Մեկնաբանություն - Իրանի մասնակցությունը ընտրություններին պատասխան քայլ է ԱՄՆ-ի միջամտողական դիրքորոշումներին
Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին հերթական անգամ տապալեց ԱՄՆ-ի գլխավորությամբ Իսլամական Հանրապետության հակառակորդների՝ ժողովրդին քվեարկելուց հրաժարեցնելու ջանքերը։
Այս զգայուն ընտրությունները տեղի ունեցան ուրբաթ մարտի 1-ին Իրանի ժողովրդի տարբեր խավերի ակտիվ մասնակցությամբ։
Ընտրություններից մի քանի օր առաջ, ինչպես նախորդ ընտրությունների դեպքում էր, ամերիկացի պաշտոնյաները միջամտողական հայտարարություններով պնդում էին, թե քանի որ Իրանում ընտրությունները ցուցադրական բնույթ են կրում, ժողովուրդը չի ընդառաջում դրանք։ Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը և Իրանի հարցերով այդ երկրի ներկայացուցչի տեղակալը, վերջին օրերին միջամտողական հայտարարություններով փորձել են կասկածի տակ դնել Իրանի ընտրական համակարգը։ Այս առնչությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հինգշաբթի օրը՝ Իրանի ընտրություններից մեկ օր առաջ, պնդեց, որ Իրանի ժողովրդի մի ստվար զանգված, ինչպես մենք, չենք ակնկալում, որ այս ընտրությունները կլինեն ազատ և արդար։
Չնշելով ամերիկյան ընտրական համակարգի ակնհայտ թույլ կողմերը և ներքին ու արտասահմանյան վերլուծաբանների կողմից այդ թուլության հաստատումը, Միլլերը պնդեց, որ Իրանի քաղաքական համակարգն ունի ոչ ժողովրդավարական և ոչ թափանցիկ գործադիր, ընտրական և դատական համակարգ։Արձագանքելով մարտի 1-ին Իրանում տեղի ունեցած Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների անցկացմանը, Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին պնդել է,որ Իրանի կառավարությունը ձգտում է օգտագործել այս ընտրությունները որպես ժողովրդավարության ցուցադրություն, և Իրանի ժողովուրդը գիտի, որ այս ընտրությունները, անկախ դրանց արդյունքներից, իրենց օգտին չեն և մենք նույնպես համակարծիք ենք նրանց հետ։
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալը, ընդգծելով Իրանի կառավարության վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի ջանքերի շարունակականությունը, ասել է,- Մենք շարունակելու ենք լինել Իրանի ժողովրդի կողքին ազատ և ժողովրդավարական ապագայի համար մղվող պայքարում։ Սա այն դեպքում, երբ Իրանի ժողովուրդը վերջին տարիներին ամենաշատ վնասն է կրել ԱՄՆ-ի սահմանած դաժան պատժամիջոցների պատճառով։
Ամերիկացի պաշտոնյաների միջամտողական հայտարարությունների և մարդկանց Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին մասնակցելուց հրաժարեցնելու ուղղությամբ նրանց ջանքերի հետ միաժամանակ , այս ընտրությունները բոյկոտելու հակաիրանական լայնածավալ արշավ սկսվեց օտարերկրյա հակառակորդների և որոշ ներքին արմատական խմբերի ու անձանց կողմից։ Չնայած այս ամենին, շուրջ 25 միլիոն իրանցիների մասնակցությունն այս ընտրություններին վկայում է ընդդիմության ու թշնամիների պարտության մասին։
Իրականում, չնայած բոլոր տնտեսական ճնշումներին և դժգոհություններին, Իրանի ժողովուրդը հանուն երկրի զարգացման ու արժանապատվության խանդավառ մասնակցություն բերեց ընտրություններին և չեզոքացրեց իսլամական համակարգի թուլացմանն ուղղված դավադրությունները:
Ընտրություններում Իրանի ժողովրդի ամենակարևոր ուղերձն այն էր, որ թեև տնտեսական և սոցիալական լուրջ դժգոհությունները կարևոր են, ժողովուրդն ավելի առաջադեմ և զգոն է հակաիրանական շարժմանը դիմակայելու և նրան պարտության մատնելու հարցում, քան երկրի շատ պաշտոնյաներ և ընտրական խմբեր:
Այս առնչությամբ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ աշխարհում շատերը, և՛ մեր բարեկամներն ու Իրանի ժողովրդին սիրողները , և՛ չարակամները հետևում են Իրանի ընտրություններին։ Այդ իսկ պատճառով, մասնակցելով ընտրություններին, մենք կուրախացնենք բարեկամներին, իսկ կհիասթափեցնենք չարակամներին։