Մեկնաբանություն- Գազայում պատերազմի հարցով Բայդենի կառավարության մեջ սրվել են տարաձայնությունները
Գազայի գոտում Սիոնիստական ռեժիմի պատերազմը շարունակվելով, տարածաշրջանում իրավիճակը սրվելով, և այդ ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի գաղտնի ու բացահայտ հովանավորությունը շարունակվելով, փաստերը վկայում են մասին, որ ԱՄՆ-ի համար ավելի դժվար է դառնում շարունակել աջակցել Իսրայելի հանցավոր գործողություններին, հատկապես Պաղեստինի ցեղասպանությանը, իսկ այդ հարցում Բայդենի վարչակազմի պառակտումը աստիճանաբար ավելի ակնհայտ է դառնում:
Huffington Post կայքը հաղորդել է Գազայի հատվածում հումանիտար հարցերով Ջո Բայդենի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ՝ Դեյվիդ Սաթերֆիլդի հրաժարականի մասին։ Հարց, որն արտացոլում է ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաների անհամաձայնությունը։ Հաշվի առնելով Գազայում տիրող ծանր իրավիճակը՝ դեռ հայտնի չէ՝ Բայդենը Սաթերֆիլդին նոր անձով կփոխարինի, թե ոչ։
Սաթերֆիլդի պաշտոնավարումը իր վերջին պաշտոնում աղմկահարույց է եղել, նա պահանջել է պաղեստինցի փախստականներին տեղափոխել Գազայից Եգիպտոս, մինչդեռ Բայդենի վարչակազմը պնդում է, որ դեմ է այս առաջարկին:
Որոշ օտարերկրյա դիտորդներ թերահավատորեն են վերաբերվում Սաթերֆիլդի գործունեությանը և նշում են, որ նրա պաշտոնավարման ընթացքում Գազայի բնակիչների վիճակը վատացել է և շարունակվել են Սիոնիստական ռեժիմի հարձակումները։
Սաթերֆիլդը չի արձագանքել օգնություն տրամադրող կազմակերպությունների խնդրանքներին՝ Գազայի բնակիչներին օգնությունն ավելացնելու նպատակով ժողով անցկացնելու վերաբերյալ:
ՄԱԿ-ը և օգնության խմբերը նախազգուշացնում են, որ Գազայի հատվածը կանգնած է աննախադեպ քաղցի և սովի առջև, և այս տարածաշրջան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալն իսկապես անբավարար է՝ Սիոնիստական ռեժիմի և Եգիպտոսի կողմից կիրառվող սահմանափակումների պատճառով:
Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիոնիստական իշխանությունները, հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կաբինետի ծայրահեղական նախարարները պնդում են Գազայի պատերազմը շարունակելու վրա, որը հանգեցրել է Գազայի ժողովրդի ավելի քան 90 տոկոսի ցեղասպանությանն ու տեղահանմանը, և համաշխարհային լայն բողոք է ծավալվում այդ հարցով , այդ թվում ցեղասպանության պատճառով Իսրայելի դեմ միջազգային դատարանին ներկայացված Հարավաֆրիկյան հանրապետության բողոքը, դժվարացրել Բայդենի կառավարության աջակցությունը Սիոնիստական ռեժիմի նկատմամբ։ Այնպես որ Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև դժգոհությունն ակնհայտ է դարձել։
Axios լրատվական կայքը իր զեկույցում գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վերջին այցը օկուպացված Պաղեստին Սպիտակ տնում մեծացրել է հիասթափությունը։
Բլինկենը Նեթանյահուին հասկացրեց, որ Գազայի հետ կապված իր ծրագիրը երազանք է, որը չի իրականանա:
Սիոնիստական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը նույնպես իր զեկույցում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կանգնած պաշտոնյաները կարծում են, որ Նեթանյահուն ձգտում է երկարաձգել պատերազմը Գազայում անձնական և քաղաքական նկատառումներով: Շաբաթ օրը Նեթանյահուն ընդգծել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Իսրայելին Գազայում պատերազմը շարունակելու հարցում: Նա հայտարարել է, որ շարունակելու է կռվել ՀԱՄԱՍ-ի դեմ և այսպես կոչված խաղաղությունը վերադարձնելու հյուսիսային և հարավային ճակատներին։
Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Բենիամին Նեթանյահուի հարաբերությունները, որոնք բարելավվել էին Գազայի պատերազմից հետո, ըստ երևույթին կրկին խզվել են երկու կողմերի միջև տարակարծության պատճառով։ Բայդենի և Նեթանյահուի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 20 օր առաջ։ Ըստ տեղեկությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 23-ին Բայդենի և Նեթանյահուի վերջին հեռախոսազրույցում Բայդենը խզել է հեռախոսային կապը Նեթանյահուի հետ։ Իհարկե, Գազայի պատերազմի հարցով Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածության ստվերում, Նեթանյահուի կաբինետում ևս տարաձայնությունները սրվել են։
Թվում է, թե չնայած Վաշինգտոնի սկզբնական աջակցությանը Թել Ավիվին՝ հսկայական քանակությամբ զինամթերք ուղարկելով Գազայի հատվածը ռմբակոծելու համար, վետո դնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևերի վրա և փորձելով ծովային կոալիցիա ստեղծել Եմենի դեմ Կարմիր ծովում և վերջապես Եմենի դեմ հրթիռային և օդային հարձակումներ իրականացնելով, սակայն Սիոնիստական ռեժիմին անվերապահ աջակցության շարունակությունը շատ թանկ է նստել Ամերիկայի վրա, և Վաշինգտոնը ցույց է տվել իր դժգոհությունը Գազայի պատերազմի հարցում Նեթանյահուի մոտեցման նկատմամբ։