Պարսկական գորգ․ Պատմության և մշակույթի հյուսված պատմություն Լուսանկարներ
https://parstoday.ir/hy/news/iran-i237604-Պարսկական_գորգ_Պատմության_և_մշակույթի_հյուսված_պատմություն_Լուսանկարներ
Երկու հազար տարվա պատմություն ունեցող իրանական գորգը մինչ օրս համարվում է Իրանի մշակութային և գեղարվեստական խորհրդանիշներից մեկը համաշխարհային ասպարեզում։ Այն գրավել է աշխարհի մտքերն ու սրտերը։
(last modified 2025-10-01T07:28:42+00:00 )
Հոկտեմբեր 01, 2025 10:51 Asia/Tehran
  • Պարսկական գորգ․ Պատմության և մշակույթի հյուսված պատմություն Լուսանկարներ

Երկու հազար տարվա պատմություն ունեցող իրանական գորգը մինչ օրս համարվում է Իրանի մշակութային և գեղարվեստական խորհրդանիշներից մեկը համաշխարհային ասպարեզում։ Այն գրավել է աշխարհի մտքերն ու սրտերը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ գորգագործության արվեստն իրանում միշտ եղել է բարձրության վրա, սկսած 5-րդ դարի Պազիրիկ գորգից մինչև Քաշանի, Սպահանի, Թավրիզի և Քերմանի գլուխգործոցները, և յուրաքանչյուր շրջան ներկայացրել է նախշերի իր ուրույն լեզուն։ Ծաղիկներն ու թփերը, որսորդական տեսարանները և մյուս նախշերն իրանցիների էության, հավատալիքների և կենսակերպի արտացոլումն են։
Պարսկական գորգը հյուսողների համբերության և հմտության արդյունքն է, ովքեր ամիսներ կամ տարիներ շարունակ նստած, ճշգրիտ հանգույցներով և բնական գույներով, հյուսում են  իրենց էթնիկ հիշողությունն ու ինքնություը։ Արդյունքում, բացի գեղեցկությունից, երկարատևությունից և մշակութային արժեքից, այս աշխատանքները դառնում են եզակի օրինակներ։
Այսօր իրանական գորգերը ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում, Ստամբուլի գորգերի թանգարանում և Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։ Սեֆյանների, Ղաջարների հավաքածուները և Թավրիզից ու Քերմանից բերված գորգերը հատուկ տեղ ունեն այս գանձերի մեջ և ներկայացված են որպես համաշխարհային ժառանգություն։
Մասնագետները կարծում են, որ պարսկական գորգը ոչ միայն արվեստի գործ է, այլև իրանական մշակույթի լուռ դեսպան, որը աշխարհին փոխանցում է իրանական ինքնության, հմտության և գեղեցկության ուղերձը՝ առանց ընդհանուր լեզվի։

Պազիրիկ գորգ մ.թ.ա. 5-րդ դար
 Պարսկական գորգ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում
 Պարսկական գորգ Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում  
Պարսկական գորգ Ստամբուլի գորգերի թանգարանում 
Պարսկական գորգ Վիեննայի արվեստի պատմության թանգարանում