Մարտ 02, 2024 19:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Փաշինյանի դեպի Արևմուտք շրջադարձի հետևանքները Կովկասի անվտանգության վրա

«Ռահբորդե Մոասեր»(Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «2023 թվականի սեպտեմբերին Արցախի անկումը կարելի է համարել վերջին 100 տարվա ընթացքում Առաջին համաշխարհային պատերազմում Հայոց «ցեղասպանությունից» հետո հայերի համար ամենադառը իրադարձությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտական գլխացավանք էր Հայաստանի և Ադրբեջանի համար․ լարվածություն, որն ի վերջո ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից Արցախի ինքնահռչակ Հանրապետության գրավմամբ։

Այս պատերզմում հայերի ճակատագրական պարտությունը ստիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությանը հեռանալ Մոսկվայից՝ ձգտելով անվտանգության նոր համաձայնագրեր կնքել արևմտյան և տարածաշրջանային կառավարությունների, հիմնականում՝ Ֆրանսիայի, Ամերիկայի և Հնդկաստանի հետ։

Երևանի աշխարհագրական սահմանափակումներն ու տարածաշրջանային մեկուսացումը ստիպել են Հայաստանին իր հավասարումների մեջ տեղ հատկացնել Իրանի համար՝ ձգտելով ամրապնդել հարաբերությունները Թեհրանի հետ։

Այդունհանդերձ, հաշվի առնելով դաշտային տվյալները  Մոսկվայի աճող դժգոհությունը իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունը իր երկրի հյուսիսային սահմաններում Սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից,  մտավախություն կա, որ տարածաշրջանում սկսի հերթական լարվածությունը։

Այստեղ կարևոր հանգամանքը վերաբերում է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արկածախնդիր քաղաքականությանը, ով, գիտակցելով Երևանի հիմնարար թուլության, ռուսների և հայերի միջև ստեղծված անջրպետի, ինչպես նաև Ուկրաինական պատերազմում Պուտինի կենտրոնացման մասին, առիթը պատեհ համարելով, Թուրքիայի լիարժեք աջակցությամբ քայլեր է կատարել Զանգեզուրի կեղծ միջանցքի բացման ուղղությամբ։

Որդեգրելով ագրեսիվ քաղաքականություն, Ադրբեջանի նախագահը մտադիր է իր երկրի հիմնական տարածքը կապել Նախիջևանի ինքնավար շրջանի հետ և հիմք ստեղծել Կենտրոնական Ասիայից և Չինաստանի արևմտյան շրջաններից մինչև Անատոլիան և Բալկանները ներառող այն աշխարհագրական միասնության համար, ինչին ձգտում են թյուրքական կառավարությունները:

Նման մթնոլորտում, Ուկրաինայի հակամարտության հետևանքով հայերին աջակցելու Մոսկվայի դժկամության, ինչպես նաև վերընշված երազանքն իրականացնելու Անկարայի ու Բաքվի հավակնությունների պատճառով Հարավային Կովկասում կործանարար լարվածության հավանականությունն ավելի քան երբևէ ենթադրելի է. Հարց, որը համարվում է Թեհրանի կարմիր գծի հատումը (Իրանի տարածքի անջատումը Հայաստանից) և կարող է  հող պատրաստել տարածաշրջանում հերթական համընդհանուր ճգնաժամի առաջացման համար։