Սիոնիստ պաշտոնյա. Իսրայելը նորածիններին սպանում է զվարճանքի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i232802-Սիոնիստ_պաշտոնյա._Իսրայելը_նորածիններին_սպանում_է_զվարճանքի_համար
Pars Today - «Իսրայելի դեմոկրատներ» կոչվող կուսակցության ղեկավարը քննադատել է սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները և ասել. «Իսրայելը նորածիններին սպանում է զվարճանալու համար, և այս վարքագիծը վկայում է այս ռեժիմի մեկուսացվելու  և մերժվելու մասին»:
(last modified 2025-12-02T15:40:17+00:00 )
Մայիս 20, 2025 18:26 Asia/Tehran
  •  «Իսրայելի դեմոկրատներ» կոչվող կուսակցության ղեկավար Յաիր Գոլան
     «Իսրայելի դեմոկրատներ» կոչվող կուսակցության ղեկավար Յաիր Գոլան

Pars Today - «Իսրայելի դեմոկրատներ» կոչվող կուսակցության ղեկավարը քննադատել է սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները և ասել. «Իսրայելը նորածիններին սպանում է զվարճանալու համար, և այս վարքագիծը վկայում է այս ռեժիմի մեկուսացվելու  և մերժվելու մասին»:

 «Իսրայելի դեմոկրատներ» կոչվող կուսակցության ղեկավար՝ Յաիր Գոլանը երեքշաբթի օրը աղմկահարույց հայտարարություններ անելով, քննադատել է Նեթանյահուի կաբինետի քաղաքականությունը, և ասել. «Եթե Իսրայելը խելացի լիներ,զվարճանքի համար չէր սպանի նորածիններին»։

Ըստ Pars Today-ի, Գոլանը հավելել է. «Իսրայելը շարժվում է մի ճանապարհով, որը կհանգեցնի նրա մերժմանն ու մեկուսացմանը»։

Գոլանը քննադատելով Իսրայելի կաբինետը՝ ասել է. «Այս կաբինետը լի է այն մարդկանցով, որոնք  տարված են վրեժխնդրության մոլուցքով  և չեն հետևում բարոյականության սկզբունքներին»։

Գոլանը զգուշացրեց, որ  տնտեսական և սոցիալական մակարդակում՝ Իսրայելը գնում է դեպի մեկուսացում և փլուզում կորցնելով իսրայելցիների անվտանգությունն ապահովելու իր ուժը, և որ Իսրայելը կդառնա ապրելու համար դժվար վայր։

Իսրայելցի պաշտոնյան շարունակելով քննադատել Նեթանյահուին՝ սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների և ներքին անվտանգության ծայրահեղական նախարարների պահանջներին ընթացք տալու համար՝ ասել է. «Նեթանյահուն Թրամփի  օրոք  ձախողված աննշան դերակատար է»։