Մեկնաբանություն-ԵԱՏՄ-ն 10 տարեկանում
Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության 10–ամյակին նվիրված գագաթնաժողովի անցկացումը , վկայում է ներկազմակերպչական համագործակցության առավել քան երբևէ ամրապնդման մասին։
Այժմ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրում ոչ միայն ազգային արժույթների տեսակարար կշիռը հասել է 90%-ի, այլև, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրասիական տնտեսական միությունը ցույց է տվել իր իրական արդյունավետությունն ու ուժը Արևմուտքի, հատկապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։
Սա նշանակում է, որ այս միությունը կարողացել է բավարարել իր անդամների կարիքները ծանր և միջազգային ճնշումների պայմաններում , ինչը կարող է մեծապես բարձրացնել նրանց ճկունությունը պատժամիջոցների պայմաններում: Եվրասիական տնտեսական միությունը միջկառավարական տնտեսական միություն է, որի անդամ երկրնեն են՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը Ղրղզստանը և Հայաստանը։
ԵԱՏՄ-ն հիմնադրվել է 2014 թվականին։
Այս միության դիտորդ երկրնեն են՝ Ուզբեկստանը, Մոլդովան և Կուբան ։ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում, որն այս խմբի առաջին հանդիպումն էր 2024 թվականին, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որպես այս միության հիմնական անդամներ ներկա էին։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Ալի Զահեդին այս առնչությամբ ասում է. «Նկատի ունենալով ներկազմակերպչական համագործակցության ամրապնդման գործում Եվրասիական տնտեսական միության աշխատանքը, կարելի է վստահորեն ասել, որ այն ամենահաջողակ տարածաշրջանային միություններից է: Հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, գտնվում են Արևմուտքի ճնշման տակ , տարածաշրջանային կազմակերպությունների ամենահրատապ և անհրաժեշտ գործառույթը այդ ճնշումների նվազեցումն է, որոնք հիմնականում կիրառվում են պատժամիջոցների անվան տակ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ պայմանագիրը ամենակարեւոր իրավական փաստաթուղթն է, որի հիման վրա կառուցվում է եվրասիական ինտեգրման ողջ գործընթացը։ Այն որպես հիմնական խնդիր է դնում ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով միասնական շուկայի ստեղծումը:Այս նպատակներին հասնելու դեպքում Եվրասիական միությունը ոչ հեռու ապագայում կարող է արդյունավետ լինել որպես ազդեցիկ բևեռ տարածաշրջանային և միջազգային զարգացումներում։ ՌԴ նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին տասնամյակում Միությունը իրեն հաստատել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը։
«Տնտեսական ցուցանիշներն իրենք են խոսում։ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի համախառն ցուցանիշները 1,6-ից հասել են 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60 տոկոսով՝ 579 միլիարդ դոլարից հասնելով 923 միլիարդ դոլարի, իսկ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 միլիարդ դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի։ Ավելին, հաշվարկների ավելի քան 90 տոկոսն արդեն իրականացվում է ազգային արժույթով։ Այս տարի մակրոտնտեսական դինամիկան շարունակվում է»,- ասել է Պուտինը։
Ամեն դեպքում, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից.
Նախ, ազգային արժույթները փոխարինել են դոլարին,, ինչը կարևոր քայլ է առևտրային և տնտեսական հարաբերությունների ապադոլարացման համար։
Երկրորդ՝ այն մեծ չափով չեզոքացնում և սահմանափակում է եվրասիական տարածաշրջան ներթափանցելու և նրա անդամների միջև տարաձայնություններ առաջացնելու Արևմուտքի ջանքերը։ Որովհետև Արևմուտքի տեսանկյունից ԵԱՏՄ-ն աշխարհի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական զարգացումների սիրտն է, և ապագայում նրա դերը կմեծանա։