ՀՀ նախկին նախագահը կարևորում է Իրանի հետ ռազմավարական համագործակցությունը
(last modified Mon, 19 May 2025 12:13:42 GMT )
Մայիս 19, 2025 15:43 Asia/Tehran
  • ՀՀ նախկին նախագահը կարևորում է Իրանի հետ ռազմավարական համագործակցությունը

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում ընդգծել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների վերականգնման և Իրանի հետ ռազմավարական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը։

Նա հավելեց. «Մոսկվա-Երևան հարաբերություններին պետք է ավելացվի իրանական բաղադրիչը, և այդ հարաբերությունները պետք է վերածվեն եռակողմ ձևաչափի»։ 

Քննադատելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, Քոչարյանը նրան պատասխանատու համարեց Երևանի և Մոսկվայի միջև սառը հարաբերությունների համար։
Նա նշեց, որ միայն Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ շրջանակ ստեղծելով կարելի է նվազեցնել արտաքին ճնշումները և պահպանել տարածաշրջանային կայունությունը։

Հայաստանի նախկին նախագահը հերքել է մեղադրանքները, թե ինքը փորձում է վերադառնալ իշխանության՝ Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի միությանը միացնելու նպատակով՝ դրանք անվանելով անհիմն։ Նրա խոսքով՝ իր նախագահության ընթացքում Ռուսաստանի կամ Բելառուսի նախագահներից ոչ մեկը չի խորհրդակցել իր հետ այդ միությանը Երևանի անդամակցության վերաբերյալ։

Քոչարյանը պարզաբանեց, որ դեռևս պարզ չէ, թե որոնք կլինեն նման բանակցությունների նախապայմանները, եթե դրանք տեղի ունենան։ Նա կոչ արեց վերանայել Երևանի արտաքին քաղաքականությունը և վերաիմաստավորել Իրանի ռազմավարական դիրքը տարածաշրջանային հավասարումներում։