Մամուլի տեսություն 25-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i48328-Մամուլի_տեսություն_25_12_2016
Իրանը նախագահը շնորհավորել է Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 16:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-12-2016

Իրանը նախագահը շնորհավորել է Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ:

Շարղ

Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների  առիթով

Շարղ թերթը գրել է.- ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների  առիթով  շնորհավորական ուղերձներ է հղել աշխարհի երկրների առաջնորդներին։ Ուղերձում ասված է․-«Հուսով ենք, որ նոր տարվա սեմին քաղաքակրթությունների միջև երկխոսության և ժողովուրդների համախոհության հիմնական գործոնը  հանդիսացող աստվածային մարգարեների կենսատու ուսուցումների շնորհիվ, աշխարհում կտիրեն   կայունություն ու անվտանգություն և վերջ կգտնեն բռնությունից ու ահաբեկչությունից տառապող անթիվ-անհամար մարդկանց ցավերը»։

Շնորհավորական ուղերձում Իրանի նախագահը  բոլոր պետություններին ու  նրանց ժողովուրդներին մաղթել է՝ ամենայն բարիք,  քաջառողջություն և արևշատություն։ «Բարձրյալից հայցում ենք  Ձեզ պարգևի քաջառողջությամբ, բարիքով և ուրախությամբ լի տարի», ասված է ուղերձում:

---

Ռեսալաթ

ԱՄՆ Կոնգրեսը՝ Սնոուդենի մասին

Ռեսալաթ թերթը գրել է.-ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները այս օրերին Սնոուդենի վերաբերյալ հայտարարություններ են արել: Վերջերս գերգաղտնի վիճակից դուրս եկած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի զեկույցը վկայում է,որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու՝ Էդվարդ Սնոուդենը կապեր է պահպանել ՌԴ հետախուզական գործակալությունների հետ,ինչը մինչ այսօր շարունակվում է: Պենտագոնը գտել է Սնոուդենի փաստաթղթերի հրապարակման արդյունքում չբացահայտված  13  ռիսկային անվտանգության հարցեր,որոնք վերաբերում են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության չափազանց զգայուն փաստաթղթերին: Այդ զեկույցում ասված է.«Եթե Չինաստանը կամ Ռուսաստանը այդ 13 ռիսկային հարցերից 8-ին հասանելիություն ունենան ամերիկացի զինծառայողները ցանկացած  բախման կամ պատերազմի ժամանակ կհայտնվեն մեծ վտանգի առջև»:

Այդ զեկույցը Սնոուդենի բացահայտումները որակել է որպես պետական գերգաղտնի փաստաթղթերի խոշորագույն  բացահայտումն  ԱՄՆ-ի հետախուզության պատմության մեջ,ինչը մեծ վնաս է պատճառել այդ երկրին:

--- 

Ջոմհուրի Էսլամի

«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան բրազիլական կասետային ռումբեր  է կիրառում Եմենում». Human Rights Watch

«Ջոմհուրի Էսլամի» թերթը գրել է.-Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի վրա իրականացրած հարձակման ժամանակ օգտագործել է բրազիլական կասետային ռումբեր»:

Հաղորդագրության մեջ ասված է.«2016 թվականի դեկտեմբերին Եմենում արաբական կոալիցիայի կողմից կիրառված  կասետային ռումբերի հետևանքով զոհվել ու վիրավորվել է 8 մարդ:

Ըստ հաղորդագրության դա տեղի է ունեցել  կասետային ռումբերի օգտագործման արգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստից մեկ օր անց,երբ Բրազիլիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան հրաժարվեցին մասնակցել  այդ քվեարկությանը:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է,որ Բրազիլիան պետք է միանա կասետային ռումբերի արգելման պայմանագրին ,իսկ Սաուդյան Արաբիան ու արաբական կոալիցիայի մյուս անդամները պետք է վերջ դնեն այդ զենքերի կիրառմանը:  

---  

News.am

The Guardian Անգելա Մերկելը հանուն Եվրոպայի պետք է պահպանի կենտրոնական դիրքորոշումը

Մենք իրոք ապրում ենք մութ ժամանակներում, երբ «ծառերի մասին խոսակցությունները հանցագործություն են թվում։ Քանի որ դրանց մեջ քողարկված է վայրագությունների մասին լռությունը»։ Այսպես էր գրել Բերթոլտ Բրեխտը 1930-ականներին, այսպիսին է Եվրոպան նաեւ այսօր։ Բեռլինը համալրեց Եվրոպայի տարածքում այս դարի խոշորագույն ահաբեկչական հարձակումների զոհ-քաղաքների ցանկը, որտեղ մինչ այդ արդեն տեղ էին գտել Մադրիդը, Փարիզը, Լոնդոնն ու Նիսը, գրում է The Guardian–ը։

Արեւմտյան Բեռլինում գտնվող Բրայթշայդպլաց հրապարակի անունը կդառնա ահաբեկչության մարմնավորում, ինչպես Բատակլանը Փարիզում, Ատոչա կայարանը Մադրիդում ու Անգլիական լողափը Նիսում։ Բեռլինն այս ցանկում հայտնվեց ներկա սերնդի հիշողության մեջ վատագույն տարիներից մեկի՝ 2016-ի վերջում, որը նշանավորվել է անհավանական դաժանություններով Հալեպում։

Ես հույս ունեմ, որ սա գոնե վերջն է, բայց ով գիտի՝ ամեն ինչ հնարավոր է այս սատանայական տարվա վերջին օրերին։

Դեռ չափից վաղ է ասել, թե հատկապես ինչ էր թաքնված բեռլինյան հարձակման ետեւում, բայց արդեն կարելի է խոսել դրա բարձրացրած հարցերի մասին։ Եթե հստակ ձեւակերպենք այդ հարցերը հետեւյալն են՝ կարո՞ղ է արդյոք կենտրոնը պահպանել իր դիրքերը։ Երբ պոպուլիզմի ալիքը հեղեղեց Բրիտանիան, Լեհաստանը , ԱՄՆ-ն , սկսեց բարձրանալ Նիդեռլանդներում ու Ֆրանսիայում, Գերմանիան հաճախ համարում էինք Եվրոպայի ու նույնիսկ Արեւմուտքի կայուն ազատական կենտրոնի օրինակ։ Գերմանիան աշխարհագրական, տնտեսական, քաղաքական ու նույնիսկ սոցիալական կենտրոն է ՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ։

Մենք հույս ունեինք, ու հիմա էլ ունենք, որ պաշտպանելով կենտրոնի շահերը Գերմանիայի հաջորդ ըտրություններում, Մերկելը կվերադառնա իր պաշտոնին, գուցե ստեղծելով նոր կոալիցիա կանաչների կուսակցության ու Ազատ դեմոկրատների հետ։

Բայց ի՞նչ կլինի , եթե Բրայթայդպլացը դառնա շատ վերլուծաբանների մտավախությունների մարմնավորումը։ Խոշոր ահաբեկչություն, որը իրականացրել է մի մարդ, ով Գերմանիա էր ժամանել որպես փախստական, այն բանից հետո երբ Մերկելը «բացեց դռները» անցյալ տարի, եւ կապ չունի՝ ահաբեկիչը գործել է առաջնորդվելով ԻՊ գաղափարախոսությամբ կամ հրահանգներով, թե ոչ։ Կարո՞ղ է արդյոք Մերկելը 2017-ին կրկնել Դեւիդ Քեմերոնի ճակատագիրը։ Եվ ի՞նչ է մեզ սպասվում այդ դեպքում։

Շատ  լուրջ էր Քրիստոնյա սոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեխովերի արձագանքը «Վերանայել մեր ամբողջ իմիգրացիոն քաղաքականությունը եւ անվտանգության քաղաքականությունը՝ դա մեր պարտականությունն է նրանց, առջեւ ովքեր անմիջականորեն են տուժել, նաեւ ամբողջ բնակչության հանդեպ»։ Այս բոլոր մեկնաբանությունները բնականաբար պարտավորեցնում են Մերկելին խստացնել քաղաքականությունը։

Որոշ խստացումներ գուցե իրոք օգտակար կլինեին։ Օրինակ Գերմանիայի անվտանգության ծառայությունները պետք է , իրոք, ավելի լավ աշխատեն։ Ամերիկայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի օրինակով Գերմանիան կարող էր անկասկած արմատականացման դեմ պայքարի ավելի արդյունավետ ռազմավարություն օգտագործել, այդ թվում հանրային դատապարտումը, որը կներառեր աշխատանքներ Facebook, Google եւ Twitter–ում։ Սա նաեւ նշանակում է, որ Գերմանիան, ինչպես ցանկացած այլ երկիր, պետք է սովորի ապրել ռիսկի բարձր մակարդակի պայմաններում, ինչպես Բրիտանիան «Իռլանդական հանրապետական բանակի» ահաբեկչության տասնամյակներին, միաժամանակ չհրաժարվելով իր ազատական ձեռքբերումներից։ Դրա համար էլ խորքային խնդիրն այն է, արդյոք Գերմանիայի ուժերը կբավականացնեն համապատասխանելու համար այն իդեալին, որի մասին Մերկելը խոսում էր իր զուսպ ու հարգանքի արժանի մեկնաբանության ժամանակ՝ պաշտպանելով «կյանքը, որին մենք ձգտում եք Գերմանիայում՝ ազատ, համերաշխ ու բաց»։

Բայց ի՞նչ ծանրակշիտ պատճառներ կան համարելու, որ Գերմանիան չի ախտահարվի այն ախտով, որի հետեւանքներն են դարձել Դոնալդ Թրամփը, Մարին Լե Պենը, ու Գեերտ Վիլդերսը։ Իրականում այդ պատճառները մի քանիսն են։ Գերմանիան այն սակավաթիվ արեւմտյան ժողովրդավարական երկրներից է, որոնք տնտեսապես բարգավաճում են։ Ես հաճախ եմ գերմանացիներից լսել «Մենք հարուստ երկիր ենք, մենք կարող ենք մեզ թույլ տալ 1 մլն փախսատական ընդունել»։ Աշխարհում շատ չեն երկրները, որտեղ կարելի է նման բան լսել։

Ի տարբերություն Բրիտանիայի՝ Գերմանիայում հարաբերականորեն պատասխանատու մամուլ կա։ Bild-ը՝ Sun–ի անալոգը աղմուկ էր բարձրացրել եվրոյի դեմ, բայց զարմանալիորեն զուսպ էր փախստականներին վերաբերող ճգնաժամը լուսաբանելիս։

Եվ այստեղ մենք տեսնում ենք բոլոր պատճառներից թերեւս ամենակարեւորը՝ Ադոլֆ Հիտլերը։ Հենց որովհետեւ Գերմանիայում արդեն եղել է պոպուլիստական այլատյացության ծայրաստիճան դրսեւորում, հիմա երկիրը ամենաշատն է դիմակայում դրան։ Այստված տա, որ այդ տաբուն այսուհետ էլ պահպանվի։

Առայժմ այդ սարսափելի կերպարը հսկողության տակ է։ Süddeutsche Zeitung լիբերալ թերթը հզոր պատասխան է տվել մի հոդվածում, որը վերնագրել էր․ «Գերմանիան պատերազմ չի հայտարարում» Եղեք վճռական, բայց պահպանե՛ք չափը։

Բեռլինյան թերթերից մեկն էլ սարսափելի հանցագործությունից հետո առաջին էջին տեղադրել էր Բրանդենբուրգյան դարպասների առջեւ տոնածառի լուսանկարը ու երկու բառ գրել Աստվածաչնչից «Մի՛ վախեցեք»։

Բեռնատար մեքենայի լեհ վարորդը, որը ըստ երեւույթին հանցագործի առաջին զոհն էր դարձել, հաստատ գիտեր, որ այդ ուղերձը բազմիցս կրկնել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդը, հավելելով եւս մեկ պարզ պատգամ «Պայքարեք չարի դեմ բարու օգնությամբ»։

Սա հեշտ խնդիր չէ, բայց եթե Գերմանիան կարողանա մոտենալ այդ իդեալին, նա ամբողջ Եվրոպային օրինակ կծառայի։