Մեկնաբանություն - Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի առևտրի զարգացման դարպաս
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208656-Մեկնաբանություն_Հայաստանը_Եվրասիական_տնտեսական_միության_հետ_Իրանի_առևտրի_զարգացման_դարպաս
Եվրասիական տնտեսական միությունը ոսկե հնարավորություն է Իրանի համար՝ ընդլայնելու քաղաքական հարաբերությունները և ճեղքելու տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պայմաններում։ Այդ ընթացքում Իրանը նախատեսում է Հայաստանի միջոցով ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ և հասանելիություն ունենալ Սև ծովին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 04, 2023 19:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի առևտրի զարգացման դարպաս

Եվրասիական տնտեսական միությունը ոսկե հնարավորություն է Իրանի համար՝ ընդլայնելու քաղաքական հարաբերությունները և ճեղքելու տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պայմաններում։ Այդ ընթացքում Իրանը նախատեսում է Հայաստանի միջոցով ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ և հասանելիություն ունենալ Սև ծովին։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության  փոխտնօրենը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի, և առևտրային  սակագների ավելի քան 87 տոկոսը կզրոյանա։ Աշխատանք է տարվում, որպեսզի ազատ առևտրի ցանկում ընդգրկվեն այն ապրանքները,որոնք մրցակցային առավելություն ունեն  կամ ապրանքներ, որոնք երկրին անհրաժեշտ է ներմուծել։

Սա կարևոր քայլ է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Եվրասիական տնտեսական միությունը կազմում է միասնական շուկա, որն ընդգրկում է մոտ 180 միլիոն մարդ, իսկ  2020 թվականի  վիճակագրության համաձայն՝  անդամ երկրների համախառն ներքին արդյունքը կազմում է մոտ 5 տրիլիոն դոլար։

Իրանն ու Հայաստանը դարեր շարունակ հաստատել են փոխադարձ հարաբերություններ։ Այսօր Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահելի և կայուն քաղաքական գործընկերներ են, որոնց նպատակն է ամրապնդել փոխադարձ տնտեսական հարաբերությունները։ Ուստի Իրանի և Հայաստանի ղեկավարների վերջին բանակցությունների հիմնական թեմաներից է եղել առևտրատնտեսական համագործակցությունը; Նրանք  մտքեր են փոխանակել նաև տրանսպորտային հարցերի շուրջ։

Վերջերս քննարկվել է Իրանի և Հայաստանի միջև Պարսից ծոց-Սև ծով միջազգային միջանցքի վերաբերյալ նախագիծը, և Հայաստանը մասնակցում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական երթուղին Իրանից դեպի Եվրոպա անցնում է Ադրբեջանով և Ռուսաստանով, իսկ Հայաստան երթուղու նպատակն է երկաթգծի միջոցով և Վրաստանի տարածքով կապել Իրանը և Սև ծովը ։ Այս երթուղին կօգնի Իրանին առավելագույն արագությամբ և նվազագույն գնով իր ապրանքները հասցնել Եվրոպա և մեծացնել առևտրի ինտենսիվությունը ողջ տարածաշրջանում։

Բացի այդ, Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությունում Իրանի տնտեսական ինտեգրման խնդրին։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության մեծ հեռանկարներ կան։ Այս տեսանկյունից երկու երկրներն էլ առանձնահատուկ գրավչություն և փոխադարձ հետաքրքրություններ ունեն միմյանց նկատմամբ։

Իրանը  մտադիր է Հայաստանի միջոցով ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և ելք ունենալ դեպի Սև ծով։ Որպես ԵԱՏՄ միակ անդամ, որը սահմանակից է Իրանին, Հայաստանը մտադիր է դառնալ կարևոր միջնորդ՝ քաղելով այս քայլի բոլոր օգուտները։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի համար ամենագրավիչ հեռանկարն է։ Նավթով և գազով հարուստ Իրանը Արևմտյան Ասիայի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանին կդարձնի միության առանցքային անդամ և հնարավորություն կտա օգտվել երկկողմ տրանսպորտից։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության աճը պահանջում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում։ Սա օգուտ կբերի նաև Հայաստանին, քանի որ նա երկար ժամանակ ձգտել է երկարաժամկետ, լայնածավալ տրանսպորտային կապ հաստատել Իրանի հետ: Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը Երեւանի կողմից հաստատվել է 2014 թվականին, սակայն բյուջեի  դեֆիցիտի պատճառով չի իրականացվել։

Եթե ​​Իրանի և Եվրասիայի միջև ստեղծվի ազատ առևտրի գոտի, միության անդամ բոլոր երկրները ներդրումներ կկատարեն երկաթուղու կառուցման համար:Իրանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը և միության անդամ երկրների հետ համագործակցության ընդլայնումը հատուկ հնարավորություն են Թեհրանի համար՝ մեծացնելու  արտաքին առևտրի ծավալը և հաղթահարելու պատժամիջոցները։  Ընդհանուր առմամբ, Եվրասիական միության հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը «Հայացք դեպի արևելք» մոտեցման և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման մաս է կազմում։

 Հայաստանը, որպես Իրանի հետ ընդհանուր սահման ունեցող ԵԱՏՄ-ի միակ անդամ, ինչպես նաև Հարավային Կովկասի կարևոր տարածաշրջանում Թեհրանին ամենամոտ երկիր, մեծ նշանակություն ունի և փաստորեն համարվում է ռազմավարական կամուրջ։

 

Հեղինակ՝Միջազգային տնտեսագիտության փորձագետ՝ Թոհիդ Վարեստան

Աղբյուր՝ Ռահոբորդե Մոհասեր (ժամանակակից ռազմավարություն) վերլուծական կայք