Իրանն արձագանքում է ԱՄՆ-ի հարվածներին․ Ծանր գին ենք պարտադրելու հակառակորդին
https://parstoday.ir/hy/news/iran-i249702-Իրանն_արձագանքում_է_ԱՄՆ_ի_հարվածներին_Ծանր_գին_ենք_պարտադրելու_հակառակորդին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը և «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը, արձագանքելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային և հարավարևելյան շրջանների ուղղությամբ իրականացված օդային հարձակումներին, հայտարարել են, որ Թեհրանը ոչ մի դեպքում չի հրաժարվելու Իրանի ժողովրդի իրավունքներից և ամերիկյան կողմին ծանր գին է պարտադրելու։
(last modified 2026-09-02T07:40:15+00:00 )
Սեպտեմբեր 02, 2026 11:10 Asia/Tehran
  • Իրանն արձագանքում է ԱՄՆ-ի հարվածներին․ Ծանր գին ենք պարտադրելու հակառակորդին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը և «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը, արձագանքելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային և հարավարևելյան շրջանների ուղղությամբ իրականացված օդային հարձակումներին, հայտարարել են, որ Թեհրանը ոչ մի դեպքում չի հրաժարվելու Իրանի ժողովրդի իրավունքներից և ամերիկյան կողմին ծանր գին է պարտադրելու։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRIB-ին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը և «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել են, որ որքան ավելի շատ ԱՄՆ-ի զինված ուժերը պնդեն տարածաշրջանում իրենց գործողությունների շարունակման վրա, այնքան ավելի ծանր կորուստներ կունենան։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալու ԱՄՆ-ի ագրեսիային։
ԻՀՊԿ-ն նույնպես հայտարարել է ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան, գործողությունների մեկնարկի մասին։ Կորպուսը նշել է, որ նորագույն հակաօդային պաշտպանության համակարգի կիրառմամբ խոցվել է ամերիկյան MQ-9 առաջադեմ անօդաչու թռչող սարք։
ԻՀՊԿ-ը նաև հայտնել է «Ագրեսորին պատժելու» գործողության երկրորդ ալիքի իրականացման մասին։ Գործողության շրջանակում բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել տարածաշրջանում ամերիկյան ուժերի դիրքերին։
Ըստ այդ հայտարարության՝ թիրախավորվել են Հորդանանում գտնվող «Թիթին» ճամբարի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներն ու զինտեխնիկան։ Հաղորդվում է, որ ոչնչացվել են մի շարք ռազմական տեխնիկա և հարվածային ուղղաթիռներ։
Հարձակման են ենթարկվել նաև Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքում ամերիկյան դիրքերը, այդ թվում՝ վերանորոգման կենտրոններն ու տեխնիկական սարքավորումների պահեստները։
Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է «Սաեղե» գործողության 29-րդ փուլի մասին։ Գործողության շրջանակում Բահրեյնում գտնվող Շեյխ Իսայի ռազմակայանում ամերիկյան ուժերի ռադիոլոկացիոն կայաններն ու զորքերի կուտակման կենտրոնները թիրախավորվել են մեծ թվով հարվածային անօդաչու թռչող սարքերով։
Այս զարգացումները տեղի են ունենում տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածության աճի պայմաններում։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Իրանի տարածքի դեմ ցանկացած ագրեսիա արժանանալու է համարժեք պատասխանի։