Մեկնաբանություն-Ինչո՞ւ է Արևմուտքն իր վարկը զոհաբերում հանուն Իսրայելի
Սիոնիստական ռեժիմին Արեւմուտքի աջակցության հիմնական պատճառներից մեկը օկուպացված Պաղեստինի աշխարհագրական դիրքն է Արեւմտյան Ասիայում, որը ռազմավարական առումով կարեւոր ու զգայուն տարածաշրջան է։
Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններից անցել է ավելի քան վեց ամիս, և այս ռեժիմի ուժերը Արևմուտքի և ԱՄՆ-ի պարագլուխների աջակցությամբ շարունակում են իրենց հանցագործությունները Գազայում։
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, 1948 թվականին իր անօրինական հիմնադրումից և Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Սիոնիստական ռեժիմին աջակցում են արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն։ Այս աջակցությունը շարունակվում է երկար տարիներ և դրա համար տարբեր պատճառներ են նշվում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տվյալներով՝ 1946-2023 թվականներին Իսրայելին ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունը, գնահատվում է 260 միլիարդ դոլար:
Թրամփի վարչակազմը 2021 թվականի ֆինանսական տարվա համար (հոկտեմբերի սկզբից մինչև սեպտեմբերի 30-ը) 3,3 միլիարդ դոլարի (համարժեք է ընդհանուր արտաքին ռազմական ֆինանսական օգնության 59%-ին) ռազմական -ֆինանսական օգնություն էր պահանջել Սիոնիստական ռեժիմի համար, ինչը նշանակում է, որ Իսրայելը ավելի քան մյուս բոլոր երկրները ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից։
Նաև Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-ն ստորագրեց փոխըմբռնման երրորդ 10-ամյա հուշագիրը, ըստ որի՝ Վաշինգտոնը պարտավորվել է 2019-2028 թվականներին 38 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։
CRAS-ի զեկույցի համաձայն՝ Կոնգրեսը 2023 թ․ ֆինանսական տարվա համար Սիոնիստական ռեժիմին հատկացրել է 8,3 միլիարդ դոլար, իսկ «այլ պաշտպանական և ոչ պաշտպանական ծրագրերի» համար հատկացրել է լրացուցիչ 98,58 միլիոն դոլար։ 2022 թվականին ԱՄՆ-ն նույնպես 4,8 միլիարդ դոլար է տրամադրել Իսրայելին։ Վաշինգտոնը Իսրայելին է տրամադրել նաև իր ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաների մեծ մասը, ներառյալ մի շարք F-35 կործանիչներ:
Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում (Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիներին) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհսեն Ռեզային օրերս իր ելույթում անդրադարձել է Իսրայելին աջակցելու Արևմուտքի հետապնդած նպատակներին։
Ռեզային որպես ճնշողին դիմակայելու և ճնշվածին աջակցելու հիմնական գաղափարախոսություն Իսլամին դիմակայելը համարում է Արևմուտքի առաջին նպատակը։ Նշելով,որ այս համատեքստում Արևմուտքի մեթոդը «մուրճ ու սալ» քաղաքականության կիրառումն է, Ռեզային բացատրել է,թե մուրճը Իսրայելի կառավարությունն է և արևմտյան Ասիայի տարածաշրջանում Արևմուտքին կապված պետությունները սալ։ Գաղութատիրական Արեւմուտքն այս երկու ճանապարհով ցանկանում է ոչնչացնել տարածաշրջանի իսլամական ազգերի դիմադրությունը։ Ուստի հիմնական նպատակը իսլամին դիմակայելն է:
Ռեզայիի խոսքով՝ Արևմուտքի երկրորդ նպատակը նավթային պաշարներին տիրանալն է՝ որպես արևմտյան արդյունաբերության կենսական տարր։ Արեւմտյան պետությունների քաղաքականությունն այն էր, որ այս տարածաշրջանը պահել լարված ու անապահով և կանխել տարածաշաշրջանի երկրների զարգացումն ու արյդունաբերականացումը։Նրանք իրենց վարած քաղաքականության շրջանակում պետք է այս տարածաշրջանի երկրներին անապահով ու հետամնաց պահեն, որպեսզի կարողանան այդ նավթը վերցնել իրենց արդյունաբերության համար։ Որովհետև եթե Արևմտյան Ասիայի երկրները արդյունաբերականացվեն, այս տարածաշրջանից այլևս նավթ չի արտահանվի, և ամբողջ նավթը կսպառվի Արևմտյան Ասիայի երկրների կողմից։ Օրինակ, եթե որպես նավթ արտահանող երկիր՝ Իրանի արդյունաբերական շղթան ամբողջացվի , ապա այս երկիրը պետք է ներմուծի նաև մեկ միլիոն բարել նավթ։
Սիոնիստական ռեժիմին Արեւմուտքի աջակցության երրորդ նպատակը Արեւմտյան Ասիայում օկուպացված Պաղեստինի աշխարհագրական դիրքի օգտագործումն ու Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ կամրջի պահպանումն է։ Արևմտյան տերությունները չեն ցանկանում, որ տարածաշրջանի մեծ երկրները խոչընդոտեն իրենց մուտքն Արևելք։ Այս տարածքը հաղորդակցության կամրջի և դեպի Արևելք ներթափանցելու դեր ունի՝ Չինաստանին և Ռուսաստանին վերահսկելու համար, և Իսրայելը կարող է ապահովել Արևմուտքի շահերը՝ որպես Արևմուտքի ռազմատնտեսական բազա տարածաշրջանում։
Ռոբերտ Քենեդի կրտսերի հայտարարությունը
Ի հաստատումն այս վերլուծության՝ հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի ելույթի տեսանյութը, որը բացահայտում է Իսրայելին ԱՄՆ-ի և Արևմուտքի աջակցության նպատակները։
«Իսրայելը մեզ համար պատվար է... դա նման է Մերձավոր Արևելքում ավիակիր ունենալուն», - ասում է Քենեդին տեսանյութում։ Իսրայելը մեր հինավուրց դաշնակիցն է.Եթե Իսրայելը վերանա, Ռուսաստանը, Չինաստանը եւ ԲՐԻԿՍ-ի երկրները կվերահսկեն աշխարհի նավթի 90%-ը, եւ դա աղետ կլինի ԱՄՆ ազգային անվտանգության համար»-նման հայտարարություն է արել Ռոբերտ Քենեդի կրտսերը:
ԱՄՆ նախագահի այս թեկնածուի խոսքերը ցույց են տալիս Իսրայելին աջակցելու գերիշխանական համակարգի նպատակները, և որ Սիոնիստական ռեժիմը, որպես Արևմուտքի նավթային շահերին համահունչ հակազարգացման գործոն, ինչպես նաև կամուրջ և անցուղի, կարող է կարևոր դերակատարություն ունենալ Արևմուտքի շահերի ապահովման գործում:
Ընդհանրապես, կարելի է ասել, որ մեծ և պատմական երկրների հզորության կանխումը, Արևմտյան Ասիայի տարածաշրջանի աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները և ռազմավարական նշանակությունը Արևմուտքի կողմից Իսրայելին աջակցելու հիմնական պատճառներից են։ Պետք է իմանալ, որ ԱՄՆ-ն և Արևմուտքի մի մասը աջակցում են Իսրայելին այս պատճառներով և ոչ թե հրեաներին պաշտպանելու համար։