Մեկնաբանություն- ժամանակակից համաշխարհային հավասարումներում Իրանի գեոտրանզիտ կարգավիճակի աճը
(last modified Sun, 02 Jun 2024 15:09:08 GMT )
Հունիս 02, 2024 18:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  ժամանակակից համաշխարհային հավասարումներում Իրանի գեոտրանզիտ կարգավիճակի աճը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանսպորտի հարցերով փոխնախարար՝ Սեյդ Քամալ Հադիանֆարը Տաջիկստանում «Ճանապարհ դեպի Տյան Շան» միջազգային համաժողովում բացատրել է Իրանի տարանցիկ առավելությունները Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների շրջանակներում:

Միջազգային այս հանդիպմանը մասնակցում էին Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Հնդկաստանի ներկայացուցիչներ և մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում Տրասեկայի և Շանհայի ներկայացուցիչներ՝ Չինաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի միջանցքի գործարկման նպատակով։ 
Ավելի քան 14 հազար կիլոմետր երկաթուղու և 250 հազար կիլոմետր ճանապարհների առկայությունը, Հնդկաստանի հետ Չաբահարի պայմանագրի կնքումը՝ Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի կոնտեյներային տերմինալներն ապրանքներով օժտելու համար, Չաբահարից դեպի Զահեդան, ապա Մաշհադ և Սարխս երկաթուղու կառուցումը, ինչպես նաև Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցումը Իրանի կարևոր առավելություններից են հատկապես միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման ուղղությամբ։

Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգիստը

Իրանը կարող է արդյունավետ դեր խաղալ Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ բաց ջրեր մուտք գործելու հարցում։
Տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Տաջիկստանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Չաբահար նավահանգստի լոգիստիկ կարողություններից օգտվելու համար և այլ երկրների հետ բանակցություններ սկսելը՝ երկրի հարավային նավահանգիստներում այդ երկրների համար լոգիստիկ միջոցներ տրամադրելու նպատակով Իրանի գործողություններից են համարվում։

Իրանում գործող կամ կառուցվող 56 լոգիստիկ կենտրոնների առկայությունը, Իրանի հետ լոգիստիկ տարածքի հատկացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը, տարածաշրջանի երկրներին զեղչեր տրամադրելը, տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ ապրանքների համար զեղչերի հատկացում, և համակցված փոխադրումների մոտեցմամբ միջազգային միջանցքներում տարանցման զարգացումն ու դյուրացումը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական ծրագրերից են համարվում։

Միջազգային տրանսպորտային միջանցքը ցանց է, որն օգտագործում է երկաթուղիները, ջրային ուղիները և ճանապարհները բեռների միջազգային փոխադրման և տարանցման համար:
Իր ուրույն աշխարհագրական դիրքով, միջտարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրային, մաքսային, հարկային և ներդրումային հնարավորություններով, Իրանը գտնվում է Մերձավոր Արևելքը, Ասիան և Եվրոպան կապող խաչմերուկի սրտում։
Հյուսիսից Կասպից ծովի և հարավից Պարսից ծոցի և Օմանի ծովերի հետ ընդհանուր սահմանի առկայությունը Իրանին ապահովել է ավելի քան 5800 կմ ափամերձ գոտի:

Տրանսպորտային հարցերի փորձագետները կարծում են, որ Իրանը գտնվում է աշխարհի լավագույն աշխարհագրական դիրքերից մեկում, և Հարավարևմտյան Ասիայում աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական և գեոտրանզիտ դերեր է խաղում:
Այսօր Իրանը հատուկ աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում միջազգային միջանցքների կառուցմամբ և Մետաքսի ճանապարհի վերածննդով և աշխարհի ամենակարևոր միջանցքների սրտում գտնվելով, և դարձել է աշխարհի միջանցքների սիրտը՝ արևելքը արևմուտքին կապող Մեկ գոտի-մեկ ճանապարհ նախաձեռնությամբ և Ասիայի հարավը Եվրասիայի հյուսիսին միացնող միջանցքով։
Իրանը նաև տարանցիկ կապ է ապահովում Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի, Հյուսիսային Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև, մյուս կողմից՝ Հարավային Ասիայի, Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի, Օվկիանիայի և Պարսից ծոցի միջև:

Հետևաբար, Իրանի աշխարհատրանզիտ դիրքը 21-րդ դարի գլոբալ աշխարհաքաղաքական համակարգում, հիմնված աշխարհագրական-քաղաքական-տնտեսական ռեսուրսների վրա՝ նավահանգիստների և միջանցքների առանցքայնությամբ, կարող է բազմաթիվ խաղաքարտեր շրջել Իրանի համար տարածաշրջանային և գլոբալ ուժային խաղերում: