Մեկնաբանություն-Գերմանական փամփուշտներն ընդդեմ պաղեստինցի երեխաների
Իրավունքի պաշտպանության եվրոպական կենտրոնի, Պաղեստինի հանրային դիվանագիտության ծառայությունների ինստիտուտի, Պաղեստինի իրավունքների կազմակերպության և «Forensis» հետազոտական գործակալության հայտարարության համաձայն՝ հայցվորները Գերմանիայի կառավարությանը կոչ են արել պաշտպանել իրենց կյանքը և դադարեցնել զենքի արտահանումը Պաղեստինի օկուպացված տարածքներ։
Ըստ ներկայացված վիճակագրության՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Գերմանիայի դաշնային կառավարությունը թույլ է տվել 5,2 մլրդ եվրոյի արժողությամբ ռազմական տեխնիկա արտահանել։ Դաշնության Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ արտահանման մոտ 90 տոկոսը կատարվում է դեպի գործընկեր երկրներ, իսկ գրեթե երեք քառորդը (74 տոկոսը) ուղղվում է դեպի Ուկրաինա։ Հետեւաբար, առաջին եռամսյակի նախնական ցուցանիշը նախորդ տարիների համեմատ շատ բարձր է։
Սիոնիստական ռեժիմը կարևոր հաճախորդ
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի SIPRI-ի կողմից մարտին հրապարակված վերլուծության համաձայն, Գերմանիան Միացյալ Նահանգների հետ միասին ապահովում է գրավյալ տարածքներ ներկրված զենքի մոտավորապես 99%-ը:
SIPRI-ի գնահատմամբ՝ Սիոնիստական ռեժիմը 2019-2023 թվականներին իր զենքի 30%-ը ներկրել է Գերմանիայից։
Գերմանիայի կառավարությունը առաջնահերթություն է համարել այս ռեժիմի համար գերմանական արտադրության զենքի արտահանման հաստատումը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը Ալ-Աքսա փոթորկից հետո արագացրել է զենքի առաքումը գրավյալ տարածքներ։
Գերմանիայից Իսրայել զենքի արտահանումն անցյալ տարի 2022 թվականի համեմատ աճել է 10 անգամ և հասել 354 միլիոն դոլարի։ Այս գումարից մոտավորապես 22 միլիոն դոլարը հատկացվել է հարձակողական սպառազինության, որոնց թվում են՝ 3000 հակատանկային զենք և 500 հազար փամփուշտ գնդացիրների կամ լրիվ ավտոմատ կամ կիսաավտոմատ այլ հրազենների համար:
Փաստաբանների վեճ
Այս համատեքստում և աճող մտահոգությունների ֆոնին գերմանացի իրավաբանները Բեռլինի դատարանին կոչ են արել Գերմանիայի կառավարությանը պարտավորեցնել դադարեցնել զենքի արտահանումը Պաղեստինի օկուպացված տարածքներ, քանի որ այդ զենքերն օգտագործվում են միջազգային իրավունքի լուրջ խախտումներով:
Լրատվամիջոցների տվյալներով՝ սա Եվրոպայում գործող պաղեստինյան կազմակերպություններին կից փաստաբանների կողմից ներկայացված երկրորդ բողոքն է։
Իրավունքի պաշտպանության եվրոպական կենտրոնի, Պաղեստինի հանրային դիվանագիտության ծառայությունների ինստիտուտի, Պաղեստինի իրավունքների կազմակերպության և «Forensis» հետազոտական գործակալության հայտարարության համաձայն՝ հայցվորները խնդրել են Գերմանիայի կառավարությանը պաշտպանել իրենց կյանքը և դադարեցնել զենքի արտահանումը Պաղեստինի օկուպացված տարածքներ։
Այս իրավաբանները վկայակոչել են մի քանի փաստեր, այդ թվում՝ այն փաստը, որ Գերմանիան դարձել է Իսրայելի ռեժիմի սպառազինական ամենամեծ հովանավորը Եվրոպայում: Այդ զինատեսակների մեծ մասը Իսրայել է ուղարկվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր:
Զենքի վերահսկման օրենքի համաձայն՝ Բեռլինի կողմից Իսրայելի ռեժիմին զենք մատակարարելը և աջակցությունը խախտում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարտավորությունները:
Զենքի արտահանման հաստատման չափանիշներից մեկն այն է, որ այդ զենքերը չօգտագործվեն միջազգային օրենքների նկատմամբ Գերմանիայի պարտավորությունների դեմ, մինչդեռ Իսրայելի ռեժիմը Գազայի բնակիչների դեմ պատերազմում խախտել է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական օրենքները :
Նիկարագուայի հայցը
Այս կապակցությամբ Նիկարագուայի կառավարությունը վերջերս մհայց է ներկայացրել Նիդերլանդների «Արդարադատության միջազգային դատարան»՝ պահանջելով դադարեցնել գերմանական զենքի առաքումն Իսրայել։
Նիկարագուան Արդարադատության միջազգային դատարանին կոչ է արել Գերմանիային թույլ չտալ ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։
Այդ երկիրը մեղադրել է Բեռլինին Գազայում ցեղասպանության գործողություններին աջակցելու և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մեջ: Նիդերլանդներում Նիկարագուայի դեսպանը, իր ելույթում խոսքն ուղղելով Հաագայի դատարանին ասել է,որ Բեռլինը անտեսում է միջազգային օրենքների հանդեպ իր պարտավորությունները՝ շարունակելով ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։
Նա ընդգծել է.- Կասկած չկա, որ Գերմանիան քաջատեղյակ էր ցեղասպանության մասին, սակայն շարունակում է աջակցել Իսրայելին։
Աղբյուրներ՝
Իրան Օնլայն. 1403. Գերմանիան պետք է դադարեցնի սիոնիստների սպառազինումը
Երիտասարդ լրագրողների ակումբ. 1403. ՀԱՄԱՍ-ը բարձր գնահատում է Նիկարագուայի հայցը Գերմանիայի դեմ Հաագայի դատարանում
ԻՍՆԱ. 1403. Ամերիկա և Գերմանիա՝ երկու երկրներ, որոնք ամենաշատ զենք են մատակարարում Սիոնիստական ռեժիմին
Թասնիմ լրատվական գործակալություն․ 1403. 2024 թվականին գերմանական զենքի արտահանման աննախադեպ ռեկորդային աճ