Փեզեշքիան. Ամերիկան ​​և Եվրոպան պետք է արժանանան Իրանի վստահությանը՝ ապացուցելով իրենց ազնվությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i238900-Փեզեշքիան._Ամերիկան_և_Եվրոպան_պետք_է_արժանանան_Իրանի_վստահությանը_ապացուցելով_իրենց_ազնվությունը
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է. «Իրանը չէ, որ պետք է ապացուցի իր ազնվությունը և վստահություն առաջացնի, այլ Ամերիկան ​​և Եվրոպան պետք է արժանանան Իսլամական Հանրապետության վստահությանը՝ ապացուցելով իրենց ազնվությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 12:06 Asia/Tehran
  • Աջից՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիան, Ձախից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն
    Աջից՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիան, Ձախից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է. «Իրանը չէ, որ պետք է ապացուցի իր ազնվությունը և վստահություն առաջացնի, այլ Ամերիկան ​​և Եվրոպան պետք է արժանանան Իսլամական Հանրապետության վստահությանը՝ ապացուցելով իրենց ազնվությունը»։

Ըստ Pars Today-ի՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, ի պատասխան Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հայտարարություններին, անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների անցյալին՝ նշելով. «Իրանը բազմիցս հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվայի և իր անվտանգության ու պաշտպանության դոկտրինի համաձայն, ոչ մի կերպ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում, որ միտումնավոր պնդումների հիման վրա Իրանը ենթարկվել է աճող ճնշման և պատժամիջոցների՝ միջուկային զենք ստեղծելու փորձի կեղծ պատրվակով»։

Փեզեշքիանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումն այն է, որ այնտեղ, որտեղ թյուրըմբռնումները կարող են լուծվել տրամաբանության և երկխոսության միջոցով, ուժի և սպառնալիքների կիրառումը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև սրում է տարաձայնություններն ու վեճերը»։

Իրանի նախագահը հավելել է. «Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է երկխոսությունն ու փոխգործակցությունը, բայց այսօր մյուս կողմն է, որ պետք է հարգի Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքները՝ որպես վստահություն ստեղծող քայլ,  և չփորձի պարտադրել իր սեփական չափազանցված պահանջները»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ այս հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին որոշ խոչընդոտները վերացնելու և անցյալ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ Իրանի գործնական քայլերի համար։

Այնուհետև Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ինքը կաշխատի նոր բանակցային շրջանակ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի Իրանի և արևմտյան երկրների միջև հստակ արդյունքի հասնեն, և նաև ասել է. «Կարևոր է, որ մեր փոխգործակցությունն ու երկխոսությունները շարունակվեն թափանցիկություն և վստահություն ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք համաձայնության գալ և, վերացնելով պատժամիջոցները, միաժամանակ բարելավել և ընդլայնել փոխադարձ հարաբերությունները»։