«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, այն Հայաստանի մասին չէ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i237640-Զանգեզուրի_միջանցքը_Հորադիզ_Զանգելան_ճանապարհն_է_այն_Հայաստանի_մասին_չէ._Փաշինյան
«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն Հայաստանի Հանրապետության մասին չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2025 15:53 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, այն Հայաստանի մասին չէ. Փաշինյան

«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն Հայաստանի Հանրապետության մասին չէ:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Իմ ընկալումն այն է, որ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Ուզում են ասել «Զանգեզուրի միջանցք», թող ասեն «Զանգեզուրի միջանցք»:  Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան:  Եվ կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ:  Հորադիզ-Զանգելանի միջանցք. կարող են ասել՝ դա միջանցք  է, որը տանում է դեպի Զանգեզուր:  Ասում են, թող ասեն:  Բայց դա Հայաստանի մասին չէ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմին չպետք է հուզի, թե Ադրբեջանն ինչ անուն է դնում:

«Կարող է որոշեն անունը դնել «Ալբերտ Էյնշտեյն»:  Թող դնեն:  Դա մեր ինքնիշխան տարածքի հետ ոչ մի կապ չունի: Ես թղթեր ունեմ ստորագրած, դրանք հրապարակային են: Մեր երկրի տարածքում կա «Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ»»,- ասաց վարչապետը:

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին՝ նա ընդգծեց՝ Հայաստանն իր տարածքում նախագիծ ունենալու համար որևէ մեկի հետ չպետք է այն համաձայնեցնի: «Մենք մեր երկրի տարածքում կարիք չունենք որևէ մեկի հետ համաձայնեցնել, թե անունն ինչ դնենք:   Իսկ համաձայնեցված անունը TRIPP ուղին է:

«Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման»,- ասաց վարչապետը:  Նա շեշտեց՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի Հանրապետության մասին չէ, Ադրբեջանն իր տարածքում ինչ անուն ուզում է, կարող է դնել: