Մեկնաբանություն-Գերմանական փամփուշտներն ընդդեմ պաղեստինցի երեխաների
(last modified Tue, 30 Apr 2024 15:11:18 GMT )
Ապրիլ 30, 2024 18:41 Asia/Tehran
  •  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը Ալ-Աքսա փոթորկից հետո արագացրել է զենքի առաքումը գրավյալ տարածքներ AP Photo/Mindaugas Kulbis
     Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը Ալ-Աքսա փոթորկից հետո արագացրել է զենքի առաքումը գրավյալ տարածքներ AP Photo/Mindaugas Kulbis

Իրավունքի պաշտպանության եվրոպական կենտրոնի, Պաղեստինի հանրային դիվանագիտության ծառայությունների ինստիտուտի, Պաղեստինի իրավունքների կազմակերպության և «Forensis» հետազոտական ​​գործակալության հայտարարության համաձայն՝ հայցվորները Գերմանիայի կառավարությանը կոչ են արել պաշտպանել իրենց կյանքը և դադարեցնել զենքի արտահանումը Պաղեստինի օկուպացված տարածքներ։

Ըստ ներկայացված վիճակագրության՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Գերմանիայի դաշնային կառավարությունը  թույլ  է տվել 5,2 մլրդ եվրոյի  արժողությամբ ռազմական տեխնիկա արտահանել։ Դաշնության  Էկոնոմիկայի  նախարարության տվյալներով՝ արտահանման մոտ 90 տոկոսը կատարվում է դեպի գործընկեր երկրներ, իսկ գրեթե երեք քառորդը (74 տոկոսը) ուղղվում է դեպի Ուկրաինա։ Հետեւաբար, առաջին եռամսյակի նախնական ցուցանիշը նախորդ տարիների համեմատ շատ  բարձր է։

Սիոնիստական ​​ռեժիմը կարևոր  հաճախորդ

 Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ​​ինստիտուտի SIPRI-ի կողմից մարտին հրապարակված վերլուծության համաձայն, Գերմանիան Միացյալ Նահանգների հետ միասին ապահովում  է գրավյալ տարածքներ ներկրված զենքի մոտավորապես 99%-ը:

SIPRI-ի գնահատմամբ՝ Սիոնիստական ​​ռեժիմը 2019-2023 թվականներին իր զենքի 30%-ը ներկրել է Գերմանիայից։

Գերմանիայի կառավարությունը առաջնահերթություն է համարել այս ռեժիմի համար գերմանական արտադրության զենքի արտահանման հաստատումը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը Ալ-Աքսա փոթորկից հետո արագացրել է զենքի  առաքումը գրավյալ տարածքներ։

Գերմանիայից Իսրայել զենքի արտահանումն անցյալ տարի 2022 թվականի համեմատ աճել է 10 անգամ և հասել 354 միլիոն դոլարի։ Այս գումարից մոտավորապես 22 միլիոն դոլարը հատկացվել է հարձակողական սպառազինության, որոնց թվում են՝ 3000  հակատանկային զենք և 500 հազար փամփուշտ գնդացիրների կամ լրիվ ավտոմատ կամ կիսաավտոմատ այլ հրազենների համար:

 

Փաստաբանների վեճ

Այս համատեքստում և աճող մտահոգությունների ֆոնին գերմանացի իրավաբանները Բեռլինի դատարանին կոչ են արել Գերմանիայի կառավարությանը պարտավորեցնել  դադարեցնել զենքի արտահանումը Պաղեստինի օկուպացված տարածքներ, քանի որ այդ զենքերն օգտագործվում են միջազգային իրավունքի լուրջ խախտումներով:

Լրատվամիջոցների տվյալներով՝ սա Եվրոպայում գործող պաղեստինյան կազմակերպություններին  կից  փաստաբանների կողմից ներկայացված երկրորդ բողոքն է։

Իրավունքի պաշտպանության եվրոպական կենտրոնի, Պաղեստինի հանրային դիվանագիտության ծառայությունների ինստիտուտի, Պաղեստինի իրավունքների կազմակերպության և «Forensis» հետազոտական ​​գործակալության հայտարարության համաձայն՝ հայցվորները խնդրել են Գերմանիայի կառավարությանը պաշտպանել իրենց կյանքը և դադարեցնել  զենքի արտահանումը Պաղեստինի օկուպացված տարածքներ։

Այս իրավաբանները վկայակոչել են մի քանի փաստեր, այդ թվում՝ այն փաստը, որ Գերմանիան դարձել է Իսրայելի ռեժիմի սպառազինական ամենամեծ հովանավորը Եվրոպայում: Այդ զինատեսակների մեծ մասը Իսրայել է ուղարկվել  2023 թվականի հոկտեմբերի 7-ից  ի վեր:

Զենքի վերահսկման օրենքի համաձայն՝ Բեռլինի կողմից Իսրայելի ռեժիմին զենք մատակարարելը և աջակցությունը խախտում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարտավորությունները:

Զենքի արտահանման հաստատման չափանիշներից մեկն այն է, որ այդ զենքերը չօգտագործվեն միջազգային օրենքների նկատմամբ Գերմանիայի պարտավորությունների դեմ, մինչդեռ Իսրայելի ռեժիմը Գազայի բնակիչների դեմ պատերազմում խախտել է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական օրենքները :

Նիկարագուայի հայցը

Այս կապակցությամբ Նիկարագուայի կառավարությունը վերջերս մհայց է ներկայացրել Նիդերլանդների «Արդարադատության միջազգային դատարան»՝ պահանջելով դադարեցնել գերմանական զենքի  առաքումն  Իսրայել։

Նիկարագուան  Արդարադատության միջազգային դատարանին կոչ է արել  Գերմանիային  թույլ չտալ ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։

Այդ երկիրը մեղադրել է Բեռլինին Գազայում ցեղասպանության գործողություններին աջակցելու և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մեջ: Նիդերլանդներում Նիկարագուայի դեսպանը, իր ելույթում  խոսքն ուղղելով  Հաագայի դատարանին ասել է,որ Բեռլինը անտեսում է միջազգային օրենքների հանդեպ իր պարտավորությունները՝ շարունակելով ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին։

Նա ընդգծել է.- Կասկած չկա, որ Գերմանիան քաջատեղյակ էր ցեղասպանության մասին, սակայն շարունակում է աջակցել Իսրայելին։

 

 Աղբյուրներ՝

Իրան Օնլայն. 1403. Գերմանիան պետք է դադարեցնի սիոնիստների սպառազինումը

Երիտասարդ լրագրողների ակումբ. 1403. ՀԱՄԱՍ-ը  բարձր գնահատում է Նիկարագուայի հայցը Գերմանիայի դեմ Հաագայի դատարանում

ԻՍՆԱ. 1403. Ամերիկա և Գերմանիա՝ երկու երկրներ, որոնք ամենաշատ զենք են մատակարարում Սիոնիստական ​​ռեժիմին

Թասնիմ լրատվական գործակալություն․ 1403. 2024 թվականին գերմանական զենքի արտահանման աննախադեպ ռեկորդային  աճ