Bloomberg. Հորմուզի նեղուցը փակվեց ԱՄՆ գործողությունների հետևանքով
https://parstoday.ir/hy/news/world-i245296-bloomberg._Հորմուզի_նեղուցը_փակվեց_ԱՄՆ_գործողությունների_հետևանքով
Bloomberg-ը հաղորդել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումից գրեթե մեկ ամիս անց Հորմուզի նեղուցում իրավիճակը ոչ միայն չի վերադարձել նորմալ հունի, այլև ավելի սահմանափակվել է։
(last modified 2026-05-09T07:14:05+00:00 )
Մայիս 09, 2026 10:42 Asia/Tehran
  • Bloomberg. Հորմուզի նեղուցը փակվեց ԱՄՆ գործողությունների հետևանքով

Bloomberg-ը հաղորդել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումից գրեթե մեկ ամիս անց Հորմուզի նեղուցում իրավիճակը ոչ միայն չի վերադարձել նորմալ հունի, այլև ավելի սահմանափակվել է։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի վրա ռազմածովային ճնշում գործադրելու ձախողումից հետո Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարեց Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերաբաելու նպատակով «Ազատություն» գործողության մեկնարկի մասին, սակայն գործողությունը դադարեցվեց ԱՄՆ ռազմական նախարարի կողմից դրա հաջող իրագործման մասին հայտարարեությունից ժամեր անց։ 
Ծովային նավիգացիայի տվյալները ցույց են տալիս, որ նեղուցով անցնելուն սպասող 33 նավ փոխել են իրենց ուղղությունը և հեռացել տարածքից, այն բանից հետո, երբ երկու նավ խրվել են ժայռերի մեջ, իսկ ֆրանսիական նավը դարձել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի թիրախ։
Bloomberg-ը գրել է, որ այս գործողությունից հաջորդ օրը Հորմուզի նեղուցը գործնականում փակ կմնա առևտրային նավագնացության համար, և Բրիտանական ծովային առևտրի կազմակերպությունը նույնպես տարածաշրջանում իրավիճակը գնահատել է որպես դեռևս կրիտիկական։