Ամերիկացի գեներալ․ չէինք սպասում, որ Իրանը կոչնչացնի մեր ռազմակայանները
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահը, քննադատելով Իրանի դեմ պատերազմում ավիակիրների երկարատև տեղակայման վերաբերյալ Թրամփի որոշումը, խոստովանել է, որ ԱՄՆ-ը չէր սպասում, որ տարածաշրջանում իր ռազմակայանները Իրանի կողմից կավերվեն ու կոչնչացվեն։
Pars Today –ի ոխանցմամբ՝ Մայք Մալենը կիրակի երեկոյան ABC News-ի This Week հաղորդման եթերում ասել է, որ ավիակիրների երկարատև տեղակայումը սովորական երևույթ է, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանն ի պատասխան, թե այդ տեղակայումը բավական երկար չի եղել, պետք է նշել, որ նման երկարատև տեղակայումը վնաս է հասցնում անձնակազմին։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային դիմակայելու հարցում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ներուժին և պաշտպանական գործողություններին՝ Մալենը նշել է. «Կարծում եմ՝ մենք ակնհայտորեն չէինք սպասում, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանները, որտեղ նախկինում մեր ուժերն էին տեղակայված, կավերվեն և կոչնչացվեն»։
Արևմտյան Ասիայում Իրանի դեմ պատերազմին աջակցելու երկարատև առաքելության շրջանակում տեղակայված «Աբրահամ Լինքոլն» ավիակրի մատակարարման հետ կապված ճգնաժամային իրավիճակի մասին տեղեկությունների, ինչպես նաև դրա անձնակազմի շրջանում ինքնասպանությունների վերաբերյալ աղմկահարույց հաղորդումների ֆոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ պահանջել են պարզաբանումներ։
«Աբրահամ Լինքոլն» ավիակրի անձնակազմում մոտ 5 հազար նավաստի և ծովային հետևակային կա։ Նրա առաքելությունը սկսվել է նոյեմբերի 21-ին և երկարաձգվել է՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմին և ագրեսիային աջակցելու նպատակով։