Մամուլի տեսություն 22-12-2017
Իրանական և հայկական մամուլը ծավալուն անդրադարձ է կատարել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի չորեքշաբթի օրը Հայաստան կատարած միօրյա ուղևորությանը:
Շարղ
«Մենք հույս ունենք, որ Ղարաբաղում խաղաղության և կայունության հաստատման ականատեսը կլինենք»․ Ռոհանի
Շարղ թերթը գրել է,-երեկ Հայաստան ժամանեց ԻԻՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակում, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին հանդիպել է ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանին: Նա մասնակցել է նաև երկու երկրի բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստին և Հայաստան-Իրան գործարար համաժողովին: ԻԻՀ-ի և ՀՀ նախագահների ներկայությամբ, երկու երկրի միջև ստորագրել է համագործակցության հինգ փաստաթուղթ:
Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նախագահ Ռոհանին չորեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասել է․-«Տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ բանակցություններ ենք ունեցել Հայաստանի հանրապետության նախագահի հետ։ «Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են, ու հուսով ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության ականատեսը կլինենք: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», ընդգծել է նախագահ Ռոհանին։ Հայաստանի նախագահն իր հերթին հայտարարեց, որ Երևանը խորապես գնահատում է Թեհրանի` «միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հավասարակշռված դիրքորոշումը»։«Բանակցությունների ժամանակ մենք նշեցինք, որ խնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ և ընդգծեցինք այն քայլերի անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի լարմանը», - ասել է ՀՀ նախագահը:
Ռեսալաթ
Սանդերսի խորհուրդներն ուղղված Դեմոկրատական կուսակցության
Ռեսալաթ թերթը գրել է,-այն դեպքում երբ Դեմոկրատական կուսակցությունը ուշքի չի եղել նոյեմբերի 8-ին անցկացված նախագահական ընտրություններում կրած շոկից , նախնական փուլի դեմոկրատական թեկնածու Բերնի Սանդերսն ընդգծել է,որ իր պատկան կուսակցությունը մաքրման կարիք ունի: Բրիտանական Գարդիան թերթին տված հարցազրույցում, Բերնի Սանդերսն ասել է.-«Ժամանակը եկել է փոփոխություններ մտցնելու կուսակցությունում: Պետք է կուսակցությանը տանել դեպի սևամորթների , սպիտակամորթների , ծագումով լատինամերիկացիների կողմը: Ես կարծում եմ կուսակցությունը մաքրման կարիք ունի: Ես կարծում Կուսակցության ազգային կոմիտեն նոր կողմնորոշման և առաջնորդելու կարիք ունի , ուստի պետք է թափանցիկ կերպով կանգնի աշխատավոր ընտանիքների կողքին և պայքարի միլիարդատեր խավերի, Ուոլ Սթրիթի, ապահովագրության և դեղարդյունաբերության խոշոր ընկերությունների դեմ:
Սանդերսը ներկուսակցական մրցապայքարում դարձավ կուսակցության անդրկուլիսյան գործարքների զոհը: Սանդերսը կարևորում է կուսակցության մաքրելու և աղքատ խավերին աջակցելու անհրաժեշտությունը: Սակայն թվում է,որ Սանդերսը իրազեկ չէ Դեմոկրատական կուսակցության պոտենցիալներին: Փաստորեն խոշոր ընկերությունների դեմ պայքարը ոչ մի տեղ չունի ԱՄՆ-ի երկու կուսակցություններ՝ դեմոկրատների ու հանրապետականների կանոնագրում:Դեմոկրատական կուսակցության ղեկավարների մեծ մասը գիտակցելով ,որ Սանդերսը Թրամփին հաղթելու կարողություն ունի ,բայց ամեն ինչ արեցին Քլինթոնը հաղթի ներկուսակցական ընտրություններում, քանի որ Սանդերսի կողմնորոշումներին դեմ էին:
---
news.am
Մուսուլմանական աշխարհում Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հնարավոր արձագանքները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցելության շրջանակներում ռազմավարական գործակցության պաշտպանական ու էներգետիկ բաղադրիչներից զատ քննարկվեց նաև նրանց համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս թեմայի շուրջ NEWS.am–ի թղթակիցը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։
Գրիգորյանի խոսքով՝ անվտանգության ոլորտում Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը վերաբերում է նաեւ հատուկ ծառայությունների համագործակցությանը՝ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության ու հեղափոխությունների կանխման ուղղությամբ:
«Իսրայելը ակտիվացնում է իր դերակատարումն Ադրբեջանում, ավելին` զբաղվելու է մուսուլմանական այդ երկրում, իսլամական շարժումների ճնշմամբ: Դա հարված է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլ ամբողջ մուսուլմանական աշխարհին, քանզի Ադրբեջանը հնարավորություն է տալիս մուսուլմանների համար «թշնամի» համարվող Իսրայելին, լինել «ժանդարմ» Ադրբեջանում մուսուլմաններին ճնշելու գործում:
Բացի այդ, եթե համագործակցություն, ապա ենթադրելի է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն էլ իրենց հերթին պետք է ներգրավված լինեն այլ հատվածներում Իսրայելին սպառնացող նմանատիպ ահաբեկչական եւ իսլամական ծայրահեղական վտանգի կանխման գործողություններում:
Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանություններին չի մտահոգում մուսուլմանական աշխարհի արձագանքը, ուստի մուսուլմանական վերազգային կառույցների կողմից, մասնավորապես Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հիշյալ իրողության, եւ, ընդհանրապես, Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերությունների գնահատականը սթափեցնող կարող են լինել Ադրբեջանի համար:
Իսրայելին վերաբերող ցանկացած գործընթաց, առավել եւս, երբ խոսք է գնում հրեական պետության պաշտպանական եւ անվտանգային ոլորտներին առնչվող գործակցությանը, արձագանք է գտնում մուսուլմանական հասարակական լայն շրջանակներում: Վերոհիշյալի առումով Ւսրայել-Ադրբեջան համագործակցությունը բացառություն չեղավ եւ լայնորեն լուսաբանվեց նաեւ արաբական ԶԼՄ-ներում: Ուստի մնում է սպասել նաեւ հասարակական արձագանքին, ինչը Ադրբեջանի օգտին չի լինելու»,–ամփոփեց Սարգիս Գրիգորյանը։
News.am
Ըստ պաշտոնական թվերի՝ նոյեմբերին տնտեսության վիճակը լավացել է
Տնտեսական ակտիվության ինդեքսը, որը հուլիսից բացասական նիշ էր ձեռք բերել, նոյեմբերին կրկին աճ է գրանցել՝ 102,3տոկոս։ Բանն այն է, որ հաշվետու ամսվա ընթացքում երկրի տնտեսության մի շարք առաջատար ճյուղերի դրական ցուցանիշները համընկել են։
Այսպես՝ տարեկան կտրվածքով արդյունաբերության ֆիզիկական ծավալը աճել է 8,8 տոկոսով։ Առետրաշրջանառությունը (մանրածախ եւ մեծածախ ապրանքաշրջանառության ծավալը, նաեւ ավտոմեքենաների վաճառքի), որը մինչ այս անկմամբ էր բնութագրվում կամ զուտ խորհրդանշական աճով, անսպասելի մեծացել է 3,8 տոկոսով։ Սպասարկման ծավալը եւս աճել է՝ 8,7 տոկոսով։ Նոոյեմբերին իր ներդրումն է ունեցել նաեւ գյուղատնտեսությունը։
Ընթացիկ տարում բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով բուսաբուծությունը լուրջ վնաս է կրել։ Բերքահավաքի սեզոնին (հունիս-հուլիսին, սեպտեմբեր-հոկտեմբերին) բուսաբուծության համախառն արտադրանքը զգալիորեն ցածր էր, քան անցյալ տարի։ Հակառեկորդ է սահմանվել հոկտեմբերին․ համախառն արտադրանքի ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակի 57 տոկոսից պակաս։ Այսինքն՝ համարյա կրկնակի կրճատվել է։
Այս գործոնն արդեն ազդել է որոշ արտադրանքների մանրածախ գների վրա։ Սակայն կարելի է ենթադրել, որ դրանից գյուղացիներին քիչ բան է հասել։ Ամեն ինչից զատ, գյուղատնտեսական արտադրանքի ապահովագրության ինստիտուտը (ագրոապահովագրություն) մեզ մոտ չի կայացել, այնպես որ՝ խոսք չի կարող լինել գյուղացիների փոխհատուցման մասին։ Ենթադրվում է, որ այս ուղղությամբ առաջին քայլերը կկատարվեն միայն եկող տարի (մասնավորապես՝ սկսել պիլոտային ծրագրի մշակումը)։
Եվ ահա, նոյեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ֆիզիկական ծավալը կրկին աճել է 6,3 տոկոսով։ Ենթադրելի է, սակայն, որ այս ձեռքբերումը կապված է միայն անասնապահության հետ։ Չէ՞ որ այս ամսվանից առաջատար դերը բուսաբուծությունից անցնում է անասնապահությանը։ Այսպես՝ անցյալ տարվա նոյեմբերին անասնապահական արտադրանքը ըստ ծավալի ավելի քան 1,7 անգամ գերազանցում էր բուսաբուծական արտադրանքի ծավալին։
Նոյեմբերին հերթական անգամ հիասթափեցրել է շինարարությունը՝ ծավալի անկումը կազմել է 17,5 տոկոս։ Այս ոչ պակաս կարեւոր ճյուղում աճ է գրանցվել միայն ձմռան ժամանակահատվածում (հունվար-փետրվարին), իսկ մյուս ամիսներին առկա էր լուրջ անկում։