Մամուլի տեսություն 27-12-2017
Իսրայելը բացահայտորեն հայտարարում է Արաբիայի հետ իր հարաբերությունների մասին ,իսկ Ռիադի իշխանավորները ելնելով քաղաքական ու անվտանգության նկատառումներից լռում և գաղտնի են պահում նման քայլերը:
Ջամե Ջամ
Արաբական երկրները և Իսրայելը նպատակ ունեն խորացնել երկկողմ հարաբերությունները
Արաբական որոշ երկրներ ,այդ թվում Բահրեյնը կապեր են հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ։ Որպես այդպիսին՝ Մանամայում կայացած անվտանգության կոնֆերանսին Իսրայելի պաշտոնյաների մասնակցությունն է։ Բահրեյնը Թելավիվի հետ համագործակցության ոլորտում բացահայտ քայլեր է ձեռնարկել ։ Արաբական երկրների և նրանց գլխավորող Սաուդյան Արաբիայի հետ Սիոնիստական ռեժիմի համագործակցությունը բխում է կողմերի ընդհանուր նպատակներից: Սաուդյան Արաբիան և Իսրայելը ձգտում են Դամասկոսի օրինական համակարգի փոխվելուն: Եթե դա չիրականանա , կփորձեն քայլեր ձեռնարկել Սիրիայի մասնատման ուղղությամբ: Արաբ պաշտոնյաներից՝ Թորքի Ֆեյսալի և Էնվեր Էշղիի տարբեր պատրվակներով ներկայությունը օկուպացված տարածքներում վկայում է այն փաստի մասին, որ նրանք ընդհանուր նպատակներ են հետապնդում տարածաշրջանում: Հարկ է նշել ,որ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև տարբերությունն այն է, որ Իսրայելը բացահայտորեն հայտարարում է նման հարաբերությունների մասին ,իսկ Ռիադի իշխանավորները ելնելով քաղաքական ու անվտանգության նկատառումներից լռում են և գաղտնի են պահում նման քայլերը:
---
Ռեսալաթ
Պան Գի Մունը մեղադրվել է կոռուպցիայի մեջ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որ միշտ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններում ուղեկցել է Վաշինգտոնին ու Թեկավիվին, այժմ մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր թեկնածությունն է առաջադրել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում։«Եթե այն ամենն, ինչը ես սովորել եմ, տեսել ու զգացել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 10 ամյա պաշտոնավարման ժամանակահատվածում, կօգնի Հարավային Կորեան առաջ տանել, ապա կցանկանայի ամբողջովին նվիրել ինձ այդ գործին»,- հայտարարել է Պան Գի Մունը ։ Ահավասիկ նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մի քանի տարի առաջ կորեացի գործարարից շուրջ 230 000 դոլարի կաշառք է ստացել: Այս մասին գրում է կորեական «Սիսա»օրաթերթը: Բազմաթիվ աղբյուրների հաղորդմամբ՝ դեռևս Կորեայի ԱԳՆ եղած ժամանակ Պան Գի Մունը սկզբից 200 000 դոլարի կաշառք է ստացել, իսկ հետո արդեն 2007 թվականին գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս 30 000 դոլար է ստացել կորեացի գործարար Պակ Յոն Չհայից:Ինքը՝ ՄԱԿ-ի ԳԽ-ն, արդեն մեկնաբանել է այս մեղադրանքները՝ դրանք անվանելով «զարհուրելի և անհիմն»: Բացի այդ, Պան Գի Մունը խոստացել է դատական հայց ներկայացնել թերթի դեմ:
---
News.am
Folha․ Թրամփը Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ Նիքսոնի քայլն է անում
Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում Դոնալդ Թրամփն իրեն փորձում է Ռիչարդ Նիքսոնի դերում։ 1970-ականներին, սառը պատերաազմի դարաշրջանում, ԱՄՆ-ն որոշել էր հրաժարվել գաղափարական տարաձայնություններից ու մտերմանալ Մաո Ցզե Դունի վարչակարգի հետ, որպեսզի մեկուսացնի իր վաղեմի թշնամուն՝ Խորհդային միությանը, գրում է բրազիլական Folha պարբերականը։
Այս անգամ Թրամփը շախմատի տախտակի վրա փոխում է ֆիգուրների դասավորվածությունը ու դաշինք կնքում Մոսկվայի հետ՝ Պեկինի՛ վրա ճնշում գործադրելու համար։
Վերջին տասնամյակներին Վաշինգթոն- Մոսկվա- Պեկին եռանկյունին վճռորոշ դեր է կատարել համաշխարհային գերիշխանության համար պայքարում։ Երեքն էլ գլխավոր դերակատարներն են մնում, սակայն նրանց փոխգործակցությունը որոշող հանգամանքներն են փոխվում։
Նիքսոնի կառավարման տարիներին, Չինաստանի ու ԱՄՆ–ի հարաբերություններում գերշխում էր «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» տրամաբանությունը։
Դոնալդ Թրամփն էլ յուրովի է դասավորում շախմատի տախտակը։ Եթե անցյալում ԽՍՀՄ-ն էր ընկալվում, որպես թիվ մեկ ախոյան, ապա ԱՄՆ նորընտիր նախագահի ընկալմամբ ԱՄՆ-ի համար ավելի լուրջ մարտահրավեր է ներկայացնում 21-րդ դարի Չինաստանը։ Իհարկե Թրամփի այս ձգտումներին լրջորեն դիմակայում է Վաշինգթոնը, որը ավանդաբար Ռուսաստանին է համարում ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհքաղաքական մրցակիցը։ Սակայն Թրափն առայժմ շարունակում է շարժվել իր ընտրած նոր ճանապարհով։ Չինաստանին զայրացնելու համար սիրաշահում է Թաիվանին, որպեսզի Չինաստանին ստիպի զիջումների գնալ օրինակ առեւտրային հարցերում։ Քարոզարշավի ժամանակ էլ Թրամփը անընդհատ Չինաստանին մեղադրում էր «ամերիկացիներից աշխատատեղեր գողանալու մեջ»։
Թրամփի ընտրողները սպասում են նրա «հաղթանակին» ասիական հսկայի հանդեպ։ Բայց իհարկե մտավախություններ կան, որ Վաշինգթոնն իր սխալ հաշվարկած քայլերի հետեւանքով Պեկինի հետ առեւտրային պատերազմի մեջ կհայտնվի։
---
Operativ.am
Իրան-ԵԱՏՄ հենման կետը
Որպես հարևաններ, գործընկերներ, տարբեր կրոններ դավանող ժողովուրդներ, տարբեր պետական կառուցվածք ունեցող և տնտեսության տարբեր կառուցվածք ունեցող երկրներ` բոլոր առումներով Հայաստանի և Իրանի հարաբերությունները օրինակելի են թե տարածաշրջանի, թե ամբողջ աշխարհի համար:Ներկայում կովկասյան տարածաշրջանում կոմունիկացիոն «նորամուծությունները» բավականին սպասելի զարգացումներ են, սակայն, քանի որ տարածաշրջանը գտնվում է աշխարհքաղաքական վերադասավորման փուլում, և դեռ լուծում չեն ստացել այդ վերադասավորման քաղաքական կողմին առնչվող կարևոր հարցերը, տնտեսական կոմունիկացիաների հարցում շոշափլի քայլեր չկան:Կոմունիկացիան պահանջում է քաղաքական համաձայնություն: Ներկայում Կովկասում դրված է ստատուս-քվոյի հարցը, ընդ որում դրված է բավական սրությամբ:
Այս կոնտեքստում հետաքրքիր զարգացումն են նկատվում Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցում:Իրանի Նախագահ Դոկտ. Հասան Ռոհանիի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք ՀՀ և Իրանի տնտեսվարող սուբյեկտների համար: Ռոհանին իր հետաքրքրվածությունն է հայտնել ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, ինչը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը:Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:Կողմերի միջև քննարկվում է նաև Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար:Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելումը, կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կստեղծվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործել եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավել բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար:Իրանական կողմն իր հերթին որոշակի շահագրգռվածություն ունի ՀՀ հետ համագործակցության հարցում, քանի որ իր մյուս երկու հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապերն այնքան էլ ամուր հիմքերի վրա չեն դրված. ուստիև իրանական կողմն իր հերթին կարող է ներդրումներ անել Հուսիս- հարավ նախագծում, քանի որ դրա արագ կառուցումն առաջին հերթին իր շահերից է բխում:
---