Մամուլի տեսություն, 13.10.2023
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (Human Rights Watch) հաստատել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Գազայում և Լիբանանում ռազմական գործողություններում՝ քաղաքացիական անձանց ենթարկելով երկարատև լուրջ վնասվածքների վտանգի:
Շարղ
Իրանական 72 տեղանոց ինքնաթիռի ստեղծման նախագծի շնորհանդեսը
Իրանի Արդյունբերության, հանքերի և առևտրի նախարարության տրանսպորտային արդյունաբերության գծով փոխնախարարը հայտարարել է. «Որոշված է իրանական 72 տեղանոց մարդատար ինքնաթիռի ստեղծման նախագիծը ներկայացնել մի մասնագիտացված համաժողովում»։
Իրանական այս 72 տեղանոց ինքնաթիռի աշխատանքային քաշը կազմում է 17,3 տոննա, ուղևորների առավելագույն քանակը՝ 72 մարդ, բեռի առավելագույն քանակը՝ 7 տոննա բեռ, օդանավի առավելագույն քաշը՝ 28,2 տոննա, իսկ վառելիքի առավելագույն քաշը (ինքնաթիռի բաքերի տարողությունը) 6,33 տոննա է, իսկ ռեակտիվ շարժիչով այս ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը՝ 1850 կիլոմետր։
Ջամեջամ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել Գազայում և Լիբանանում ռազմական գործողություններում և քաղաքացիական անձանց ենթարկել երկարատև և լուրջ վնասվածքների վտանգի:
Իրան
Նեթանյահուի առաջին նախարարի հրաժարականը Ալ-Աղսայի փոթորկի սկզբից ի վեր
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նեթանյահուի կաբինետի տեղեկատվության նախարար Գալիթ Դիստելը հրաժարական է տվել։
Թվիթերում նա գրել է, որ այս շաբաթ կառավարությունն իր ղեկավարած նախարարության գործունեությունը հանձնել է արտաքին գործերի նախարարությանը՝ այս նախարարությունը վերածելով հանրային ռեսուրսների վատնման կառույցի։
Դիսթելը հավելել է, որ Գազայի պատերազմի ժամանակ իր ղեկավարած տեղեկատվության նախարարությունը զրկվել է հենց այն սահմանափակ թվով լիազորություններից, որոնք ուներ մինչ այս։
Էթեմադ
Ամիր Աբդոլլահյան. Առկա է Սիոնիստական ռեժիմի դեմ նոր ճակատներ բացվելու հավանականությունը
Իրանի ԱԳ նախարարը Բեյրութում ասել է. «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող գործողությունն իրականացվել է ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների։ Իրանը շարունակում է վճռականորեն աջակցել պաղեստինյան դիմադրությանը.
Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործություններն ու Գազայի շրջափակումը, այլ ճակատների բացումն իրապես հավանական է:
Դոնյայե Էղթեսադ
ԱՄՆ Կոնգրես. Մենք պետք է պատրաստվենք Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատերազմի
ԱՄՆ Կոնգրեսի Ռազմական և Ռազմավարական իրավիճակի հանձնաժողովը զեկույցում նշել է, որ Վաշինգտոնը պետք է պատրաստվի Չինաստանի և Ռուսաստանի դեմ պատերազմի։
Այս զեկույցում նշվում է, որ Վաշինգտոնը պետք է անհապաղ թարմացնի միջուկային և սովորական սպառազինությունների իր զինանոցը։
Կոնգրեսի այս հանձնաժողովը հստակեցրել է. «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն միաժամանակ զսպելու և հաղթելու այս երկու թշնամիներին»։
Այս զեկույցի մեկ այլ մասում ասվում է. «ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող միջազգային կարգը և նրա արժեքները վտանգված են Չինաստանի և Ռուսաստան կողմից»:
Արևելք
Քնեսեթը վստահություն քվե է տվել «արտակարգ կառավարությանը»։
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը իր նիստում հավանություն է տվել այս ռեժիմում արտակարգ կառավարության ձևավորմանը։
Իսրայելի նախարարների կաբինետը չորեքշաբթի գիշեր պաշտոնապես հայտարարեց արտակարգ կառավարության և «ռազմական խորհրդի» ձևավորման մասին՝ պատերազմը կառավարելու նպատակով:
Panorama.am
Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը.Պուտին
ՌԴ-ն պատրաստ է խթանել Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը, Փաշինյանը և Ալիևն այդ մասին գիտեն: Բիշքեքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից հետո տված ասուլիսում այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը:
ՌԴ-ի նախագահը ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, այդ հարցում խնդիրներ չպետք է լինեն։
«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, պարզապես ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղ պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո»,-ասել է Պուտինը։
News.am
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ. Լուկաշենկո
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ: Այս մասին Բիշքեկում Համագործակցության գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի քննադատորեն գնահատել ԱՊՀ-ում տիրող իրավիճակը և գլուխները չթաքցնել ավազի մեջ։ «Մինչ օրս Արևմուտքը շարունակում է փորձել մեզ խարխլել, թուլացնել և ստորադասել իր շահերին։ Նախ՝ Վրաստանը դուրս եկավ մեր ասոցիացիայից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ։ Մեծ հարցեր կան Մոլդովայի մասով: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է երկրի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ դա չի կարելի կողքից հանգիստ դիտարկել, «հակառակ դեպքում մենք ուղղակի կտոր-կտոր կլինենք»։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին նետվեցին մեզ վրա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով։ Փառք Աստծո, որ ոչ միայն միտում է նկատվել այս հակամարտությունների լուծման ուղղությամբ, այլ դրանց մի մասը հաջողությամբ հաղթահարվել է»,- ասել է Լուկաշենկոն։
Armenpress.am
Տրամաբանական կլիներ, եթե հայ-ադրբեջանական բանակցությունները լինեին ռուսական հարթակում․ Պեսկով
Ռուսաստանը մնում է շատ կարևոր միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք լսել եք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը։ Մոսկվան նախկինի պես շատ կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերջնականացման կարգավորման համար։ Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այդ բանակցություններ լինեին ռուսական հարթակում»,- ասել է Պեսկովը։
Armenpress.am
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մուսինյանը։
Panorama.am
Ռուս խաղաղապահները պաշտոնապես պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025 թ․-ի նոյեմբերը․ Պուտին
Ռուս խաղաղապահները պաշտոնապես պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025 թվականի նոյեմբերը, այդ հարցը կլուծվի բանակցությունների ընթացքում։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։
«Ֆորմալ առումով մեր խաղաղապահները կմնան այնտեղ մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության արդյունքում կորոշենք ,թե մոտ ապագայում ինչ կամ ինչպես ենք անելոը։ Մենք դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ երբ 2020 թվականին համաձայնություն ձեռք բերվեց Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների ներկայության մասին, նրանց մանդատը միայն հրադադարի ռեժիմի մոնիտորինգն էր։
«Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշված չէր, և երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, հետո պարզվեց, որ մեր խաղաղապահները միանշանակ, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում և, իհարկե, հիմա էլ։ Անկեղծ ասած, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո իրավիճակն ամբողջությամբ փոխվել է»,- խոստովանել է ՌԴ նախագահը։
Armenpress.am
Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ընթացքում չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ։ Առանձնազրույցի մի մասը բավական երկար է եղել, և ես չգիտեմ, թե ինչի մասին է այնտեղ խոսվել», - ասել է նա լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հարցը բարձրացվել է երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։