Մեկնաբանություն․ Անդրադարձ՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններին
Երևանի, Անկարայի և Բաքվի իշխանությունների փոխադարձ սպառնալիքներից հետո հայ զինվորականները համատեղ զորավարժություն են անցկացրել Հունաստանի և Կիպրոսի զինվորականների հետ;
Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ռազմական ուժը և սահմանների պաշտպանության կարողությունը։ Այդ կապակցությամբ հունական բանակի միացյալ շտաբը նոյեմբերի 13-ին տարածած հայրտարարության մեջ նշել է,- «Նոյեմբերի 6-10-ը Ատտիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։ Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը»։
Փաստորեն, այս զորավարժությունը հայտարարվել է որպես երեք երկրների 2023 թվականի միջազգային համագործակցության ծրագրի մի մաս։
Կասկած չկա, որ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ համատեղ զորավարժությունների անցկացումը արձագանք է՝ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ռազմական տեղաշարժերին ։ Միևնույն ժամանակ, Երևանի հասցեին Բաքվի և Անկարայի սպառնալիքները հիմք են հանդիսացել Հայաստանի կառավարության համար՝ նոր աջակիցներ գտնել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի։Բացի այդ, այն իրավիճակում, երբ Ադրբեջանը և Հայաստանը շահեկան արդյունքների են հասել ղարաբաղյան խաղաղության վերջնական համաձայնագրի հարցում և Բաքվի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «աչք չունեն Հայաստանի տարածքների վրա», Իլհամ Ալիևի որոշ ռազմական տեղաշարժեր,որոնք իրականանում են Թուրքիայի հրահրմամբ,վկայում են այն մասին,որ Անկարայի պաշտոնյաները տակավին շարունակում են ջանքեր գործադրել Հարավ-կովկասյան տարածաշրջանում Հայաստանի դեմ իրենց նպատակներն իրականացնելու համար։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակել է ռազմական զենք գնել հատկապես Թուրքիայից և Սիոնիստական ռեժիմից։ Սա նշանակում է, որ Բաքվի պետայրերը , չնայած որոշ դրական հայտարարություններին, մտադիր չեն հրաժարվել Հայաստանի դեմ իրենց դիրքորոշումից։ Անկասկած, այս համատեքստում Անկարայի ղեկավարները կրկնակի ջանքեր են գործադրել՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայիս թուլությունն օգտագործելու Հայաստանի դեմ, ի շահ Թուրքիայի։
Զենքի այս գնումները և Կովկասում միջամտողական քաղաքականությունը պատճառ են դարձել, որ Երևանի կառավարությունը սպառազինությունների մրցավազք սկսի Ադրբեջանի հետ՝ վերականգնելու իր կորցրած ուժը։
Փաստորեն 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանն իր օրակարգում է դրել պաշտպանական կարողության ամրապնդումը։
Նշենք, որ Հայաստանը վերջերս Ֆրանսիայից գնել է «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռային համակարգ՝ հզորացնելու իր հրթիռային պաշտպանական համակարգը։ Երևանի և Փարիզի միջև սպառազինությունների այս պայմանագրի ստորագրումը զայրացրել է Բաքվին։
Բացի Հունաստանից և Կիպրոսից, Հայաստանի կառավարությունն աննախադեպ բարեկամություն է հաստատել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Այս կապակցությամբ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասել է,-«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստան է բերել Ամերիկան և Արևմուտքը։ Նրանք տեղեկություններ են հավաքում Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ։ Այս առաքելության ղեկավարը Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին սպան է, իսկ նրա տեղակալը՝ Ֆրանսիայի արտաքին հետախուզության սպաներից է»։
Ամփոփելով Հայաստանի վերջին ռազմական տեղաշարժերը, կարելի է ասել,որ Միջերկրական ծովի ափամերձ երկրներից աջակիցներ գտնելու Հայաստանի կառավարության վերջին ջանքերը կարող են կրկին բորբոքել պատերազմի կրակը Հարավային Կովկասում։
Փորձը ցույց է տվել, որ արևմտյան կառավարությունների կեղծ աջակցությունը այնպիսի երկրներին, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և Հայաստանը, այնքան էլ տեւական չէ, և կարելի է կանխատեսել, որ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում նման աջակցությունից կտուժի Հայաստանի ժողովուրդը։