Մամուլի տեսություն 25.10.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208102-Մամուլի_տեսություն_25.10.2023
Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արթնացած խղճերի գլոբալ զայրույթն աննախադեպ կերպով մեծանում է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհի այն երկրներում, որոնց կառավարությունները Իսրայելի դաշնակիցներն են համարվում, Հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն Գազայի:
(last modified 2025-10-11T16:04:46+00:00 )
Հոկտեմբեր 25, 2023 16:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.10.2023

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արթնացած խղճերի գլոբալ զայրույթն աննախադեպ կերպով մեծանում է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհի այն երկրներում, որոնց կառավարությունները Իսրայելի դաշնակիցներն են համարվում, Հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն Գազայի:

Քեյհան

Իսրայելը և նրա  ձախողումը պատումների պատերազմում

Այն դեպքում, երբ Գազան գտնվում է Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների ինտենսիվ ռմբակոծության տակ, և տուն չի մնացել, որ ավերված չլինի նրա տնեցիների գլխին և Գազայում երեխա չի մնացել, որ նահատակված կամ վիրավորված չլինի, Սիոնիստական ​​ռեժիմի ամենաշատ տպաքանակ ունեցող եբրայերեն «Եդիոտ Ահաարանոտ» թերթի կայքէջը լուր է հրապարակել  Թել Ավիվի հյուսիսում «Ռամաթ Գան Սաֆարի» քաղաքի համանուն կենդանաբանական այգում ոզնիի նորածին ձագուկի փրկության գործողության:

Սիոնիստները ցնցված են ոզնիի ձագուկի պարանոցի վերքից, մինչդեռ իսրայելական բանակը Գազայի պատերազմից հետո 19 օրվա ընթացքում հազարավոր տոննա ռումբ է նետել Գազայի ժողովրդի վրա:  Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին հստակորեն ասել է, որ Գազայի վրա Իսրայելի ավիահարվածների ժամանակ շեշտը դրված է «վնաս հասցնելու, այլ ոչ թե ճշգրտության վրա»:

 

 

Ջավան

Խղճի զարթոնք

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ համաշխարհային զայրույթն աննախադեպ կերպով մեծանում է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհում Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա և Ամերիկա և նույնիսկ այն երկրներում, որոնց կառավարությունները Իսրայելի դաշնակիցներն են, Հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ կրելով Պաղեստինի դրոշը, և վանկարկելով խաղաղ բնակիչների սպանությունը դատապարտող կարգախոսներ՝ պահանջել են դադարեցնել Գազայի ժողովրդի ցեղասպանությունը և Պաղեստինի օկուպացումը:

 

 

Ֆարհիխթեգան

Իրանի դեմ Ամերիկայի հոգեբանական գործողությունը ՀԳՀԾ-ի ութերորդ տարում

Անցած շաբաթ ամերիկացի սենատորները օրինագիծ են մշակել՝ Իրանի նավթային պատժամիջոցները պաշտպանելու նպատակով և այն խորհրդարան են ներկայացրել՝ Իրանի կողմից Համասին աջակցելու պատճառաբանությամբ։

Միջազգային հարցերով փորձագետ Խորատյանն այս առնչությամբ ասել է. «Քանի որ այս օրինագիծը պաշտպանել են երկու սենատորներ, ուստի դա կարելի  գնահատել որպես անկարևոր լինելու նշան։

Պատժամիջոցների ոլորտի փորձագետ Մոհամմադ Քազեմին նույնպես նավթակիր նավերի կալանավորման հարցում Իրանի փոխադարձ գործողությունները ստիպեցին ամերիկացիներին ուժեղացնել այդ քաղաքականության գործադիր թեւերը այնպիսի գաղափարներով, ինչպիսին է 150 միլիոն դոլարանոց հիմնադրամի ստեղծումը։

 

Վաթան Էմրուզ

Սահուն ու պարզ, բայց եռացող

Իրանի իսլամական հեղափոխության ազդեցությունը ազգի մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական հարցերի վրա ակնհայտ է: Այս հանգամանքը, այսինքն՝ կրոնական և հեղափոխական լինելը նշանակալից ու համապարփակ ազդեցություն է ունեցել կինոյում, թատրոնում, գեղանկարչության, գրաֆիկայի և վիզուալ արվեստների, երաժշտության և նույնիսկ լուսանկարչության ու գեղագրության ոլորտներում, սակայն այս էֆեկտը գրեթե ամբողջական ու միաձուլված է պոեզիայի մեջ։ Այսինքն՝ հեղափոխական պոեզիան, ինչպես և բուն հեղափոխությունը և դրան կից իրադարձությունները, ավելի շոշափելի են դարձել այնպիսի դրսևորումներով, ինչպիսիք են՝ առաջնորդությունը և ղեկավարումը, ժողովրդական, հակաբռնատիրական, հակագաղութատիրական մղումներն ու կրոնասեր լինելը, արևմտամետ մտավորականի դեմ պայքարելը, ավետյացին սպասելը, անուշադրության դեմ պայքարը և զարթոնքի կոչերը, էպոսն ու միստիկայի միաձուլումը, առաջնորդին օրինակ ծառայեցնելը, Պաղեստինի ու Լիբանանի հարցը, իսլամական զարթոնքը, նահատակությունը և տասնյակ այլ հարցեր:

 

Panorama.am

ՌԴ-ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց էական տեղաշարժ դեռևս չկա. Պեսկով

Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու համար, սակայն որևէ էական տեղաշարժ դեռևս չկա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։

Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է՝ Փաշինյան-Ալիևի հանդիպումը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին Բրյուսելում, չի կայանա ժամանակի սղության պատճառով։

 

Hraparak.am

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Որևէ մեկին որեւէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն  անցնում է հայկական ընթացակարգով։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու առաջարկին։

«Ո՞նց եք կարծում,  առանց ինձ առաջարկություն անելու՝ գաղտնի իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, որից հետո ՌԴ-ն, եթե պատասխանի՝ նոր ի՞նձ առաջարկելու են, որ ես որոշեմ՝ գնալու եմ, թե՞ չէ։

Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»,- ասել է Արսենյանը, սակայն հերքել իր թեկնածության ագրեմանները Մոսկվայի կողմից մերժվելու մասին լուրը։

 

 

 

 

 

 

News.am

 

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա. Տոյվո Կլաար

 

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երեւանում ընթացող APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - նշել է Կլաարը:

«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը:

Կլաարը նաև դրական գնահատեց վերջերս Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը․ «Դա օգտակար ենք համարում և այն հակասող չեմ համարում որևէ ձևաչափի: Կարծում եմ կարևոր և օգտակար են հարևաննրի միջև քննարկումները: Մենք սկզբունքորեն մշտապես համագործակցության օգտին ենք արտահայտվում», – ասաց նա:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:

 

 

 

Armenpress.am

Հայաստանում պաշտոնապես բացվեց Կանադայի դեսպանատունը

 Երևանում տեղի ունեցավ Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։

նչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի մասնակցությամբ։

Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Armenpress.am

Հայաստանը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու Կանադայի նախաձեռնությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը ողջունում է Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը միանալու Կանադայի նախաձեռնությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Թե երկկողմ, թե հարաբերությունների խորացման, թե տարածքաշրջանային կայունության ամրապնդման համատեսքտում մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության միանալու, նրա մաս կազմելու Կանադայի նախաձեռնությունը։ Այս վերջինը կցանկանայի հատուկ առանձնացնել, քանզի մեր տարածաշրջանը հիրավի կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի, որոնք միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիվ գնահատականին, մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը»,- ասաց Միրզոյանը։

 

Hraparak.am

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏ

ՀՀ Պն-ից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
 
Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:
 
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր