Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը ամերիկյան կողմին զգուշացրել է բանակցությունների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը ամերիկյան կողմին բանակցությունների մասին զգուշացնելով ասել է․-Փորձեն անհեթեթ հայտարարություններ չանել/Այն որ ասում են, թե մենք Իրանին թույլ չենք տա ուրան հարստացնել,ղալաթ են անում։ Իսլամական Հանրապետությունը չի սպասում սրա կամ նրա թույլտվությանը/Ես ժողովրդին կասեմ, թե ինչու են նրանք կառչել ուրանի հարստացման հարցից։
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը նահատակ Ռաիսիի և Օրդիբեհեշթի թռիչքի նահատակների հիշատակին նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց.
Բանակցությունների մասին խոսվեց, ես զգուշացնեմ դիմացի կողմին։
Ամերիկյան կողմը ,որ անուղղակի բանակցությունների մեջ է մտել և բանակցում է, պետք է փորձի անհեթեթ հայտարարություններ չանել։։
Այն որ ասում են, թե մենք Իրանին թույլ չենք տա ուրան հարստացնել, ղալաթ են անում։ Իսլամական Հանրապետությունը չի սպասում սրա կամ նրա թույլտվությանը։Իսլամական Հանրապետությունն ունի քաղաքականություն, ունի մեթոդ, վարում է իր սեփական քաղաքականությունը։
Իհարկե, մեկ այլ առիթով ես կբացատրեմ Իրանի ժողովրդին, թե ինչու են նրանք կառչել ուրանի հարստացման հարցից, ինչու են արևմտյան և ամերիկյան կողմերը և ուրիշներ այդքան պնդում, որ Իրանում ուրանի հարստացում չպետք է լինի։ Աստծո կամքով, ես դրանք կլուսաբանեմ մեկ այլ առիթով, որպեսզի Իրանի ժողովուրդը իմանա, թե որոնք են մյուս կողմի մտադրությունները։ 20․05․2025