Փետրվար 18, 2024 18:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է այդ կազմակերպությունում լուրջ խնդիրների առկայությունը

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում ասել է, որ արեւմտյան այս ռազմական կազմակերպությունում «լուրջ խնդիրներ» կան։

Նա ասաց. «Մենք այժմ մեծ ուշադրություն ենք դարձնում ռազմական արտադրության ավելացման խնդրին, նոր գործարաններ են կառուցվում, արտադրությունն ավելանում է, սակայն անհրաժեշտ է անհապաղ ավելի շատ միջոցներ ձեռնարկել»։

ՆԱՏՕ-ի դաշինքի գլխավոր քարտուղարն այդ հարցերը բարձրացրել է այն դեպքում, երբ ԶԼՄ-ները և արևմտյան պաշտոնյաները ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի պարտությունների սրման և ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Ջո Բայդենի կառավարության Կիևի համար պահանջած տասնյակ միլիարդավոր դոլարների օգնության վերջնական հաստատման անորոշության պատճառով։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի նոր խոսքերն արևմտյան ռազմական դաշինքում լուրջ խնդիրների առկայության մասին հնչել են այն դեպքում, երբ նա միշտ ընդգծել է այդ ռազմական կազմակերպության հզորությունը սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Հատկապես 2022 թվականի փետրվարի վերջին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր, Ստոլտենբերգը խոսել է Ռուսաստանին դիմակայելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին, և միևնույն ժամանակ նա մեծ ցանկություն ուներ մեծացնելու Մոսկվայի ենթադրյալ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների, հատկապես  Լեհաստանի և Բալտյան երեք հանրապետությունների դեմ։

Այնուամենայնիվ, Ուկրաինայում պատերազմի երրորդ տարվա նախօրեին, որը նշանավորվեց Ռուսաստանի հաջորդական հաղթանակներով և Ուկրաինայի ձախողումներով, և Կիևին արևմտյան օգնության զգալի կրճատմամբ, այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այլ դիրքորոշում է որդեգրել։

Այդ կապակցությամբ Յենս Ստոլտենբերգը մի քանի օր առաջ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ իր ելույթում խոստովանել է, որ դաշինքն անդամ երկրների համար Ռուսաստանի կողմից անմիջական ռազմական սպառնալիք չի տեսնում։ 

«Մենք անմիջական ռազմական սպառնալիք չենք տեսնում դաշնակից երկրներից որևէ մեկի համար»,- ասել է Ստոլտենբերգը։ «Սակայն հիբրիդային հարձակումների մշտական ​​վտանգ կա, ներառյալ ... կիբերհարձակումները և դաշնակիցների դեմ հիբրիդային բնույթի այլ գործողություններ»:

Կարևորն այն է, որ Մոսկվան բազմիցս ընդգծել է, թե անհիմն են ՆԱՏՕ-ի և արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն սպառնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։

Այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ընդգծել է, որ Մոսկվան չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա, և դա ոչինչ չի նշանակում Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար իրենց սեփական ժողովրդին ահաբեկում են Ռուսաստանին սպառնալիք ներկայացնելով։

Ստոլտենբերգի ելույթով պարզ է դառնում, որ հակառակ ուկրաինական պատերազմի սկզբում ՆԱՏՕ-ի ղեկավարների հնչեցրած ստերին այս ռազմական կազմակերպության լիակատար պատրաստվածության մասին, բայց քանի որ ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները վերջին մի քանի տասնամյակների ընթացքում չեն բախվել որևէ լուրջ ռազմական մարտահրավերի, հետևաբար, Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մեջ մտնելու այս կազմակերպության պատրաստվածությունը ցածր մակարդակի վրա է։ 

Պիտակ