Մեկնաբանություն - Թեհրանն ու Բաքուն կրկին կարևորել են երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը
(last modified Fri, 07 Jun 2024 13:16:34 GMT )
Հունիս 07, 2024 16:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թեհրանն ու Բաքուն կրկին կարևորել են երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը

ԻԻՀ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն ու համերաշխություն հայտնելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին, նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի նահատակությունը մեծ կորուստ էր տարածաշրջանի ու աշխարհի բոլոր մուսուլմանական երկրների ու ժողովուրդների համար։

Անդրադառնալով Ռայիսիի հետ վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ալիևը նշել է, որ դրանց գործադրոմը կարևոր է երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման համար։ 
Նա հավելել է, որ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերաբացել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը և այդ պայմանավորվածությունը շուտով կիրագործվի։ 
Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ հավատարիմ է լինելու տարածաշրջանային համագործակցությանը և տարածաշրջանում օտարների ներկայությունից խուսափելու քաղաքականությանը։

Իրանն առաջին երկրներից էր, որ 1991թ հոկտեմբերին Ադրբեջանի անկախացումից հետո պաշտոնապես ճանաչեց այդ երկրի անկախությունը։ Իսկ վերջին երեք տասնամյակների ընթացքում, երկու երկրների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հարյուրավոր հուշագրեր։ Սակայն հիմնականում Բաքվի ղեկավարության առաջարկով ստորգարված այդ փաստաթղթերը, որոնք վերաբերվում են անվտանգության հարցերին, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, տնտեսական և առևտրային համագործակցությանը, երկու երկրների քաղաքացիների տեղաշարժին և սահմանային տարբեր հարցերին, դեռևս չեն իրագործվել։ 

Հարկ է նշել, որ Հարավային Կովկասի զարգացումներ և հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերն ուղեկցվել են բազմաթիվ դժվարություններով։ Երկու երկրների միջև վեճերի լուծումը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների համագործակցության վրա։ Ներկայումս կողմերը  փորձում են բանակցել և սահմանազատման գործընթաց են սկսել, շարժվելով տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։

Արաքս գետը, որն անցնում է Իրան-Ադրևբեջան սահմանի երկայնքի մեծ մասով, համարվում է  բնական սահման։ Ղարաբաղի և Ադրբեջանի  8 քաղաքների օկուպացիայի տարիներին, Արաքս գետի երկայնքով երկու երկրների ընդհանուր սահմանի մոտ 80 կիլոմետրը համարվում էր այրված հող։ Այդուհանդերձ, չնայած պատերազմին ու անապահովությանն Իրանի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցված կարգով և իրանցի մասնագետների մասնակցությամբ, կառուցեցին Խոդաաֆարին սահմանային ամբարտակը։ Իսկ վերջերս, կրկին իրանցի փորձագետների և Իրանի   ֆինանսական միջոցների ներգրամամբ, ավարտին հասցվեց Քիզ Քալա ամբարտակի կառուցումը։ Եվ ինչպես Խոդաաֆարին ամբարտակի պարագայում, այս դեպքում ևս Ադրբեջանը տարբեր փուլերով ծախսերի իր բաժինը կփոխանցի Իրանին։

Համալսարանի պրոֆեսոր, Կովկասի հարցերով փորձագետ  Բահրամ Ամիր Ահմադյանն ասում է․ «2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղի օկուպացված տարածքները վերադարձնելու նպատակով Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցան մեծ փոփոխություններ»։

Նա նշում է, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների մասնակցության հետևանքով, առաջացել է տարածաշրջանային հավասարակշռության խաթարում, հատկապես Իսլամական Հանրապետության համար, ինչը  բացասական մեծ ազդեցություն է թողել Իրանի և Ադրբեջանի   հարաբերությունների վրա։