Մամուլի տեսություն 21. 11. 2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209526-Մամուլի_տեսություն_21._11._2023
Ընդօրինակելով ԱՄՆ-ին՝ Իսրայելը փորձեց «Ալ-Աղսայի փոթորիկ» հակաօկուպացիոն գործողությունը դարձնել պատրվակ՝ սպանությունների, հանցագործությունների և բռնազավթման համար, ինչպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության դեպքում էր։
(last modified 2025-09-27T13:50:11+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 17:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21. 11. 2023

Ընդօրինակելով ԱՄՆ-ին՝ Իսրայելը փորձեց «Ալ-Աղսայի փոթորիկ» հակաօկուպացիոն գործողությունը դարձնել պատրվակ՝ սպանությունների, հանցագործությունների և բռնազավթման համար, ինչպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության դեպքում էր։

Քեյհան

«Ալ-Աղսայի փոթորիկ»՝ միաբևեռ աշխարհակարգի նոր մարտահրավերը

Պնդելով, որ Ալ-Աղսայի փոթորիկը Իսրայելի համար ոնց որ սեպտեմբերի 11-ի լիներ, Սիոնիստական ​​ռեժիմը փորձում էր Գազայի պատերազմը գլոբալացնել օգուտ իրեն, որպեսզի ստվերի իր անուղղելի ձախողումները և վերահսկի նոր պայմանները: Սակայն տեղի ունեցավ դրա հակառակը․ գլոբալացան պաղեստինյան ինթիֆադան ու նրա ուղղված աջակցությունը: Բացի այդ, նկատի առնելով երեք կարևոր գործոնները՝ նախ՝ Ուկրաինայի պատերազմում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը, երկրորդ՝ նրանց ագրեսիվ քաղաքականության դեմ տարածաշրջանում Իսլամական Հանրապետություն կոչվող ամուր պատնեշի առկայությունը, և երրորդ՝ Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի ինտեգրացիան, ԱՄՆ-ն անկարող է անհայտ ճակատագրով ու անուղղելի ձախողումներով պատերազմի մեջ մտնել, ուստի Իսրայելը ձախողվեց նաեւ այս նպատակի իրականացման գործում։

 

Էթեմադ

Իլհամ Ալիև. Ֆրանսիան Հարավային Կովկասում հող է պատրաստում նոր պատերազմի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմի համար՝ հրահրելով անջատողականներին և ռազմական զենք տրամադրելով Հայաստանին։

 

Ջամեջամ

Ամերիկայի նոր ծրագրի բացահայտումը Գազայի բնակչության միգրացիայի վերաբերյալ

Սինայի անապատում Գազայի փախստականների վերաբնակեցմանը Կահիրեի խիստ անհամաձայնության ֆոնին, Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել այրված հողի քաղաքականությունը՝ համոզելու արաբական երկրներին ընդունել Գազայի բնակիչների մոտ կեսին որպես աշխատող կամ քաղաքացի:

 

Վաթան Էմրուզ

Այժմ արգենտինացի Թրամփը

Արգենտինայի նախագահական ընտրություններում անարխիստ կապիտալիստ Խավիեր Միլեյի հաղթանակը դեմ է Լատինական Ամերիկայում ձախակողմյան հոսանքին։

Արգենտինայի հասարակության հերոս Լիոնել Մեսսիի 11-ամսյա մեղրամիսն արագ ավարտվեց, և այժմ Թրամփի նմանակը նա երկրի լրատվության թիվ մեկ սյուժեն է։ Անցյալ տարի Աշխարհի գավաթում Արգենտինայի հաղթանակով առաջացած ժամանակավոր ազգային համերաշխությունը չօգնեց  այս երկրի անմխիթար տնտեսության և սանձարձակ գնաճի պատճառով առաջացած սոցիալական ու քաղաքական քաոսի վերացմանը: Ինչպես հաճախ, այնպես էլ հիմա, լիբերալ-ժողովրդավարության քաոսի խորքից դուրս եկավ մի կիսաֆաշիստ գործիչ:

Խավիեր Միլեյը տնտեսագետ է և ինքն իրեն անվանում է անարխիստ կապիտալիստ։ Նրան համեմատում են Դոնալդ Թրամփի հետ։ Այժմ Արգենտինան դարձել է այն սակավաթիվ լատինական երկրներից մեկը, որն ունի աջակողմյան ամերիկամետ կառավարություն:

 

Դոնյայե Էղթեսադ

Սաուդյան Արաբիայի ապադոլարիզացիայի երկու քայլերը

  Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը քննարկում են իրենց որոշ առևտրային գործարքներում, դոլարի փոխարեն, տեղական արժույթներ օգտագործելու հնարավորությունը։

Այս լուրի հրապարակմանը զուգահեռ Չինաստանի Կենտրոնական բանկը և Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը ստորագրեցին 50 միլիարդ յուանի արժողությամբ Սվափի պայմանագիր։

 

Panorama.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է հանդիպել սահմանին

«Հայաստանից պահանջվեց  շուրջ 2.5 ամիս, որպեսզի պատասխանի Խաղաղության պայմանագրի նախագածի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին, և դա լրջորեն հետաձգեց գործընթացը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Այդ գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել վերականգնել  բանակցությունները պայմանագրի ստորագրման շուրջ։

«Խաղաղ բանակցությունների այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ավարտին հասցնելու համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակականության համար, ներառյալ փոխընդունելի վայր ընտրելը կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հույս հայտնել, որ դրական կարձագանքի այս կոչին՝ մոտ ապագայում բանակցություններ սկսելու համար։

 

Mamul.am

Ադրբեջանի խորհրդարանն ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանն ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել, որում, մասնավորապես, ասվում է. «Միլի մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում հայերի պաշտպանության մասին ընդունված ակտը՝ համարելով այն լուրջ հարված երկու երկրների միջև հարաբերություններին։ Դա լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի համար։ ԱՄՆ ֆինանսական աջակցությունն օգնեց Հայաստանին օկուպացնել ադրբեջանական հողերը։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար ձախողման է ենթարկվել։ Ադրբեջանի Միլի մեջլիսը մեկ անգամ ևս հայտարարում է, որ Ադրբեջանը միշտ վճռական կարձագանքի բոլոր բացասական քայլերին»։

 

Armenpress.am

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նաև ողջունում է այլ երկրների պատրաստակամությունն այդ հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը։

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները հեշտացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլերը։

Հարցին, թե շարունակելու են Վաշինգտոնն առաջարկել որպես հարթակ այդ բանակցությունների համար, Միլերը պատասխանել է․

«Ինչպես ասացի, մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում, և մենք ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ։

 

Mamul.am

«Իսրայելական զենքի նոր խմբաքանակն արդեն Ադրբեջանում է». Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Բաքվում վայրէջք է կատարել իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական ինքնաթիռը։

Իմ դիտարկմամբ սա Իսրայելի սպառազինությամբ նոյեմբեր ամսվա առնվազն 5-րդ թռիչքն է։

Բաքուն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, Երևանը՝ խաղաղության։ Դժվար չէ կռահել, թե ով կհաղթի»:

 

Armenpress.am

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը և հայկական ԶԼՄ-ներին կոչ անում չշրջանառել օտարերկրյա քարոզչամեքենայի կեղծ թեզերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»։

 

Armenpress.am

ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ ավելի քան 4 միլիոն դոլար՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար: