Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը, Նիգերիայի Իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքզաքիի և նրա տիկնոջ հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բռնագրավյալ տարածքներում, հատկապես Գազայում տիրող իրավիճակին ասել է.«Այսօր իսլամի հզորության դրսեւորումներից մեկը, այն նույն խնդիրներն են, որոնք տեղի են ունենում Պաղեստինում»:
Նշելով, որ վերջին օրերի դեպքերը Պաղեստինում, հատկապես ռմբակոծությունները և կանանց, երեխաների ու տղամարդկանց նահատակությունները, մարդու սիրտ են ցավեցնում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.-«Իսլամական աշխարհում բոլորը պարտավոր են օգնել Պաղեստինի ժողովրդին»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարությունները Պաղեստինում ընթացող զարգացումների մասին պաղեստինյան մարտիկների հաջող ու եզակի գործողության համատեքստում են, որը նշանավորեց Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի հետախուզական և ռազմական մեծ ձախողումը։ Այս ռեժիմը ավիահարվածներով թիրախավորել է Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին, և մինչ այժմ հազարավոր պաղեստինցիներ նահատակվել կամ վիրավորվել են։ Ելնելով դրանից՝ Պաղեստինի ժողովրդի և իդեալների նկատմամբ իսլամական երկրների և ողջ իսլամական ազգի աջակցությունն առավել քան երբևէ կարևոր է դարձել:
Անկասկած, Իսլամական միասնության հարցը Իսլամի մարգարեի, իմամների և նաև կրոնական առաջնորդների առաջնահերթություններից է: Որովհետև իսլամի թշնամիները միշտ փորձել են թուլացնել մուսուլմաններին՝ օգտագործելով պառակտիչ մարտավարություն և պատերազմ: Հետևաբար, Պաղեստինի ճնշված և տեղահանված ժողովրդի իրավունքներին աջակցելը որպես իսլամական աշխարհի առաջին խնդիր և նրանց համակողմանի աջակցությունը սիոնիստ ագրեսորներին ամբողջ Պաղեստինից դուրս մղելու համար մուսուլմանների կրոնական և ազգային պարտականության ամենավառ օրինակներից է:
Սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները, ներառյալ Միացյալ Նահանգները, որոնք տասնամյակներ շարունակ անտեսել են Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները և շարունակել իրենց ոճրագործություններն ու բռնությունը, այժմ օգտագործում են պաղեստինյան խմբավորումների գործողությունների պատրվակը, և ձգտում են սաստկացնել պաղեստինցիների սպանությունը և մեծացնել Գազայի հատվածի ժողովրդի պաշարումը:
Այդ իսկ պատճառով այսօր Պաղեստինի ժողովուրդը կարիք ունի աշխարհի, հատկապես մահմեդական ումմայի աջակցությանը, որպեսզի շարունակի դիմադրել ագրեսորներին, և ազատագրի իր հողը սիոնիստ օկուպանտների ձեռքից:
Հետևաբար, իսլամական երկրների կողմից այս հարցում որևէ անտարբերություն չի կարող արդարացվել, մանավանդ որ պաղեստինցիները, օգտագործելով իսլամի ուսմունքները, ապացուցել են, որ այժմ, չնայած բոլոր ճնշումներին, ավելի ուժեղ մոտիվացիա ունեն սիոնիստ զավթիչների ու ծավալապաշտների դեմ պայքարելու համար:
Չնայած համատարած դավադրություններին, աշխարհում իսլամի օրավուր աճող հզորությունը համարելով հարատև պայքարի արդյունք,և անդրադառնալով Պաղեստինի վերջին օրերի դեպքերին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է,-«Այս դեպքերը ցույց են տալիս իսլամի աննկարագրելի ուժը Պաղեստինում, և Աստծո կամոք Պաղեստինում սկսված այս շարժումը կշարունակվի և լիակատար հաղթանակ կբերի պաղեստինցիներին»: