Պետք է գույքագրենք «Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i249758-Պետք_է_գույքագրենք_Հայաստան_Ռուսաստան_հարաբերություններ_հասկացությունը._Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դռնբաց հատվածում ոչ մի նոր բան չի ասվել։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցու անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։
(last modified 2026-09-03T09:37:39+00:00 )
Սեպտեմբեր 03, 2026 12:45 Asia/Tehran
  • Պետք է գույքագրենք «Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը. Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դռնբաց հատվածում ոչ մի նոր բան չի ասվել։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցու անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։

«Դրական էր աշխատանքային մթնոլորտը, մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում այց կունենամ Մոսկվա, ու աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը, թե ինչ տողեր կան ենթավերնագրի ներքո և որ տողերն են, որի հետ կապված մենք ունենք երկուստեք նույն դիրքորոշումը, և որ տողերն են, որոնց հետ մենք ունենք այլ դիրքորոշում կամ որտեղ ունենք դրական կարծիք, իսկ որտեղ` բացասական»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ քննարկված թեմաներին` նշելով, որ սեպտեմբերին Հայաստանում սպասում են «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որի հետ կքննարկեն այն, թե ՌԴ–ն ինչ կարող է անել Հայաստանին ատոմակայանի վերաբերյալ։

«Նախկինում էլ եմ ես ասել, որ ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական հարց չէ, այլ գին–որակ լավագույն հարաբերակցությունն է. ով մեզ լավ առաջարկ անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,– նշեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ ըմբռնում է ձևավորվել, որ երկաթուղու հարցը ՌԴ–ի հետ որևէ ձևով պետք է լուծվի։

«Մենք արձանագրել ենք, որ ընթացիկ իրավիճակը երկար շարունակվել չի կարող, պետք է լուծումների գնանք»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։