Իրանցի շախմատիստները դարձել են Թուրքիայում անցկացված երեք միջազգային մրցաշարերի չեմպիոն
-
Իրանցի շախմատիստները դարձել են Թուրքիայում անցկացված երեք միջազգային մրցաշարերի չեմպիոն
Իրանցի շախմատիստները փայլուն արդյունքներ են գրանցել Թուրքիայում անցկացված Մալաթիայի, Կապադովկիայի և Ստամբուլի միջազգային մրցաշարերում՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսներ։
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Թուրքիայում անցկացված Կապադովկիայի միջազգային մրցաշարի երկրորդ մրցափուլում Իրանի ներկայացուցիչները մրցել են տարբեր աղյուսակներում։
Նրցաշարի հիմնական աղյուսակում Իրանից Ամիր Ռեզա Փուրաղաբալան նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Իսկ 15-ամյա Արշիա Ալաղեմանդը, ով նախկինում նվաճել էր ՖԻԴԵ-ի վարպետի (FM) կոչում և դարձել Ասիայի փոխչեմպիոն՝ մասնակցել է նաև Մալաթիայի միջազգային մրցաշարին և նվաճել մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։ Այս աղյուսակում Ամիր Ռեզա Փուրաղաբալան զբաղեցրել է երկրորդ, իսկ Ալի Զեյնալին՝ երրորդ տեղը։ Արդյունքում՝ Մալաթիայի մրցաշարի պատվանդանն ամբողջությամբ զբաղեցրել են իրանցի շախմատիստները։
Ստամբուլի ստանդարտ և բաց մրցաշարի իններորդ խաղարկությունում նույնպես իրանցի շախմատիստները հաջող մասնակցություն են ունեցել։ Այս մրցումներում ՖԻԴԵ-ի վարպետ 14-ամյա Բարադ Ահմադին, 7,5 միավորով, նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Իրանցի կին շախմատիստուհիներ Մահսա Ալավին, Սեյյեդե Հոսթի Սեյդին և Ասալ Էբրահիմի Ռաշտին Ստամբուլի ստանդարտ և բաց մրցաշարի իններորդ խաղարկությունում A աղյուսակի կանանց բաժնում զբաղեցրել են համապատասխանաբար առաջինից երրորդ տեղերը։