Մամուլի տեսություն  27.02.2024
(last modified Tue, 27 Feb 2024 11:23:28 GMT )
Փետրվար 27, 2024 14:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  27.02.2024

CNN ալիքի ավագ վերլուծաբանը Ամերիկայի հանդեպ Իրանի ատելության պատճառ է համարել Ամերիկայի վարքագծի անցյալը և ընդգծել, որ Վաշինգտոնը պետք է փոխի    Իսլամական Հանրապետությունը տապալելու իր մոտեցումը

Քեյհան

CNN-ի հաղորդավար. Իրանն իրավունք ունի ատել Ամերիկան

CNN-ի ավագ վերլուծաբանն ընդգծել է, որ Ամերիկան ​​պետք է հրաժարվի Իրանի իշխանությունները տապալելու գաղափարից։  Ֆարիդ Զաքարիան   Ամերիկայի վարքագծային անցյալը բնութագրել է որպես Ամերիկայի հանդեպ Իրանի ատելության պատճառը։
CNN-ի հրապարակած վերլուծության մեջ նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Իրանը ատում Ամերիկան։  Զաքարիան գրում է.

հաճախ  ամերիկյան ռազմավարության հիմքում ընկած է մի գաղափար ,  որ Իրանի իշխանությունը տապալվելու է և միանգամից դառնալու է Ամերիկայի դաշնակից, ինչպես Շահի օրոք էր։  Նման ռազմավարություն ենթադրելը ապագայի համար ճիշտ ուղի չէ։  Ավելին, արժե ուշադրություն դարձնել Ամերիկայի վերջին փորձառությունների վրա կապված Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում և այլ երկրներում ռեժիմների փոփոխության հետ, որպեսզի տեսնեք, որ նույնիսկ տվյալ ռեժիմի ավարտից հետո ամեն ինչ պարբերաբար  չի բարելավվում:


Իրան

Ռուսաստանը հույսը դրել է իրանական ապրանքների վրա

Իրանական արտադրանքների արտահանումը Ռուսաստան 2023 թվականին հասել է ավելի քան երկու միլիարդ դոլարի։  Այս ցուցանիշն աննախադեպ է Իրանի և Ռուսաստանի համատեղ համագործակցության պատմության մեջ։  Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճը հաստատում է նաեւ իրանական մաքսային մարմինը։  Այս աճը ցույց է տալիս Իրա Իրանի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության հաջողությունը։
Ռուսաստանում իրանական ապրանքներ ցանկացողների համար նշանակություն ունեն  ժամանակը և պարտավորությունների կատարումը:  Այս հանգամանքի վառ օրինակն է իրանցի ավտոարտադրողների ձախումը Ռուսաստան արտահանման գործում։  Չնայած բանակցություններին՝ Saipa-ն և Iran Khodro-ն չկարողացան կատարել իրենց պարտավորությունները։  Սա հնարավորություն է ստեղծում  Իրանի այնպիսի մրցակիցների համար, ինչպիսիք են Չինաստանը և Թուրքիան:  Եվրասիական միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է երկու ամիս առաջ Իրանի և Եվրասիական միության անդամ հինգ երկրների կողմից։


Ջամեջամ 
Նորություններ Իրանում ընտրությունների մասին

Իրանի  ներքին գործերի փոխնախարարի խոսքով, ուրբաթ օրը ընտրությունների անվտանգության ապահովման համար պատասխանատվություն են կրելու զինվորական, իրավապահ ու անվտանգության ուժերի 250 հազար աշխատակիցներ։


Համշահրի
  Լիբանանի հարավից դէպի Մերգլիոտ 3 հրթիռ է արձակվել 

Եբրայական լրատվամիջոցները հայտնել են, որ  Լիբանան հարավից երեք հրթիռ է արձակվել Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմանների մոտ գտնվող սիոնիստական ​​Մերգլիոտ բնակավայրի ուղղությամբ։
Հեզբոլլահը հայտնել է Սիոնիստական ​​ռեժիմի դեմ վերջին ժամերին իր իններորդ անընդմեջ գործողության մասին և ալ-Մարջ ռազմական հենակետի մոտակայքում   այս ռեժիմի զինվորականների հավաքը  հրթիռներով թիրախավորելու մասին

 

Sputnik Armenia 
Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ–ն անդրադարձել է Սումգայիթի ջարդերի 36–րդ տարելիցին

1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և թողտվությամբ մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը։ Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելը:

Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

Mamul.am
«Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները». Մարուքյան

Դժվարանում եմ հասկանալ՝ ինչու Ալիևը պատվիրեց այս վանդալիզմը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի վանդալները ավերում Արցախի հայկական գերեզմանատները։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը պատվիրեց այս վանդալիզմը։ Գուցե Դուք գիտե՞ք՝ Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ), Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ղեկավար), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր)»,- գրել է նա

 

«Փաստ» օրաթերթը

Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդի միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները շարունակվում են, որը հատկապես շատ սուր դրևորում է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում։ Ու այս դիմակայությունը, որն Ուկրաինայում հանգեցրել է կոնկրետ ռազմական բախման, այլ ուղղություններով տարածվելու միտումներ է ցուցաբերում։ Այս տեսանկյունից հատկապես ռիսկի գոտում է հետխորհրդային տարածաշրջանը։ Բայց ամենավտանգավոր իրավիճակը Հարավային Կովկասում և կոնկրետ Հայաստանի շուրջ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ միայն ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ոլորտ, այլ նաև Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի միջոցով Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հավակնություն ունի։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ հարմար առիթի է սպասում Հայաստանի նկատմամբ նոր հարձակում սկսելու համար։ Իսկ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա տեղի ունենա, ապա իրավիճակի վրա կփորձի ներազդել նաև Իրանը, որը կոնկրետ շահեր ունի։ Այսինքն, այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում հենց ամենից շատ Հայաստանը կարող է տուժել