Ապարտեիդն աշխարհում ՝ մասնավոր հաղորդում Նելսոն Մանդելայի համաշխարհային օրվա առիթով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i26866-Ապարտեիդն_աշխարհում_մասնավոր_հաղորդում_Նելսոն_Մանդելայի_համաշխարհային_օրվա_առիթով
Թեև Մանդելան իր կյանքի երկար տարիները անց է կացրել Ապարտեիդի դեմ պայքարի ճամբին, սակայն դեռ Միջին Արևելքում արդիական Ապարտեիդի ականատես ենք լինում: Սիոնիստական ռեժիմը, որ գրավելով Պաղեստինի տարածքը արյան ծով է առաջացրել, ամեն օր ավելի է ծավալում իր ապարթեիդական քաղաքականությունը: -----------------
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2016 13:11 Asia/Tehran
  • Ապարտեիդն աշխարհում ՝ մասնավոր հաղորդում Նելսոն Մանդելայի համաշխարհային օրվա առիթով

Թեև Մանդելան իր կյանքի երկար տարիները անց է կացրել Ապարտեիդի դեմ պայքարի ճամբին, սակայն դեռ Միջին Արևելքում արդիական Ապարտեիդի ականատես ենք լինում: Սիոնիստական ռեժիմը, որ գրավելով Պաղեստինի տարածքը արյան ծով է առաջացրել, ամեն օր ավելի է ծավալում իր ապարթեիդական քաղաքականությունը: -----------------

ՄԱԿ-ի ԳԱ-ն հուլիսի 18-ը՝ Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ և խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի ծննդյան օրը ի հարգանս խաղաղության մշակույթի տարածման ուղղությամբ նրա մատուցած ծառայությունների հռչակել է, որպես Նելսոն Մանդելայի համաշխարհային օր: Նելսոն Մանդելան սևամորթ հայտնի քաղաքական գործիչ է, որ իր ամբողջ կյանքն ապրեց բրտարարքներից զերծ աշխարհի երազանքով ու նրա անունը հիշեցնում է ցեղապաշտության դեմ պայքարի ծանր տարիները: Մանդելան իր հուշերում գրում է. «Իմ կյանքը նվիրեցի Աֆրիկայի ժողովրդին: Պայքարեցի սպիտակամորթների  տիրապետության դեմ: Ձգտել եմ իրագործել ազատ ու ժողովրդավարական մի հասարակության իդեալը, որտեղ բոլորը պիտի կարողանան ապրել հավասար ու արդար պայմաններում: Սա իմ իդեալն է, որով ապրում եմ ու հույսով եմ դա կիրագործեմ: Եթե հարկ լինի պատրաստ եմ այդ իդեալի իրագործման ճամբին մեռնել»: Ապարդեիը իրավական տերմին է, որ սահմանվել է Ապարտեիդի ոճրագործությունն ու  ճնշումները դատապարըող միջազգայի կոնվենցիայի կողմից և 1973 թվականին վավերացվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից ՄԱԿ-ի ԳԱ նիստում, բացառությամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ ձայներով: Այս կոնվենցիայի երկրորդ հոդվածի համաձայն այս տերմինն օգտագործվում է այն քայլերի վերաբերյալ, որոնք կիրառվում են պահպանելու համար մի ցեղի հանդեպ մյուս ցեղի գերակայությունը, նրանց համակարգված կերպով հալածելու, նրանց կյանքի ու ազատության իրավունքը խլելու, նրանց կալանավորելու և նրանց գույքն առգրավելու, իրենց հայրենիք երթևեկելու և այնտեղ բնակվելու նրանց իրավունքը խլելու պարագային, որոնք հանգեցնում են ցեղային տարբեր խմբերի համար տարբեր քաղաքամասերի ստեղծման և արգելում են միջցեղային ամուսնությունները: Իրականում Ապարտեիդը ցեղային, կրոնական ու ազգային խտրականության ու հասարակական տարանջատման համակարգ է, որն ընդհանրապես առանձնացվում է ցեղերի ֆիզիկական ու տարածքային բաժանմամբ և որոշ ցեղերի որոշակի իրավունքներից ու հանրային ծառայություններից զրկելով: Ապարտեիդը Հարավային Աֆրիկայի Ազգային կուսակցության հիմնական սկզբունքներից էր, որը 1948-ից 1990 թվականների ընթացքում վարում էր այդ երկրի իշխանության ղեկը: Ապարտեիդի օրենքը մարդկանց քաղաքացիական իրավունքները դասակարգում է նրանց ցեղային պատկանելիության հիման վրա: Համաձայն այս օրենքի տարբեր ստանդարդներով տարբեր դպրոցների ու համալսարանների դասակարգումը կատարվում է ոչ թե մարդկանց գիտության կամ ունեցվածքի, այլ աշակերտության և ուսանողների ցեղային պատկանելիության հիման վրա: Այն հարավաֆրիկացիները, որոնք սպիտակ ցեղին էին պատկանում օգտվում էին համեմատաբար արդիական ու բարձր ստանդարդներով օժտված դպրոցներից ու համալսարաններից, իսկ սև ցեղին պատկանող հարավաֆրիկացիները ուղարկվում էին ցածր սատանդարդներով հետամնաց դպրոցներ ու համալսարաններ: Ապարտեիդի օրենքում արգելվում է սև ու սպիտակ ցեղերի միջև ամուսնական ու սեռային կապը: Հարավային Աֆրիկայի տարածքի գրեթե 80 տոկոսը պատկանում էր սպիտակամորթներին և արգելվում էր այդ տարածքներ սևամորթների մուտքը միթե այն որ նրանք հատուկ արտոնություն ունենային: ----------------------------

Թեև Մանդելան իր կյանքի երկար տարիները անց է կացրել Ապարտեիդի դեմ պայքարի ճամբին, սակայն դեռ Միջին Արևելքում արդիական Ապարտեիդի ականատես ենք լինում: Սիոնիստական ռեժիմը, որ գրավելով Պաղեստինի տարածքը արյան ծով է առաջացրել, ամեն օր ավելի է ծավալում իր ապարտեիդանկան քաղաքականությունը: Պատմությունը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմը համարվել է Հարավային Աֆրիկայի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերը և ամեն օր ավելի է ընդլայնել Ապարտեիդ ռեժիմի հետ իր հարաբերությունները: Սիոնիստական ռեժիմն էլ պաշտոնական ու անպաշտոն կերպով զավթված տարածքներում գործադրել է բնակության վայրերը ցեղային պատկանելիության համաձայն բաժանելու համակարգը: Արևմտյան ափի հրեական ավաններում պաղեստինցիներ չեն բնակվում ու զավթված տարածքներում էլ պաղեստիցիների գրավված հողերի վրա հրեաների բնակեցման համար հարյուրավոր թաղամասեր են կառուցվել, որտեղ ցեղային տարանջատումը իրականացվում է ընդունման կոմիտեների և Հրեական ազգային հիմնադրամի միջոցով բացառապես հրեա ժողովրդի համար պահված հողերին պաղեստինցի քաղաքացիների հասանելիությունն արգելող օրենքի համաձայն: Զավթված տարածքների հրեա բնակիչներն իրենց պաղեստինցի հարևանների համեամատությամբ ավելի շատ իրավունքներ ու առավելություններ են վայելում: Մինչ հրեաները վայելում են իսրայելական քաղաքացիական օրենքների պաշտպանությունը, պաղեստինցիների պարագային գործադրվում են զինվորական օրենքների խիստ սահմանափակություններ: Ուրեմն այն պայմաններում, երբ հրեաներն անկաշկանդ երթևեկում են, Արևմտյան ափի պաղեստինցի բնակիչները ձերբակալվում ու կալանավորվում են, չեն կարող անկաշկանդ երթևեկել և ընդհանրապես զրկված են ուսման ու առողջապահության հնարավորություններից, նաև  նրանց թույլ չի տրվում երթևեկել մուսուլմանների ու քրիստոնյաների պաշտամունքի սրբավայրերը:

Միևնույն ժամանակ զավթված տարածքներում բնակվող պաղեստինցի քաղաքացիները պաղեստինյան-իսրայելյան մարդու իրավունքների կազմակերպության համաձայն պիտի հետևեն պետական օրենքներին, որոնք կամ գերադասում են հրեաներին և կամ ուղղակի կերպով խտրականություն են ցուցաբերում պաղեստինցի փոքրամասնության դեմ: Իսրայելի ազգության օրենքի կարևոր բաժիններից մեկն այն է, որ վերադարձ օրենքը միայն պատկանում է հրեաներին և պաղեստինցիները բացառվում են դրանից, ինչը նաև ներառում է Իսրայելի տարածքում ծնված պաղեստինցիներին: Դա ի տես այն բանի, որ հրեա քաղաքացիները կարող են անկաշկանդ երթևեկել: Իսրայելի օրենքը բացահայտ կերպով պաղեստինցի քաղաքացիներին արգելում է, որպեսզի իրենց կանանց զավթված տարածքներ տանեն: Ուսման օրենքն էլ լիարժեք անհավասարություն է քարոզում զավթված տարածքներում բնակվող բնակչության երկու խմբերի համար: Պաղեստինյան դպրոցները չափազանց բազմամարդ են մինչդեռ հրեա աշակերտները ավելի շատ հնարավորությունների հասանելիություն ունեն: Օրենքով հնարավոր չե, որ հրեա մի քաղաքացի ամուսնանա ոչ-հրեայի հետ և բազմաթիվ օրենքներն ու զինվորական հրահանգներ կան այն մասին, թե ովքեր կարող են բնակվել զավթված տարածքների որ բաժնում, ինչը անհնարին է դարձնում միջցեղային ամուսնությունները: Ցանկացած բնագավառում՝ ծնունդից մինչև մահ, համակարգված բաժանում գոյություն ունի երկու համայնքների միջև, ինչը լիովին հակասում է հավասարության սկզբունքին: Խմբերից մեկը զրկվել է իր իրավունքներից ու հողերից, արտաքսվել, նվաստացել ու պատժվել է, նրա տունն ու գույքը ոչնչացվել են, կալանավորվել է ու մինչև մահվան սեմը հասնող սովի է մատնվել: Մի այլ խումբ ոչ միայն սահմանափակություն չունի երթևեկի ու զարգացման հարցում, այլ շարունակաբար հովանավորվում է, կառավարությունը կրում է նրա մշակութային ու կրոնական խորհրդանիշերը և նրա դրոշն էլ այդ խորհրդանիշի հիման վրա է գծվել: Սիոնիստական ռեժիմն ապացուցել է, որ ռազմամոլության տարածամոլության հագուրդ չստացող ախորժակ ունի: Սիոնիստ քաղաքական այրեր հավատացած են Պաղեստինում ոչ-հրեաների էթնիկական զտմանը, քանի որ այս ռեժիմի անփոփոխ ու հիմնական սկզբունքներից մեկը այլ ցեղերի հանդեպ հրեա ցեղի գերակայությունն է: Սիոնիստ հրեաների դիտանկյունից ցեղային խտրականությունը համարվում է փրկության հասնելու, գոյատևման, նաև հրեա ժողովրդի անկախության միակ ուղին և սա պահանջում է անհասանելի պահել հրեաների ցեղը և հրաժարվել ցեղային միաձուլումներից: Հետևաբար ցեղային խտրականության հանդեպ սիոնիստների հավատքն անհրաժեշտաբար մերժում է հրեաների գրաված տարածքներում հրեա և ոչ-հրեա ազգերի խաղաղ համակեցությունը: Իրականում եթե ցեղային ու տարածամոլական խնդիրներ չլինեին ու միայն երեք միլիոն հրեաներ ցանկանային արաբ ժողովուրդների կողքին խաղաղ կյանք վարել, ներկա ճգնաժամը վաղուց կարգավորված պիտի լիներ ու հեշտությամբ կարելի կլիներ կարգավորել տարածքները պարպելու և պաղեստինցի տարհանվածների հարցը: -------------------

Մանդելան իր հուշերի գրքում մի տեղ գրում է. «Միայնության այդ երկար տարիների ընթացքում էր, որ իմ ժողովրդին ազատ տեսնելու իմ ցանկությունը փոխվեց բոլոր սև ու սպիտակ ժողովուրդների ազատության երազանքին: Ես շատ լավ է գիտակցում, որ բռնահարվածներին զուգահեռ նաև բռնահարողները պիտի ազատ արձակվեին: Նա ով խլում է մի ուրիշի ազատությունը, ինքն էլ ատելության գերին է դառնում և բանտարկված է հետադիմության ու անհեռատեսության ճաղերի հետևում: Եթե ես խլում եմ մեկի ազատությունը, ես իրապես ազատ չեմ ու իմ վիճակը համազոր է այն պայմաններին երբ իմ ազատությունն է խլվում: Երբ բանտից ազատ եմ արձակվեմ իմ առաքելությունը կլինի փրկել թե բռնահարվածին և թե բռնահարողին»: