«Հեզբոլլահ»-ի պաշտոնյա. Դիմադրությունը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի լիակատար ազատագրումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i245024-Հեզբոլլահ_ի_պաշտոնյա._Դիմադրությունը_կշարունակվի_մինչև_Լիբանանի_տարածքի_լիակատար_ազատագրումը
«Հեզբոլլահ»-ի քաղխորհրդի փոխնախագահն անդրադառնալով սիոնսիտական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ շարժման դիրքորոշումանն ասել է, որ դիմադրությունը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի լիակատար ազատագրումը։
(last modified 2026-04-30T09:02:12+00:00 )
Ապրիլ 30, 2026 12:21 Asia/Tehran
  • «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա. Դիմադրությունը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի լիակատար ազատագրումը

«Հեզբոլլահ»-ի քաղխորհրդի փոխնախագահն անդրադառնալով սիոնսիտական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ շարժման դիրքորոշումանն ասել է, որ դիմադրությունը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի լիակատար ազատագրումը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Մահմուդ Ղամաթին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններ տեղի չեն ունենա, քանի դեռ նախապես չի հաստատվել լիակատար և համապարփակ հրադադար։

Անդրադառնալով Դիմադրության գործողությունների շարունակությանը՝ պաշտոնյան նշել է, որ պայքարը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի յուրաքանչյուր թիզի ազատագրում։

Նա նաև աջակցել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի վճռական դիրքորոշմանը՝ ով մերժել է սիոնիստ թշնամու հետ ցանկացած ուղղակի բանակցություններ։

Մահմուդ Ղամաթին զգուշացրել է, որ Իսրայելի հանցագործությունների նկատմամբ Դիմադրության համբերությունը հավերժական չէ, և որ դիմակայությունը շարունակվելու է, անկախ  Իսրայելի և Իրանի միջև լարվածությունից։