Արաղչի։ Տնտեսական դիվանագիտության ակտիվացման նպատակն է գործարարներին ներկայացնել նոր շուկաներ
https://parstoday.ir/hy/news/iran-i238924-Արաղչի_Տնտեսական_դիվանագիտության_ակտիվացման_նպատակն_է_գործարարներին_ներկայացնել_նոր_շուկաներ
Համադան նահանգի գործարարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նախարարությունն իրանցի գործարարների համար կբացի համաշխարհային տնտեսության ուղիները՝ ակտիվացնելով տնտեսական դիվանագիտությունը, միաժամանակ վերացնելով խոչընդոտները, ինչպես նաև բացահայտելով նոր շուկաներ և ներդրումներ անելով»։
(last modified 2025-11-07T03:27:51+00:00 )
Նոյեմբեր 07, 2025 06:57 Asia/Tehran

Համադան նահանգի գործարարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նախարարությունն իրանցի գործարարների համար կբացի համաշխարհային տնտեսության ուղիները՝ ակտիվացնելով տնտեսական դիվանագիտությունը, միաժամանակ վերացնելով խոչընդոտները, ինչպես նաև բացահայտելով նոր շուկաներ և ներդրումներ անելով»։

Iran Press գործակալության փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին ասել է. «ԱԳՆ տնտեսական դիվանագիտության նպատակը գնումներով, վաճառքով և առևտրով զբաղվելը չէ, այլ փորձել բացել համաշխարհային տնտեսության ուղիներն իրանցի գործարարների համար, վերացնել խոչընդոտները, բացահայտել նոր շուկաներ և ապահովել տնտեսական աշխատանքի հնարավորություններ՝ քաղաքական միջոցներով»։

Արտաքին գործերի նախարարության դերը համեմատելով սառույցով պատված ջրերում լողացող սառցահատի հետ նա հավելել է. «Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես հզոր շարժիչով սառցահատը, վերացնում է միջազգային ասպարեզում տնտեսական ակտիվիստների առջև ծառացած խոչընդոտներն ու խնդիրները և հարթում է առևտրային նավերի և ներդրումների ճանապարհը»։

Կարևորելով նախարարության և գործարարների  միջև շարունակական հաղորդակցությունը՝ կարիքներն ու խնդիրները բացահայտելու համար, Արաղչին ասել է. «Նախարարության մարզային գրասենյակները գործարարների հետ աշխատում են որպես խորհրդատուներ և օգնականներ՝ տարբեր երկրներում նրանց կարիքներն ու խնդիրները բացահայտելու և դրանք լուծելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»։