Փեզեշքյանը և Ալիևը հաստատել են Թեհրանի և Բաքվի միջև սերտ կապերը
https://parstoday.ir/hy/news/iran-i245886-Փեզեշքյանը_և_Ալիևը_հաստատել_են_Թեհրանի_և_Բաքվի_միջև_սերտ_կապերը
Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքյանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում փոխանակվել են Կուրբան Բայրամի տոնի առթիվ շնորհավորանքներով և հաստատել երկու պետությունների միջև սերտ կապերը։
(last modified 2026-05-27T08:33:52+00:00 )
Մայիս 27, 2026 11:58 Asia/Tehran
  • Փեզեշքյանը և Ալիևը հաստատել են Թեհրանի և Բաքվի միջև սերտ կապերը

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքյանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում փոխանակվել են Կուրբան Բայրամի տոնի առթիվ շնորհավորանքներով և հաստատել երկու պետությունների միջև սերտ կապերը։

Ինչպես հայտնում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկու հարևան պետությունների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման և համակողմանի համագործակցության ընդլայնման ձգտումը։

Փեզեշքյանը  շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ղեկավարությանը երկրի Անկախության օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել Բաքվին վերջին իրադարձությունների ընթացքում ցուցաբերած կառուցողական դիրքորոշման և աջակցության համար։

Իրանի նախագահը նշել է երկու ժողովուրդների միջև խոր պատմական, մշակութային և կրոնական կապերը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղությունը, զարգացումը և երկարաժամկետ անվտանգությունը կամրապնդվեն տարածաշրջանային փոխգործակցության շնորհիվ։

 Ալիևը շնորհավորել է Իրանի ժողովրդին և կառավարությանը Կուրբան Բայրամի տոնի առթիվ՝ երկրին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն։ Նա ընդգծել նաև է իր հաստատակամ աջակցությունը տարածաշրջանում հակամարտությունների դադարեցմանը։

Ալիևը Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական և հայտարարել, որ երկու երկրները միշտ աջակցել են միմյանց բարդ ժամանակաշրջաններում, իսկ համագործակցության հետագա ամրապնդումը կդառնա տարածաշրջանի կայունության և կայուն զարգացման երաշխիքը։

Նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսության, տարանցման և հումանիտար կապերի ոլորտներում՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը հետագայում բարձրացնելու համար։