Մեկնաբանություն - ԱՄՆ-ն շարունակում է Իսրայելին սպառազինական աջակցություն տրամադրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212930-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_շարունակում_է_Իսրայելին_սպառազինական_աջակցություն_տրամադրել
Չնայած Իսրայելի կողմից պաղեստինցիների կոտորածին, արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը, շարունակում են աջակցել Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2024 16:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ն շարունակում է Իսրայելին սպառազինական աջակցություն տրամադրել

Չնայած Իսրայելի կողմից պաղեստինցիների կոտորածին, արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը, շարունակում են աջակցել Սիոնիստական ռեժիմին:

Միացյալ Նահանգներն Իսրայելին տրամադրում է զենքի նոր խմբաքանակ, ներառյալ՝ տասնյակ F-35 և F-15 կործանիչներ ու Apache ուղղաթիռներ: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստվում են Իսրայել ուղարկել տասնյակ կործանիչներ, ուղղաթիռներ և այլ զինամթերք: Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է առնվազն 230 ինքնաթիռ և 20 նավ զենք:

Վաշինգտոնի համակողմանի աջակցության պայմաններում Սիոնիստական ռեժիմի իրականացրած բարբարոսական և անմարդկային գործողությունների զոհերի թիվը հասել է մոտ 26 հազարի: Իսկ միջազգային կազմակերպությունները շարունակում են արձանագրել, որ Գազային հնարավոր չէ բժշկական և պարենային օգնություն ցուցաբերել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին, ասել է. «Ոչինչ չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը: Հումանիտար իրավիճակը Գազայում աննկարագրելի է և ոչ մի տեղ և ոչ մի հոգի ապահով չէ»։

Բայդենի կառավարությունը Սիոնիստական ռեժիմին զենքի նոր քանակություն է տրամադրում մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում, նույնիսկ ամերիկացի պաշտոնյաների շրջանում, աճել քննադատություններն Իսրայելի գործողությունների և քաղաքականության նկատմամբ: Շատ երկրների պաշտոնյաներ ինչպես նաև տարբեր երկրների քաղաքացիները պահանջում են վերջ տալ Իսրայելին ցուցաբերվող ռազմական և քաղաքական աջակցությանը:

Wall Street Journal-ը գրում է, որ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն ԱՄՆ-ից հարյուրավոր միլիոն դոլարների զինամթերք են տեղափոխում Թել Ավիվ, ինչը վկայում է դիվանագիտական մարտահրավերների մասին, որոնք ծառացած են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առջև։Մյուս կողմից, մեծացել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու համաշխարհային պահանջը:

Այս առումով կարելի է անդրադառնալ Արդարադատության միջազգային դատարանում Սիոնիստական ռեժիմի գործողությունների և ցեղասպանության կապակցությամբ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցին, որը ողջունել են մեծ թվով երկրներ, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից դատարան ներկայացված բողոքները, ինչը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը ցանկանում է վերջ դնել Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի պատերազմին:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը շարունակում է Սիոնիստական ռեժիմին անվերապահորեն աջակցելու իր քաղաքականությունը: Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալիդ ալ-Ղադումին ասում է. «Պատերազմի շարունակվելու հիմնական պատճառը Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելի կոռումպացված առաջնորդներին ցուցաբերվող աջակցությունն է»։