Մայիս 19, 2024 17:25 Asia/Tehran
  • Նկարի աջ կողմում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Լալինի Վիրասամին է։
    Նկարի աջ կողմում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Լալինի Վիրասամին է։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության ղեկավարն ասել է.- Իրանում մեծ թվով փախստականներ են ապրում և փախստականներին Իրանի Իսլամական Հանրապետության ծառայությունները եզակի են աշխարհում։

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի օտարերկրյա քաղաքացիների և ներգաղթյալների հարցերով գլխավոր տնօրեն Բեհրանգ Ղորբանիի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Լալինի Վիրասամին ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրությունն այս երկրում ապրող փախստականների նկատմամբ իսկապես եզակի է, և ոչ մի երկիր չի տեսել ծառայությունների այս ծավալը՝ հաշվի առնելով առկա սահմանափակումները, և այդ մասին բազմիցս խոսվել է հանդիպումներում։

Իրանի Ֆարս նահանգի օտարերկրյա քաղաքացիների և ներգաղթյալների հարցերով գլխավոր տնօրեն Բեհրանգ Ղորբանին այս հանդիպմանն ասաց, որ Իրանում փախստականներն օգտվում են նույն առողջապահական, բժշկական, կրթական և այլ ծառայություններից, որոնք տրամադրվում են Իրանի քաղաքացիներին, և ծառայությունների մատուցման հարցում տարբերություն չկա:

Իրանի Ֆարս նահանգի այս պաշտոնյան պահանջել է նաև Իրանում տեղակայված միջազգային կազմակերպությունների ուշադրությունը օտարերկրյա քաղաքացիների իրենց երկիր կամավոր և կայուն վերադարձի հարցի նկատմամբ։

Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներում, ներառյալ Աֆղանստանում և Իրաքում տարիներ շարունակվող պատերազմի, օկուպացիայի և անապահովության պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակում միշտ հյուրընկալել է այդ երկրների միլիոնավոր քաղաքացիների:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանն ընդունեց ավելի քան 100.000 եվրոպացի փախստականների, հատկապես 74.000 հուսալքված լեհ փախստականների։

Նույն ուղղությամբ է գնահատվում նաև անցած տարիներին Ադրբեջանի և Հայաստանի պատերազմից տուժած քաղաքացիներին ընդունելը։

Փաստորեն Իրանի ժողովուրդը տարբեր ժամանակներում փախստականների է ընդունել տարբեր երկրներից: