Մեկնաբանություն- Երևանը կարևորել է Հայաստանի երկաթուղու Իրանին միացնելը
(last modified Mon, 10 Jun 2024 14:42:58 GMT )
Հունիս 10, 2024 18:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Երևանը կարևորել է Հայաստանի երկաթուղու Իրանին միացնելը

Երևանի կառավարությունը հերթական անգամ օրակարգի մեջ է դրել Հայաստանը երկաթուղով Իրանին միացնելու նպատակով երկաթուղու կառուցման նախագիծը։

Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում որոշել է ստեղծել Հյուսիս-Հարավ երկաթուղու կառուցման հանձնաժողով։ Այս հանձնաժողովը պետք է քննարկի Հայաստանի երկաթուղին Իրանին միացնելու հարցը։
Եթե ​​Հայաստանի երկաթուղային գծերը միացվեն Իրանին, ապա հարավկովկասյան այս երկիրը նվազագույն գնով կունենա ամենակարճ մուտքը դեպի միջազգային բաց ջրեր։ Փաստորեն, Հայաստանի ապագա տնտեսությունը մեծապես կախված է այս պլանից։

Ներկայումս Հայաստանի երկաթուղային ցանցը արտասահմանյան երկրների հետ կապված է միայն Վրաստանի տարածքով։ Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեջ ներդրումը կազմում է շուրջ երկու միլիարդ դոլար։
Այս նախագիծն իրականացնելու ցանկություն են հայտնել Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն և Ուկրաինան։

Տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների համար Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային գծի կառուցման օգուտներից զատ, պետք է ասել, որ անկասկած Թեհրան-Ջուլֆա-Երևան երկաթուղու գործարկումը կփոխի Հայաստանի դերը տարածաշրջանում և դա Հայաստանին  թույլ է տալիս դառնալ տարանցիկ երկիր և խոշոր տրանսպորտային հանգույց Հարավային Կովկասում:
Բայց մինչ այդ Երեւանի կառավարությունը ոչ միայն պետք է որոշակի ֆինանսական ռեսուրսներ գտնի այս նախագծում ներդրումներ կատարելու համար, այլեւ լուծի այս նախագծի հետ կապված քաղաքական խնդիրները։

Այս կապակցությամբ Վրաստանի տրանսպորտային հարցերով փորձագետ Պաատա Ջագարիշվիլին ասել է.- Եթե Երեւանի կառավարությունը կարողանա երկաթուղային կապ հաստատել Թեհրանի հետ, Հայաստանը գործնականում ինքնաբերաբար կդառնա տարանցիկ երկիր կովկասյան տարածաշրջանում։ Իսկ այս դեպքում Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի արտահանվող ապրանքները ոչ թե Վրաստանով, այլ երկաթուղով կտեղափոխվեն Հայաստան, այնտեղից էլ տարածաշրջանի այլ երկրներ։

Հարկ է նշել, որ Խորհրդային Միության տարիներին, Իրանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Հայաստանի երկաթուղային գծերով կապված էր Հյուսիսային Կովկասի երկրների եւ Ռուսաստանի հետ։ Բայց այս տարածաշրջանի երկրների անկախության հռչակումից և Արցախյան պատերազմի բռնկումից հետո, ընդհատվեց ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի շրջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի  երկաթուղային կապը, և յոթանասուն տարի անց ամբողջությամբ կտրվեց նաև Իրանի երկաթուղային կապը Կովկասի տարածաշրջանի հետ։
Փաստորեն, Իրանը միակ երկիրն էր, որի երկաթուղային կապը Կովկասի և Ռուսաստանի հետ խզվեց Արցախյան առաջին պատերազմի հետևանքով։
Բայց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի համար պայմանները կային Կովկասյան երկաթուղային ցանցի հյուսիսային երթուղուց օգտվելու համար։
Սակայն Իրանը միակ երկիրն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը կորցրեց իր պատմական երկաթուղային կապը կովկասյան տարածաշրջանի հետ։

Հայաստանի երկաթուղային գծերն Իրանին միացնելու վերաբերյալ ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել․- Կասկած չկա, որ որպես անհերքելի փաստ, Իրանի երկաթուղային ցանցի վերամիացումը կովկասյան տարածաշրջանի հետ հիշեցնում է այս տարածաշրջանի պատմության և անցյալի մի մասի վերածնունդը և շահավետ է այս տարածաշրջանի, այդ թվում Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների և ժողովուրդների համար։ 
Անկասկած, Իրանի երկաթուղային ցանցի վերամիացումը կովկասյան տարածաշրջանին կարագացնի առևտրի, տրանսպորտի և տարանցման գործընթացը, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում մարդկանց հաղորդակցությունը։
Այս բոլորն այն դեպքում, երբ միաժամանակ վերականգնվում և կառուցվում են նոր երկաթուղային գծեր Ադրբեջանից դեպի Իրան։