Իրանի պաշտպանական համակարգերի հզորության բազմապատիկ աճը
(last modified Mon, 19 May 2025 11:55:39 GMT )
Մայիս 19, 2025 15:25 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական համակարգերի հզորության բազմապատիկ աճը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է նախորդ տարվա համեմատ երկրի պաշտպանական համակարգերի հայտնաբերման, նույնականացման, հետախուզման և ոչնչացման կարողությունների բազմապատկման մասին։

Այսօր առավոտյան Խաթամ ալ-Անբիա ՀՕՊ համատեղ շտաբի բարձր մակարդակի գործողությունների հանդիպման ժամանակ նա հայտարարեց հանդիպման նպատակն է գնահատել բանակի ՀՕՊ ուժերի, ԻՀՊԿ ավիատիեզերային ուժերի և ՀՕՊ համատեղ շտաբի պատրաստվածության մակարդակը:
Գեներալ-մայոր Բաղերին հավելեց. -Ռադարային և հսկողության համակարգերը նախորդ տարվա համեմատությամբ հնգապատկվել են, իսկ ներխուժող թռչող սարքերին որսացող և ոչնչացնող համակարգերի ունակությունը նույնպես երկուսից երեք անգամ աճել է։

Անդրադառնալով վնասները բացահայտելու և թույլ կողմերը վերացնելու արդյունավետ միջոցառումներին, նա ընդգծեց.-Հրամանատարական և վերահսկողական համակարգերը շուրջօրյա հսկում են երկրի օդային տարածքը, իսկ զինված ուժերը գտնվում են 100 տոկոսանոց պատրաստվածության վիճակում։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զգուշացրեց.-Իրանի տարածքի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և ծանր պատասխանի, և թշնամիները պետք է իմանան, որ այս գործողության վնասը նրանց համար շատ ավելի մեծ կլինի, քան դրա հնարավոր օգուտները։
Անդրադառնալով հակաօդային պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացմանը՝ նա հայտարարեց երկրի պաշտպանական կարողությունների զգալի բարելավման շարունակականության մասին։
Գեներալ-մայոր Բաղերին հարգել է Իրանի հանգուցյալ նախագահ այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի և նրա ուղեկիցների հիշատակը նահատակության առաջին տարելիցի նախօրեին։