն ու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտել են համաձայնության վերջնականացմանը»։
Կարևորելով միջազգային սկզբունքներին և կանոններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ Փեզեշքիանը հստակեցրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել բանակցությունները միայն միջազգային օրենքների և կանոնակարգերի շրջանակներում, Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու նպատակով, և Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալով՝ խրախուսել ԱՄՆ-ին հավատարիմ մնալ այս շրջանակներին»։